Մասիսում բախվել են Mitsubishi Colt-ն ու 06-ը. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Այգեպատ գյուղի բնակիչ, 35-ամյա Վահան Հ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Տիգրան Ս.-ի վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենաները:
2 վարորդներն ու Վահան Հ.-ի ուղևոր, Այգեպատ գյուղի բնակիչ, 28-ամյա Լիաննա Հ.-ն և Տիգրան Ս.-ի ուղևորներ, Մասիս քաղաքի բնակիչներ, 27-ամյա Ժենյա Ի.-ն, 5-ամյա Աննա Ի.-ն, 5-ամյա Արթուր Ս.-ն տեղափոխվել են՝ մի մասը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: