ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խայտառակ ակցիա Երևանում․ չեն թաքցնում արտագաղթելու ցանկությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անկախության տարիներին բազմաթիվ բողոքի ակցիաներ են եղել Հայաստանում՝ հանուն իրավունքների պաշտպանության և ընդդեմ, հանուն Արցախի և ընդդեմ օրվա իշխանությունների, հանուն սոցիալական վիճակի բարելավման և ընդդեմ գների թանկացման։ Սակայն այսօր՝ հունվարի 19-ին ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիան թերևս բնորոշում է դրա մասնակիցների ապազգային էությունը։ Իսկ Հայաստանի իշխանությունները նույնիսկ չեն էլ փորձում կանխել նման դրսևորումները։ Չենք զարմանա, եթե իրենք էլ խրախուսած լինեն։ Մի խումբ անձինք՝ անգլերեն պաստառներով Ծովակալ Իսակովի արձանի մոտից երթ են արել դեպի դեսպանատուն, բողոքելով, որ բյուրոկրատական քաշքշուկների մեջ են հայտնվում Գրին Քարտի տրամադրման գործընթացում։ Նրանք դուրս էին եկել փողոց «Չենք ուզում կորցնել մեր հնարավորությունը», «Ուզում ենք պայծառ ապագա մեր երեխաների համար», «5 րոպե հարցազրույցը հեռացնում է մեզ մեր երազանքից» ու այլ գրություններով ցուցապաստառներով։ Այս անձանց մեղադրել, ինչ խոսք, արժե, սակայն մասամբ։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծվել է այնպիսի տնտեսական և բարոյահոգեբանական տհաճ մթնոլորտ, որ հանրության մի հատվածն այլևս իր ապագան երկրում չի տեսնում։ Նրանց համար «ապագա կա, բայց ոչ Հայաստանում»։ Ուստի և չեն թաքցնում իրենց մտադրությունը՝ ամեն գնով Հայաստանից հեռանալու, արևմտյան որևէ բարեկեցիկ երկրում հանգրվանելու, հեռուներին ՀՀ-ում ապրողներին կյանք սովորեցնելու։ Յուրաքանչյուրն էլ կարող է իր պատճառներն ու մտահանգումները բերել, թե ինչու է որոշել հեռանալ երկրից, դեռ մի բան էլ մուննաթ են գալիս ԱՄՆ դեսպանատան վրա, որ իրենց մեկ րոպե, մեկ օր, մեկ ամիս ուշ են թույլ տալիս մեկնել ԱՄՆ, կամ թույլ չեն տալիս։ Առաջին մեղավորը, անշուշտ, Հայաստանի Հանրապետության ապիկար իշխանությունն է, որն իր գործողություններով հանգեցրել է նման իրավիճակի, երբ մարդիկ իրենց ու իրենց երեխաների ապագան Հայաստանում չեն տեսնում։ Մյուս կողմից էլ, կպակասի դժգոհողների քանակը, իսկ դա բխում է բացառապես փաշինյանական վարչախմբի շահերից։ Որքան քիչ լինեն դժգոհողները երկրում, այնքան մեծ են շանսերը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձգելու։ Թքած, թե 2050-ին Հայաստանի բնակչությունը 5 միլիոն չի լինի։ Փաշինյանի որ մի խոստումն է կատարվե՞լ, որ այդ մեկը կատարվեր։

Լուսանկարը՝ «Պանորամա․am»-ի

Խաչատուր Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular