Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 12 465 ակտիվ դեպք, որոնց մեջ պատվաստված քաղաքացիների թիվը 1068 է. հոսպիտալացված 2349 քաղաքացիներից 87-ն է պատվաստված. Ավանեսյան (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է Կառավարությունը:

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և վիճակագրական տվյալներին: Թեմայի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի դեկտեմբերի 2-ի հերթական նիստի աշխատանքները:

Մինչ օրակարգին անդրադառնալը, ես ուզում եմ արձանագրել, որ նոր տիպի կորոնավիրուսի իրադրության հետ կապված մենք ունենք որոշակի մեղմացում: Բայց, մյուս կողմից, սա որևէ բան չի նշանակում՝ այն իմաստով, որ, գիտեք, նոր շտամ է հայտնաբերվել՝ օմիկրոն անվանված, որը դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել, այդ շտամով վարակված որևէ քաղաքացի: Բայց դեռևս հստակ չէ, թե այս նոր շտամն ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը, և դեռևս պարզ չէ նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի: Հետևաբար, առաջիկայում մենք մեր զգոնությունը որևէ կերպ չպետք է թուլացնենք, մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը  լավանա:

Իհարկե, արդեն որոշակի շոշափելի արդյունքներ ունենք պատվաստման հետ կապված: Ես ընդհանրապես հենվում եմ երկրորդ պատվաստման թվերի վրա, որտեղ  արդեն 2 պատվաստում ստացած քաղաքացիների շոշափելի և էական թիվ ունենք. արդեն 480 000-ի շեմը հատել ենք և մոտենում ենք 500 000-ին: Մեզ հաջողվում է, բացի շաբաթ և կիրակի օրերից, օրական հիմնականում 20 000-ից ավելի պատվաստում իրականացնել: Եվ հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է:

Տիկին Ավանեսյան,  ի՞նչ լրացուցիչ տեղեկություններ կարող եք հաղորդել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան  - Շնորհակալ եմ: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ,  ինչպես շատ ճիշտ ընդգծեցիք, պարոն վարչապետ, այս նոր հայտնաբերված շտամի հետ կապված դեռ ուսումնասիրություններ են իրականացվում, որպեսզի հասկանանք, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր ունենք, և պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվում է, թե ոչ: Առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում ավելի հստակ պատկերն արդեն իսկ կունենանք: Բայց մեկ բան պարզ է, որ անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի տվյալ շտամով վարակելիության առումով, միևնույն է, հիվանդության ծանր ընթացքի և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և, կարելի է ասել, հիվանդության դեմ պայքարելու միակ միջոցը: Այս առումով, երբ դելտա շտամն ի հայտ եկավ, նույն մտահոգությունները կային, բայց փորձը, արդեն իսկ հաստատված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անգամ արդյունավետության  որոշակի նվազման դեպքում, միևնույն է, դրանք փրկում են մարդկանց կյանքը, իսկ դա մեր գլխավոր նպատակն է: Ուստի, մենք, ինչպես ասացիք, մեր բոլոր ջանքերը պիտի շարունակենք ուղղել պատվաստումների գործընթացը, տեմպն արագացնելու և հանրային իմունիտետի բավարար շեմն անընդհատ բարձրացնելու ուղղությամբ:

Պարոն վարչապետ, նշեմ, որ տոկոսային առումով առաջին դեղաչափն արդեն իսկ ստացել է մեր բնակչության 18 տարին լրացած քաղաքացիների 40 տոկոսը, երկրորդ դեղաչափն ստացել է և ամբողջական պատվաստում ունի արդեն 23.9 տոկոսը: Այո, հիվանդացության նվազման առումով մեզ մոտ այս պահին բարելավվել է պատկերը, և մենք շարունակում ենք թվերի նվազում գրանցել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այսօրվա թվերը հրապարակեք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Այսօր ունենք գրանցված 558 նոր դրական դեպք, իրականացվել է 9013 թեստավորում և, ցավոք, 21 մահ ունենք: Այս պահի դրությամբ ունենք 12 465 ակտիվ դեպք, ինչը, տեսնում ենք, որ շեշտակի նվազել է: Պիտի նշեմ, որ այս ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվն ընդամենը 1068 է, ինչը 8.6 տոկոսն է կազմում: Հոսպիտալացված 2349 քաղաքացիներից ընդամենը 87-ն է, որ պատվաստված է: Սա ևս շարունակում է ցույց տալ պատվաստումների արդյունավետությունը: Այսքանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տիկին Ավանեսյան, իսկ մենք մահվան թվերի վիճակագրական տարբերությունների հետ կապված որևէ եզրակացության հանգե՞լ ենք, թե՞ դեռ շարունակում ենք ուսումնասիրությունները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Պարոն վարչապետ, Ձեր հանձնարարականի համաձայն, ուսումնասիրությունները շարունակվում են, և մենք ավարտելու և ամբողջական պատկերն ունենալու դեպքում, ինչպես հանձնարարել եք, կհրապարակենք և հանրությանը մանրամասն կտեղեկացնենք: Ինչպես մի քանի անգամ նշել եմ, «Արմեդ» համակարգը, երբ Covid-ի համավարակը նոր ի հայտ եկավ, սկսեց արագ-արագ տվյալների շտեմարանն ընդլայնել՝ թե՛ թեստավորումների, թե՛ հիվանդացության, թե՛ մահվան դեպքերի և հընթացս ավելացնել իր դարաններում: Այդ ընթացքում հենց «Արմեդ» համակարգի կողմից ժամանակի ընթացքում որոշ տվյալներ չեն ներառվել, բայց մենք տեսնում ենք, որ դրանք թափանցիկ կերպով ցուցադրված են ԱՎԾ ընդհանուր համապարփակ վիճակագրական տվյալներով: Իսկ թե դրա հետ կապված ի՞նչ պատճառներ են եղել, դրանք ամբողջովին կուսումնասիրվեն և կներկայացվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ամեն դեպքում, պարոն Դավթյան, կարծում եմ՝ երբ Կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ Դատախազություն էլ ամեն դեպքում ուղարկվի, որովհետև սկզբունքային կարևոր հարց է պարզել՝ այդտեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Այս պահի դրությամբ, տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Դատախազությունն ուսումնասիրի, և այս հարցի հստակ պատասխան ունենանք. եթե կա որևէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետևողական լինել: Եթե պարզվի, որ տեխնիկական է, դա էլ առիթ է, որպեսզի լրացնենք այն բացերը, որ ունենք մեր համակարգում:

Պարոն Մնացականյան, այս թեմայի հետ կապված Դուք որևէ բան ունե՞ք ասելու:

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյան - Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ծնունդների, մահերի պաշտոնական վիճակագրությունը վարվում է միջազգային համապատասխան մեթոդաբանությամբ: Տեղեկատվության աղբյուրը Հայաստանի Հանրապետության տարածքում Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինների տեղեկատվական շտեմարանն է, որովհետև ծնունդներ և մահեր գրանցելու պետական լիազոր մարմինը Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինն է: Մարմինը, մահվան ակտերը կազմելու ժամանակ, նշում է նաև մահվան պատճառները, և այդ պատճառները մեկ-մեկ ուսումնասիրվում են, դրանցով կազմվում է ամփոփ վիճակագրություն: Ընդհանուր առմամբ սա է:

Եթե լինում են տարբերություններ, հետագայում ճշգրտումներ են կատարվում քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմնի կողմից: Օրինակ, պատերազմի հետևանքով զոհվածների դեպքում, երբ աճյուններն ավելի ուշ են արձանագրվում, քաղաքացիական կացության ակտերը գրանցող մարմինները շատ պատշաճ նշում էին 2021 թվականին գրանցված մահվան վկայականում մահվան պատճառը և ժամկետը: Եվ, օրինակ, հոկտեմբերին մահեր կային, որ ճշգրտումներ են կատարվել 2021 թվականին, որովհետև աճյունները հայտնաբերվել էին 2021 թվականին: Դրա հիման վրա էլ կատարվում են ճշգրտումներ: Ընդհանուր առմամբ, այս գործընթացն է, մեթոդաբանությունը մշակված է Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի պահանջներին համապատասխան, որակի հռչակագրերը կազմված են, տեղադրված են, հանրությանը մատչելի է, թե ինչ սահմանումներ, ինչ դասակարգումներ են, տեղեկատվության աղբյուրը և ցուցանիշների ստացման, ամփոփման գործիքակազմը որոնք են: Ամբողջը տեղադրված է և Եվրամիության «Թվինինգ» ծրագրի շրջանակում մշակված է համատեղ: Հայաստանը հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման հատուկ ստանդարտի անդամ, բոլոր այդ ցուցանիշները և մեթոդաբանությունն Արժույթի միջազգային հիմնադրամի կայքում տեղադրված են, և այնտեղ եռամսյակային փոփոխություններն արձանագրվում են: Թերևս այսքանը, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ: Բոլոր դեպքերում սա առիթ է, որպեսզի մենք նաև թվայնացման առումով այս բոլոր հարցերն ուշադիր նայենք և բացառենք այդպիսի դեպքերը: Տիկին Ավանեսյան, ճիշտ եմ չէ՞ արձանագրում, որ մենք հիվանդանոցային կարողությունների լարվածություն չունենք արդեն, նույնիսկ կոնսերվացված առողջապահական հզորություններ ունենք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Միանգամայն ճիշտ եք, պարոն վարչապետ: Այո, մենք արդեն, ըստ մեր ծավալման և հետծավալման պլանի, որոշ բժշկական կենտրոններ վերադարձնում ենք իրենց պրոֆիլային նպատակին ծառայելու համար: Այդ աշխատանքներն սկսել ենք դեռ անցած շաբաթ, և շարունակաբար հաջորդ շաբաթ կմնան միայն այն հիմնական բժշկական կենտրոնները, որոնք միայն Covid են սպասարկում նաև տարվա ընթացքում: Սա իրականացվում է և՛ միջոցների խնայողության, և՛ հստակ պլանի համաձայն, որպեսզի, ըստ կարիքի, ունենանք ծավալված մահճակալներ, բայց երբ կարիքը վերանում է, արագ վերապրոֆիլավորենք՝ այլ բժշկական օգնություն ցույց տալու նպատակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Շնորհակալ եմ:

Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
Самое популярное