ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության տեղական մասնաճյուղի հիման վրա Ապշերոնսկում բացվել է դպրոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

apsmi.ru-ն գրում է, որ Ապշերոնի շրջանի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչների գաղափարը՝ ստեղծել դպրոց, որտեղ կլինեն հայերենի, Հայաստանի պատմության դասեր, կսովորեն նվագել ազգային հարվածային երաժշտական ​​գործիք՝ դհոլ, կլինեն շախմատի դասեր, իրականություն է դարձել: 

Երեխաների և մեծահասակների կրթությունն ամբողջովին անվճար է, աջակցությունը ցուցաբերվում է բարերարների և Ապշերոնի շրջանի Ռուսաստանի հայերի միության տեղական բաժանմունքի խորհրդի անդամների կողմից։ Դպրոցի բացման և գործարկման բոլոր ծախսերը հոգացել են մասնաճյուղի նախագահ Վլադիմիր Թախմազյանը և Ռուսաստանի հայերի միության տեղական կառույցի խորհրդի անդամ Սերգեյ Ավջյանը։ Գնվել են դասագրքեր, գրասեղաններ, աթոռներ, կահույք, գրատախտակ, հեռուստացույց, երաժշտական ​​գործիքներ, շախմատներ, ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի սովորողները կարողանան գիտելիքներ ստանալ հարմարավետ պայմաններում։

Դպրոցը բացվել է Ապշերոնի շրջանի «Ռուսաստանի հայերի միության» տեղական մասնաճյուղի գրասենյակի հիման վրա, որը գտնվում է շրջանի վարչական շենքի դիմաց՝ Կոմունիստիչեսկայա փողոցի 18 հասցեում:

Ուսուցչական կազմը պրոֆեսիոնալներ են։ Դպրոցի տնօրեն Արթուր Ավանեսյանը 27 տարվա ստաժ ունեցող ուսուցիչ է, դուստրը՝ Մարիաննա Ավանեսյանը, հայոց լեզվի ուսուցչուհի է, և նույնպես երկար տարիներ աշխատել է դպրոցում։ Ընտանիքը վերջերս է տեղափոխվել Ապշերոնսկ օկուպացված Արցախից։ Դհոլի դասեր դասավանդում է Սամվել Հարությունյանը, նրա դասավանդման ստաժը հինգ տարի է։

Յոթ տարեկանից սկսած և առանց տարիքային սահմանափակման ցանկացած անձ կարող է ծանոթանալ Հայաստանի մշակույթին, դպրոցի դռները բաց են բոլորի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular