Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը կպատժվի. Թեհրանը հայտարարել է Ադրբեջանին «հայրենիք» վերադարձնելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru–ն գրում է, որ Թեհրանի «Shargh» թերթը, որին աջակցում են այաթոլլաի ռեժիմի ազդեցիկ բարեփոխիչ–հոգևորականները «սև նշան» է ուղարկել Ալիևին։ Թերթը գրում է. «19-րդ դարում ռուսական կայսրության մեջ բռնակցվելուց հետո Հյուսիսային Ադրբեջանը պետք է վերամիավորվի «իրանական հայրենիքին»»։ Ինչպես գիտեք, մինչև 19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմները Ադրբեջանի խանությունը դե յուրե եղել է ներկայիս Իրանի կազմում։ Նաև նշենք, որ Արաս գետից հյուսիս գտնվող ներկայիս Ադրբեջանի տարածքները մինչև Ռուսաստանի կազմի մեջ մտնելը հայտնի չէին Ադրբեջան անունով։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աշխարհի քարտեզի վրա առաջացել է միանգամայն նոր պետություն՝ առանց անկախության փորձի, բայց պահարանում պահված պատմական կմախքով: Մինչդեռ և՛ Բաքվում, և՛ Թեհրանում այդ նախկին խորհրդային հանրապետությունը գնալով ավելի ու ավելի հաճախ է կոչվում Հյուսիսային Ադրբեջան։ Այժմ, ըստ այաթոլլաի ռեժիմի, հզոր Ռուսաստանին այդ նախկին պարսկական գավառը պետք չէ։ Մոսկվան Բաքվի նկատմամբ բացահայտ դիսֆունկցիոնալ քաղաքականություն է վարում, ինչի վկայությունն է Ալիևի և Էրդողանի մերձեցումը։ Այսպիսով, ինչպես գրում է «Shargh»-ը, եկել է ժամանակը, որ իրանցիները վերադարձնեն իրենց պատմական հայրենիքի ադրբեջանական այն կտորը, որը պոկվել է «չարամիտ ռուս ցարերի» կողմից։ Ընդ որում, դա պետք է «ճիշտ» անել, քանի որ արտաքին սպառնալիքը, ընդհակառակը, ադրբեջանցիներին կհավաքի Ալիևի շուրջ։ Այդ իսկ պատճառով Թեհրանը հրաժարվել է ուժ կիրառել, թեև ոչ վաղ անցյալում ադրբեջանական սահման էր բերել այնքան զորք, որը բավական կլիներ մեկ շաբաթում գրավել կովկասյան այդ պետությունը։ Հիշեցնենք, որ երկու հարևան երկրների հարաբերությունները սրվել էին երկու իրանցի վարորդներին Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալությունից հետո։ Բայց հաշվի առնելով այաթոլլաի ռեժիմի ակնհայտ ռազմական գերազանցությունը, ըստ իրանցի բլոգերների, Ալիևը ոչ միայն ազատել է ձերբակալվածներին, այլ նաև, իբր, խնդրել է իսրայելցիներին լքել Սիտալչայ բազան: Դրանից հետո Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունը թուլացել է, ինչպես նաև թուլացել է Ալիևի և Ռաիսիի թշնամական հռետորաբանությունը: Իրականում երկու երկրների դիրքորոշումները չեն փոխվել։ Ադրբեջանը, ոգևորված Հայաստանի նկատմամբ անսպասելի հեշտ հաղթանակից, առաջ է մղում Թուրքիայի հետ դե ֆակտո միավորման իր գիծը։ Նպատակը մեկն է. այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի («Սյունիքի միջանցք») ստեղծում Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով։ Առանց դրա Արցախյան պատերազմը չի կարելի լիովին հաղթական համարել։ Սակայն առայժմ այն ամենը, ինչ կարողացել են անել ադրբեջանցիները, այն է, որ գրավել են Սև լճի մոտ մի քանի քառակուսի կիլոմետր վիճելի տարածք։ Դա նշանակում է, որ մեկուսացած կմնա Նախիջևանի անկլավը, որն ունի թուրքական սահմանի մի փոքր հատված: Ավելին, այնտեղ ապրում են ջաֆարական մադհաբի շիա մահմեդականներ, այսինքն տարածքը փաստացի վերահսկվում է իրանցի հոգևորականների կողմից։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանից կարելի է ակնկալել ազգային շահերի նկատմամբ ցանկացած դավաճանություն, ինչպես դա եղել է արցախյան տապալված պատերազմի ժամանակ։ Բայց նույնիսկ նա չի հանձնի հարավային Հայաստանը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը, ինչպես որ կար, այնպես էլ կմնա առանց Թուրքիայի իրական ռազմական աջակցության։ Բացի այդ, Էրդողանը, ինչքան էլ Ալիևը ցանկանա, ամենազոր չէ։ Թյուրքական աշխարհի առաջնորդն ունի իր «կարմիր գծերը»: «Թուրքիան հասկանում է, որ Իրանը կարող է օգտագործել իր կապերը Քրդական աշխատավորական կուսակցության հետ Անկարայի դեմ։ Խելամիտ կլինի, որ Բաքվի քաղաքական գործիչները գիտակցեն թուրքական աջակցության սահմանները Թեհրանի հետ ցանկացած ապագա հակամարտությունում»,- գրել է քաղաքագետ Էլդար Մամեդովը: ԱՄՆ-ի և Իսրայելի հետ քաղաքական մարտերում թրծված փորձառու հոգևորականները հստակ են ուրվագծել իրենց ծրագրերը. Թեհրանը մասնակցելու է դեպի Հայաստան այլընտրանքային ճանապարհի կառուցմանը։ Իրանական կողմը Երևանում է, որպեսի լուծի  «Tattoo» կոչվող տարանցիկ ճանապարհի կառուցման հետ կապված խնդիրները։ Դա նաև նշանակում է, որ այաթոլլաի ռեժիմը Ալիևին և նրա կառավարությանը ներառել է իրենց մահացու թշնամիների ցուցակում (նրանց մոտ պարզապես այլ կերպ չի լինում), ինչը, հաշվի առնելով Ադրբեջանում շիա հզոր կրոնական համայնքի առկայությունը, լավ բան չի խոստանում ներկայիս տեղական էլիտային: Ինչպես նշում է Eurasia Review կայքը, «այդ երկրում շիաների և սուննիների պառակտումը շատ ավելի ուժեղ է, քան շատ արտաքին դիտորդներ են պատկերացնում. բնակչության մոտ 60%-ը շիաներ են, իսկ 40%-ը սուննիներ»։ Այո, խորհրդային ժամանակաշրջանի ժառանգությունը հանգեցրել է նրան, որ պաշտոնական Բաքուն իր պետությունը հռչակել է աշխարհիկ պետություն։ Այնուամենայնիվ, Eurasia Review-ը նշում է, որ ադրբեջանցիներից շատերը մզկիթներն անվանում են «թուրքական» կամ «իրանական», այլ ոչ թե սուննի կամ շիա՝ նախընտրելով վերջիններս որպես ավելի հասկանալի և մոտ:

Հավելենք նաև, որ Իրանը մեծ փորձ ունի իրանամետ վստահված ուժերի ձևավորման գործում։ Թեհրանին հաջողվել է դուրս մղել սուննիներին հարևան Իրաքից՝ չնայած հարուստ ամերիկացիների կողմից նրանց մեծ աջակցությանը: Իսկ Հեզբոլլահը փաստացի վերածել է Լիբանանը Միջերկրական ծովի ափին գտնվող իրանական անկլավի: Գումարած, Եմենն ու Սիրիան նույնպես իրենց համարում են շիա գոտու մաս: «Միջազգային օստրակիզմի տասնամյակների ընթացքում Իրանը զարգացրել է ասիմետրիկ պատերազմի շատ մեծ հմտություններ, - ասել է Էլդար Մամեդովը, - այն փաստը, որ Թեհրանն այսօր  Ադրբեջանում ունի վստահված անձերի կամ դաշնակիցների պակաս, չի նշանակում, որ նա չի շարունակի փորձել իր վերահսկողության տակ առնել այդ պետությունը: Իրանը պարզապես հարմարվում է տեղի քաղաքական դաշտին, որը տարբերվում է Լիբանանից կամ Իրաքից»: Այս ամենի հետ դժվար է չհամաձայնվել, թեկուզ միայն այն պատճառով, որ անգամ իրանական Ադրբեջանում են աճում Ադրբեջանին Իրան վերադարձնելու տրամադրությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
Самое популярное