ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները գտել են գեն, որը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բելոստոկի համալսարանի (Լեհաստան) հետազոտողները հայտնաբերել են գեն, որը մեծացնում է կորոնավիրուսի ծանր զարգացման ռիսկը եւ մահվան դեպքերը։ Այս բացահայտումը կարող է օգնել COVID-19-ի դեմ պայքարում, տեղեկացնում է Polskie Radio-ն։

Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկու խոսքով՝ այդ գենի հայտնագործումը կարող է հնարավորություն տալ մշակելու թեստ, որը թույլ կտա գնահատել, թե ով է ավելի շատ ենթակա  հիվանդության ծանր ընթացքի ռիսկին։

Նախարարը շնորհավորել է հայտնագործության հեղինակներին եւ ընդգծել, որ հետազոտություններն անցկացվել են պետական պատվերով։ Դրանց մասնակցել է 1500 պացիենտ ամբողջ երկրից, որոնց մոտ կորոնավիրուսային վարակ էր ախտորոշվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular