ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսուհետ բոլոր հանդիպումները կայանալու են Երևանում և Անկարայում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում կայացավ Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպումը։

Այս թեմայի մասին զրուցել ենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները, ՌԴ միջնորդությամբ այս գործընթացից ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել` թուրքագետն ասաց. «Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական կողմն էր խնդրել հանդիպումն անցկացնել Մոսկվայում։ Իրականում ես չեմ կարծում, որ հայկական կողմը նման խնդրանքով դիմել էր, քանի որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում նախաձեռնությունն անցել է Վաշինգտոնին։ Ռուսաստանն առաջին հանդիպումն այնտեղ կազմակերպելով՝ փորձեց ցույց տալ, որ ինքը դուրս չի մղվել գործընթացից։ Բայց ընդհանուր հայտարարության մեջ միանշանակ ասված է, որ այսուհետ բոլոր հանդիպումները կայանալու են Երևանում և Անկարայում»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանը դո՞ւրս է մղվում այս գործընթացից` թուրքագետն ասաց. «Աստիճանաբար դուրս է մղվում։ Նշվում է, որ կողմերը Երևանում ու Անկարայում են հանդիպելու, չի բացառվում, որ Վաշինգտոնում էլ կհանդիպենը։ Դա վտանգավոր չէ։ Իսկ Ռուսաստանի միջնորդությամբ գործընթացի դեպքում, երբ Հայաստանն անգամ հրաժարվեր հանդիպումից, Պուտինը կզանգեր մեր վարչապետին, կստիպեր, որ այդ հանդիպումն անպայման տեղի ունենար։ Փոխարենը քաղաքական առևտուր կանեին, իհարկե, ի վնաս Հայաստանի։ Պուտինի գործը հեշտ է, նա միշտ զիջում է հայ ժողովրդի հաշվին։ Այսպիսով՝ այն, որ թուրքական կողմը հայտարարում է, որ գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների, դա առաջին անգամ ենք լսում։ Եվ դա ԱՄՆ նախագահ Բայդենի ազդեցությունն է։ Եթե ԱՄՆ-ն չլիներ, մենք Սյունիքը վաղուց կորցրած կլինեինք, այն վերածված կլիներ ռուսական զորանոցի»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular