Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամանորին երազանք պահելու եղանակները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը գրում է.

Այսպիսին է մարդու էությունը. նա նոր կյանք է սկսում երկուշաբթի օրվանից, ամսվա առաջին օրվանից և, իհարկե, նոր տարուց: Այդ պատճառով մեզ համար շատ կարևոր է Ամանորի գիշերը երազանք պահել:

Իսկ մենք գիտենք, որ երազանքներ պահելու բազմաթիվ ձևեր կան: Մոխիրը շամպայնում Երազանք պահելու ամենահայտնի ձևը 12 զանգերի ղողանջների ներքո թղթի կտորի վրա երազանք գրելն է, այն այրելն ու շամպայնի հետ խմելը: Շատերն են փորձել, իսկ երազանքը բոլորի մոտ չէ, որ իրականացել է:

Իսկ ինչու՞: Բանն այն է, որ այս փոքրիկ ծիսակատարությունն անելիս մարդու միտքն ավելի շատ զբաղված է ժամանակին բոլոր գործողությունները հասցնելու, այլ ոչ թե կախարդական մտքերով: Իսկ դա չափազանց սխալ է: Կենտրոնանալ պետք է ոչ թե գործողությունների, այլ հենց երազանքի վրա: Պետք է հստակ պատկերացնել ոչ միայն երազանքը, այլև դրա իրականացումը: Իհարկե, դա այդքան էլ հեշտ չէ. չէ՞ որ շուրջբոլորը բացականչում են, ինչ-որ բարեմաղթանքներ ասում, գրկում միմյանց: Չշեղվելու համար կարող եք ամեն մեկի բաժակի կողքին մի-մի կտոր թուղթ-գրիչ ու կրակայրիչ դնել, որպեսզի բոլորը միանան ծիսակարգին:

Եվս մեկ խորհուրդ. աշխատեք պահել կոնկրետ երազանքներ, այսինքն՝ չարժե գրել «ուզում եմ շատ փող», դրա փոխարեն կարելի է գրել «ուզում եմ, որ աշխատավարձս բարձրացնեն»: Կամ էլ գրեք ոչ թե «ուզում եմ ամուսնանամ», այլ եթե ընտրյալ ունեք, գրեք «ուզում եմ ամուսնանամ …-ի հետ»:

Որքան հստակ լինի երազանքը, այնքան այն իրականանալու հավանականությունը մեծ կլինի: 12 երազանք Ամանորի գիշերը երազանք պահելու ևս մեկ միջոց է 12 առանձին թղթիկների վրա երազանքները գրի առնելը, դրանք բարձի տակ դնելն ու առավոտյան մեկն ընտրելը: Ասում են` կկատարվի այն երազանքը, որը կընտրեք: Այստեղ մի նրբություն կա. որպեսզի երազանքն իրականանա, պետք է պառկել մինչև ժամը երեքը: Չպետք է նաև ճմռթել բարձը, քանի որ առավոտյան հնարավոր է թղթերի մի մասը գետնին հայտնված լինի: Այս միջոցն ունի որոշակի կանոններ: Այսպես` Երազանքները գրի առեք միայն նոր տարվա գալստից հետո (թղթերը կարող եք պատրաստել նախապես)։ Գրելիս միայնակ եղեք։ Մտովի պատկերացրեք երազանքի իրականացման մանրամասներն ու հետևանքները։ Որքան հնարավոր է, հստակ գրեք, այսինքն, եթե կան անուններ, ամսաթվեր, տեղանուններ, ապա գրեք դրանք։ Երազանքները գրելիս պատկերացրեք, թե ինչպես են դրանք իրականանում։ Եթե կեսգիշերին երազանք եք պահել, այն գրի մի՛ առեք։ Եվս մեկ բան. գրեք ձեզ իսկապես անհրաժեշտ բաների մասին:

Պետք չէ գրել «ուզում եմ ադամանդով մատանի»: Ավելի լավ է՝ երազանք պահեք ձեր և մտերիմների առողջության, ֆինանսական ապահովվածության, սիրո մասին: Իհարկե, եթե ինչ-որ իր եք ցանկանում, անպայման նշեք՝ ուզում եք այն գնել, թե նվեր ստանալ, լավ կլինի, որ նշեք նաև այն մարդու անունը, ումից այն ակնկալում եք: Նկարված երազանք Երազանք պահելու մյուս միջոցն այն նկարելն է: Կեսգիշերից հետո պարզապես վերցրեք նկարչական թուղթ ու գունավոր ներկեր:

Պարտադիր չէ լավ նկարչական ընդունակություններ ունենալ: Կարևորը լավ պատկերացրեք, թե ինչ եք ուզում և այն պատկերեք թղթի վրա: Օրինակ՝ ցանկանում եք սիրահարվե՞լ, ուրեմն՝ նկարեք ալ կարմիր սիրտ: Երազում եք փոխադարձ սիրո մասի՞ն, նկարեք միմյանց միացած երկու սիրտ:

Նոր տու՞ն եք ցանկանում, նկարեք տնակ: Օգտագործեք ձեր երևակայությունը. գրեթե ամեն երազանք հնարավոր է պատկերել թղթի վրա: Միայն թե խուսափեք սև գույնից: Որքան վառ լինի ձեր նկարը, այնքան ավելի լավ: Ի՞նչ անել հետո: Փաթաթեք ձեր նկարը, կապեք կարմիր թելով և մեղրամոմ ամրացրեք այնպես, որպեսզի այն թափվի թե թելի, թե նկարի վրա:

Տաք մեղրամոմի վրա գրեք ձեր անուն-ազգանվան առաջին տառերը և կախեք տոնածառից, նախապես բոլորին զգուշացնելով, որ ոչ ոք դրան չդիպչի: Սուրբ ծննդյան օրը հանեք այն ու մի թաքուն տեղ պահեք: Երազանքի իրականացումից հետո հանեք նկարը, այն կարմիր ներկեք և այնքան ժամանակ պահեք, մինչև այլ երազանք չունենաք:

Երազանքներ պահելու անհամար եղանակներ կան: Վստահ եմ, որ ամեն մեկն իր միջոցն ունի: Կարևորն անկեղծորեն հավատալն ու սպասելն է: Մաղթում ենք բոլորի երազանքների շուտափույթ իրականացում: 

Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификации
Самое популярное