ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագետները նվերներ են հանձնել իրենց հայաստանցի երիտասարդ հայրենակիցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

russkiymir.ru–ն գրում է, որ Հայաստանում ավելի քան երկուսուկես հազար երեխա ամանօրյա նվերներ է ստացել ռուս դիվանագետներից: Այդ մասին հայտնել է Մոսկվայի հայրենակցական տան կայքը։ Մարդասիրական ակցիայի կազմակերպիչներն են եղել Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը և Գյումրիի գլխավոր հյուպատոսությունը։ Նվերների հավաքածուներ են ստացել մանկատների երեխաները, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների երեխաները, ինչպես նաև երիտասարդ ռուս հայրենակիցները։ Ավանդույթի համաձայն նվերներ և շնորհավորանքներ են տրվել Դիլիջան քաղաքի մերձակայքում գտնվող Լերմոնտովո և Ֆիոլետովո մոլոկան գյուղերի երեխաներին։

Երեխաների ամանորյա տոների կազմակերպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան երկարամյա բարի ավանդույթն է։ Ամեն տարի մոտ հազար մարդ հրավիրվում է Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի ամանորյա ներկայացումներին, մասնակցում մրցույթների, խաղերի, հանդիպում Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ։ Այս տարի այդ ավանդույթը ընդհատվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, բայց դիվանագետները հնարավորություն են գտել երեխաներին տոն նվիրել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular