Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Վիքիպեդիայի համաշխարհային օր, Եգիպտոս՝ Ծառ տնկելու օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1841– վախճանվել է գերմանացի գիտնական, բնագետ, բժիշկ Ֆրիդրիխ Պարրոտը, որը 1829 թվականին Խաչատուր Աբովյանի հետ միասին բարձրացել է Արարատի գագաթը:

1855- Փարիզում հրատարակվել է «Մասեաց աղավնի» ամսագիրը (խմբագիր Գ. Այվազովսկի):

1892 – ծնվել է գրող Հրաչ Զարդարյանը:

1911 - ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Սոս Մանուկյանը:

1916– ծնվել է դրամատուրգ Գրիգոր Տեր-Գրիգորյանը:

1922 –ծնվել է թատերական գործիչ, ռեժիսոր Սոկրատ Աքմաքչյանը:

1924 - ծնվել է հայ խորհրդային լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանը:

1959- տեղի է ունեցել համամիութենական մարդահամար, որի տվյալներով Երևանի բնակչությունը կազմել է 509.340 մարդ:

1990-ազգամիջյան հակամարտությունը դադարեցնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակը, ԼՂՀ-ում և նրան սահմանակից ադրբեջանական շրջաններում, ինչպես նաև հայկական Գորիսի շրջանում  հայտարարվել է արտակարգ դրություն, ստեղծվել է արտակարգ դրության պարետատուն:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ավստրալիայի հետ:

1993- Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության ուժերը  խփել են ադրբեջանական МиГ-21 մարտական ինքնաթիռ:

1995 —վախճանվել է օրիգինալ ժանրի արտիստ, ռեժիսոր Սերգեյ Կաշտելյանը:

1999 - վախճանվել է քանդակագործ Սուրեն Նազարյանը:

2002- որպես բարի կամքի դրսևորում Թուրքիան մեղմացրել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար, ըստ այդմ՝ հայերը կարող են մուտքի վիզա ստանալ ցանկացած սահմանային անցակետում: Մինչ այդ գործող ընթացակարգի համաձայն՝ վիզաները հարկավոր էր ձեռք բերել նախապես: 

2003-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որպես նախագահի թեկնածու պաշտոնապես չի գրանցել Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հիմնավորելով վերջին տասը տարիների ընթացքում Հովհաննիսյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինելով:

2012- Երևանի տասը խաչմերուկներում սկսել են գործել խախտումներն արձանագրող տեսախցիկներ:

2016- 100-ամյա պատմություն ունեցող Արամի 30 հասցեում գտնվող հին կառույցը, որը կառավարության կողմից գերակա շահ էր ճանաչվել դեռ 8 տարի առաջ, գիշերը քանդվել է:

2020-Ոստիկանությունն ընդդեմ «քրեական ենթամշակույթի» գործողությունների շրջանակում իրավապահները «գետնին պառկեցնելու» շուրջկալներ են իրականացրել տարբեր կասկածելի վայրերում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 - Օթոնը Հռոմում զավթել է իշխանությունը:

730 – Բյուզանդական կայսրությունում արգելվել է սրբապատկերների պաշտամունքը, այն համարվել է հանցագործություն:

1208 —տեղի է ունեցել պապական լեգատ Պյեռ դե Կաստելնոյի սպանությունը, որը պատճառ է հանդիսացել Հռոմի պապ Ինոկենտի 3-րդի կողմից Ալբիգոնյան խաչակրաց արշավանք հայտարարելու համար:

1559 - Եղիսաբեթ 1-ինը թագադրվել է որպես Անգլիայի թագուհի:

1622 –ծնվել է ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերը:

1759– բացվել է Լոնդոնի Բրիտանական թանգարանը, որը աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է:

1775 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Սամարտինին:

1793 –ծնվել է ավստրիացի նկարիչ Ֆերդինանդ Վալդմյուլլերը:

1795 –ծնվել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը:

1826- լույս է տեսել ֆրանսիական «Le Figaro» թերթի առաջին համարը:

1891– ծնվել է ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամը:

1892 –դպրոցական թերթում  Ջեյմս Նեյսմիթը հրապարակել է բասկետբոլի առաջին կանոնները:

1906 —ծնվել է հույն նավատեր, միլիարդատեր Արիստոտել Օնասիսը:

1919– ԱՄՆ-ի Բոստոն քաղաքը հեղեղվել է օշարակով, այն հորդել է ալկոհոլային գործարանի օշարակի հսկայական պահեստից, զոհվել է 21 մարդ:

1919 –մահապատժի են ենթարկվել գերմանացի կոմունիստական գործիչներ Ռոզա Լուքսեմբուրգը և Կարլ Լիբկնեխտը:

1929– ծնվել է ամերիկացի ճարտարալեզու բապտիստ քարոզիչ Մարտին Լյութեր Քինգը, որը առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը, արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի:

1943 – ավարտվել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի կառուցումը:

1973 —Վիետնամական պատերազմի ընթացքում կապված Փարիզում ընթացող խաղաղության բանակցությունների հետ ԱՄՆ-ի զինված ուժերը դադարեցրել են բոլոր ռազմական օպերացիաները Հյուսիսային Վիետնամի դեմ:

1981– ծնվել է ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր Պիտբուլը՝ Արմանդո Քրիստիան Պերեսը:

1993 —ԱՄՆ-ում NBC հեռուստաալիքում երթեր է արձակվել «Սանտա-Բարբարա» սերիալի վերջին 2137-րդ սերիան:

2001– ստեղծվել է ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ Վիքիպեդիան:

2021-Ռուսաստանը դուրս է եկել Խաղաղ երկնքի մասին միջազգային պայմանագրից:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»
Ամենադիտված