ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արաբական կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Հոդեյդայում հուսիների զինապահեստներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Էր Ռիադի գլխավորած արաբական կոալիցիան Հոդեյդա քաղաքում, որը գտնվում է Կարմիր ծովի ափին, ավիահարվածներ է հասցրել «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հուսիներ) կողմնակիցների զինապահեստներին:

Հունվարի 20-ին այդ մասին հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով դաշինքի հայտարարությունը։ «Մենք մի քանի օդային գրոհ կատարեցինք Հոդեյդայում հուսիների ռազմական օբյեկտների վրա, որոնց շնորհիվ մեզ հաջողվեց ոչնչացնել խռովարարների զենքի պահեստները»,- ասված է հայտարարության մեջ:

Դաշինքը նաեւ նշել է, որ «հուսիների գործունեությունը Հոդեյդայի նավահանգստում սպառնալիք է ներկայացնում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգությանը»: Բացի դրանից, հունվարի լույս 20-ի գիշերը կոալիցիան հայտարարել է Սանայի եւ դրա շրջակայքի ինտենսիվ ռմբակոծում սկսելու մասին՝ խռովարարների ռազմական ամրությունների ոչնչացման նպատակով:

Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հուսիների զինված կազմավորումների միջեւ: Այն առավել ակիվ փուլ է մտել 2015 թվականի մարտին երկիր Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժումից հետո: Ձգձգվող հակամարտությունը հանգեցրել է աշխարհում խոշորագույն հումանիտար ճգնաժամի առաջացման: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցի՝ երկրի բնակչության մոտավորապես 80 տոկոսը, մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ նեքին տեղահանված անձանց թիվը գերազանցում է 3 միլիոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular