Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեկնարկ» ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան գալա համերգով

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամների և «Վարպետության դաս, մեկնարկ» ծրագրի մասնակիցների գալա համերգները: Միջոցառումները տեղի կունենան դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը:

Համերգների ընթացքում կհնչեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նախատեսվող գալա համերգները կատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատես են, որի ընթացքում հանրագումարի կբերվի 2021 թ. ընթացքում կատարված աշխատանքը. ծրագրերի անդամները ևս մեկ հնարավորություն կունենան տոնական մթնոլորտում ամփոփելու իրենց ստեղծագործական աճը և կատարողական վարպետությունն ու ձեռքբերումները:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը միտված է «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին բացահայտելուն և աջակցելուն: Ծրագիրը միջոցառումների համալիր շարք է՝ ուղղված բնականոն սերնդափոխությանը և միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանը:

Ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտներ 2013-2021 թթ. մասնակցել են ավելի քան 250 տարբեր միջոցառումների` մրցույթների, փառատոների, համերգների: Նրանցից շատերը արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանը: 2021 թվականի ընթացքում ծրագրի 13 շնորհալի երեխաներ մասնակցել են առցանց երաժշտական միջազգային 18 մրցույթների և արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում 2021 թ. ընթացքում իրականացվել է նաև «Վարպետության դաս, մեկնարկ» ծրագիրը երիտասարդ մասնագետների՝ միջազգային մրցույթների դափնեկիր Անուշ Նիկողոսյանի (ջութակ), միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Մանասյանի (դաշնամուր), միջազգային մրցույթների դափնեկիր, Triomphe de l’Art և ՀԲԸՄ մրցույթների ժյուրիի մշտական անդամ, «Avanesyan Trio»-ի համահիմնադիր Սևակ Ավանեսյանի (թավջութակ), Brescia Classica (Իտալիա) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Հռիփսիմե Աղաքանյանի (դաշնամուր) և այլոց մասնակցությամբ: Վարպետության դասերին մասնակցել են շուրջ 100 շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցներից:

Ծրագրի գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանն է, ծրագրի ղեկավարը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի պրոֆեսոր, դաշնակահար Սերգեյ Քեչեկը:

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»«Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ ՓաշինյանՀՀ-ն չի պատրասվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ և ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ․ Մեսրոպ ԱռաքելյանՎրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններըՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնք
Ամենադիտված