ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան է ժամանելու Led Zeppelin Symphonic նվագախումբը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը վերջին օրերին հարցազրույցներ է տվել դեկտեմբերի 21-ին տեղի ունենալիք London Community Gospel Choir-ի համերգի կապակցությամբ: Պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում հաջորդ տարի, նա թվարկել է արտիստների անուններ, որոնց շարքում Led Zeppelin Symphonic-ը նշվել է որպես խումբ, ինչի արդյունքում տեղի է ունեցել թյուրըմբռնում և դեռևս 1980 թ-ից իր գործունեությունը դադարեցրած խմբի լուսանկարներով հրապարակումներ են արել, նշելով որ նրանք ելույթ են ունենալու Հայաստանում:

Իրականում խոսքը գնում է Led Zeppelin Symphonic նախագծի մասին, որի կազմում ընդգրկված են հայտնի երգիչներ և գործիքային կատարողներ, որոնք հանդես են գալիս սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Շոուի ծրագիրը և մասնակիցները հաստատվել են լեգենդար խմբի անդամների կողմից, որոնց թույլտվությամբ էլ այս ազդեցիկ ծրագիրը ներկայացվում է ողջ աշխարհում: Led Zeppelin Symphonic-ին Երևանը հյուրընկալելու է հունիսի 30-ին` որպես մեծ նվեր մեր երկրի և տարածաշրջանի երաժշտասեր հանրության համար:

Ներկայացնում ենք Led Zeppelin Symphonic-ի տրեյլերը և մամուլի համար նախատեսված փաթեթը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular