Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կատարել եմ քո ցանկությունը, տեր իմ». ըստ Սոս Հակոբյանի՝ Վանեցյանի մասին հայտարարություններից հետո, Ալեն Սիմոնյանը զեկուցել է Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Վանեցյանն իր գործունեության 20 տարիների ընթացքում մշտապես պայքարել է եւ արմատախիլ է արել այդ Սիմոնյանի եւ իր գործընկերների նման մոլախոտերին, որոնք իրենց գործունեությամբ ոչինչ չեն անում, բայց իրենց գոյությամբ թունավորում են շրջակա միջավայրը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն՝ անդրադառնալով «Առաջին լրատվականի» հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին: Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանը մասնավորաբար ասել էր. «Ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի: Իրենք թող չկարծեն, որ իրենց կարող են թույլ տալ հայտարարություններ եւ վարվելակերպ, որը պատասխան չի ստանալու: Ես խղճում եմ այդ մարդկանց. իրենք քաղաքականությունից չեն հասկանում եւ հայ ժողովրդին չեն ճանաչում: Դե, ե՞րբ են կապ ունեցել: Վանեցյանը ե՞րբ է հայ ժողովրդի հետ կապ ունեցել: Ինքը մշտապես, ժամանակին եղել է Սերժ Սարգսյանի աշխատողը, հետո իրեն հնարավորություն է տրվել ինքը դառնա հեղափոխական թիմի անդամ, բայց ինքը գնացել` իր տեղը գտել է Սերժ Սարգսյանի կողքը: Մարդ, որը որ ունեցել էր ամենաբարձր վարկանիշներից մեկը հեղափոխությունից հետո, այսօր ունի ամենաբարձր բացասական վարկանիշներից մեկը: Իր, մնացած նմանատիպ գործընկերների հաջորդ մակարդակը լինելու է՝ հեռախոսը դնելու են, լայվ են մտնելու, ասելու են՝ սիրելի հայրենակիցներ, սպասենք մի քանի հոգի հավաքվի, ինչ-որ բաներ խոսենք: Զգուշացնում եմ հիմա, թող իրենց չափավորեն՝ վարչապետի հասցեին, իմ քաղաքական թիմի հասցեին»: 

Սոս Հակոբյան Սոս Հակոբյանը հակադարձում է. «Վանեցյանին ոչ թե հնարավորություն է տրվել որեւէ բան անելու, այլ Վանեցյանն առաջին օրից մինչեւ իր հրաժարականի օրն ամեն ինչ արել է՝ թե արտաքին մասով Հայաստանի շահերը ամուր պահելու, հատկապես մեր ռազմավարական դաշնակցի հետ վստահելի հարաբերություններ ունենալու համար, թե երկրում հանցավորության դեմ պայքարի, կոռուպցիայի ոչնչացման, դրա հիմքերի քանդման համար: Եվ երբ Վանեցյանը հասկացել է, որ այս ազգակործանների դեմը միայնակ հնարավոր չէ առնել, կանգնեցնել Հայաստանի եւ Արցախի կործանումը, նա այդ ժամանակ դուրս է եկել եւ որոշ ժամանակ անց մտել է քաղաքականություն: Իսկ Սիմոնյանն իր ուսապարկ գործընկերների եւ քաղաքական հոր հետ միասին սերունդների կողմից միշտ հիշվելու են որպես Հայաստանի՝ տարածաշրջանային գործոնից, տարածաշրջանային բանակցությունների օբյեկտ սարքողներ: Սերունդները նրանց հիշելու են դեռ հարյուրամյակներով եւ իրենք իրենց խարանը, կարծում եմ, դեռ իրենց կենդանության օրոք կհասցնեն «վայելել»: Մեր զրուցակիցը նաեւ հավելում է. «Մեկ ժամանոց հարցազրույցի երեսուն րոպեն այդ մարդը խոսում է պետական բյուջեով գնվող իր մեքենայի եւ իր եղբոր բիզնեսի մասին. անպետք նորություններ, իրենց անպետք գործունեության մասին, որոնք հենց իրենք գցել են լրատվական դաշտ՝ որեւէ բանով մարդկանց զբաղեցնելու համար եւ ՀՀ-ի՝ ուղղակի կործանման մասին նորություններն, իրենց ճղճիմ թեմայով շեղելու համար: Իր հարցազրույցի մյուս երեսուն րոպեն, այս մարդը խոսում էր ընդդիմադիրների մասին, կարծես չկա որեւէ խնդիր՝ քաղաքացուն վերաբերվող, որի մասին ԱԺ նախագահը տեղյակ է եւ կարող է լուսաբանել՝ իր գործունեության մասով ի՞նչ է արել, մեկ մարդու, մեկ խմբի որեւէ խնդիր լուծելու համար: Մենք լսում ենք անկանոն ձեւով տարբեր եվրոպական մայրաքաղաքների անուններ եւ ինչ-որ հանդիպումների քանակ, որ ԱԺ նախագահն իր աշխատակազմով կամ ուսապարկ-պատգամավորներով այցելել է, եւ չենք լսում մեկ բովանդակային կետ, մեկ հարց, որը նա կարողանում է արտաքին գործընկերների մոտ առաջ մղել՝ ի շահ ՀՀ-ի: Լրատվամիջոցին, որին նա տվել է հարցազրույցը, կառաջարկեմ մի հաղորդում մշակել եւ անունը դնել՝ «Առանց բովանդակության», որ ԱԺ սույն նախագահն իր գործունեության շուտափույթ դադարեցումից հետո, որին շատ չի մնացել, որեւէ աշխատանք ունենա, որի միջոցով կշարունակի լինել տեսախցիկների առաջ: Ցավով եմ այս արձանագրումներն անում, բայց մեր ԱԺ նախագահը մնացել է քաղաքագիտության մեջ հայտնի դերասան կամ դեմագոգ քաղաքական գործչի տիպի ծիրում»:


Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФ
Самое популярное