ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19-ով հիվանդացության գլոբալ աճն անցած շաբաթ կազմել է 20 տոկոս. ԱՀԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

COVID-19 կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը, որոնք հայտնաբերվել են անցած շաբաթվա (հունվարի 10-16-ին) ընթացքում, 20 տոկոսով ավելացել է նախորդ շաբաթվա համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա հաշվետվության մեջ:

Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ն նշում է, որ COVID-19-ից մահացածների թվաքանակն անցած շաբաթվա ընթացքում չի փոխվել նախանցած շաբաթվա համեմատությամբ, չնայած հիվանդացության շարունակվող աճին:

Կազմակերպության տվյալներով՝ անցած շաբաթ աշխարհում գրանցվել է COVID-19-ի 18 միլիոն նոր դեպք եւ 45 հազար մահ՝ կորոնավիրուսով ախտահարվածների շրջանում:

Միակ տարածաշրջանը, որտեղ այժմ դիտվում է կորոնավիրուսով հիվանդացության նվազում, Աֆրիկան է: Ընդամենը հունվարի 16-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 323 միլիոն հաստատված դեպք եւ ավելի քան 5,5 միլիոն մահ, հավելել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular