Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էրեբունի» ԲԿ-ում կաթվածը կանխարգելող վիրահատություններ են անում նույնիսկ 80–ն անց հիվանդներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

News.am-ը գրում է.

Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի Պարանոցի անոթների եւ սրտի վիրաբուժության ծառայության բժիշկները Բելգրադում ապրիլի 21-24-ին տեղի ունեցած Անոթային վիրաբույժների եվրոպական կոնգրեսի ընթացքում ներկայացրել են քներակների եւ ողնաշարային զարկերակների վրա միաժամանակ կատարվող վիրահատության իրենց տեխնիկան: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է ծառայության ղեկավար, բ.գ.դ., սրտանոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանը:

Մեսրոպ Շատախյանը պատմել է, որ իրենց ծառայությունը գործում է 2014թ. հունվարից, այստեղ են կատարվում ամենամեծ թվով զարկերակային ռեկոնստրուկցիաները Հայաստանում՝ տարեկան մոտ 80 վիրահատություն: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում տարեկան 150-160 նման վիրահատություն է կատարվում, բայց դրանց իրական պահանջարկը մոտ 4-5 հազար է: Այսինքն՝ պահանջարկն ավելի մեծ է, քան կատարվող վիրահատությունների թիվը, ինչը պայմանավորված է բնակչության ոչ ինֆորմացված լինելով (որտեղ դիմել համապատասխան մասնագետի) ևւ զգալի մասի անվճարունակությամբ:

«Էրեբունի» ԲԿ–ում, ինչպես պատմել է ծառայության ղեկավարը, տարեց (70-80 տարեկանից բարձր) հիվանդների հետ աշխատանքի մեծ փորձ է կուտակվել: Մի քանի օր առաջ դուրս է գրվել 87 տարեկան տղամարդ, որի քներակն էին վիրահատել, հեռացրել էին նեղացած հատվածը` ուղեղի կաթվածը կանխարգելելու նպատակով:

Վիրաբույժը պարզաբանել է, որ նման դեպքերում հեռացվում է նեղացած զարկերակի ներքին պատը, դրա տեղում կամ սինթետիկ, կամ կենսաբանական կարկատան է դրվում, ինչի շնորհիվ վերականգնվում է արյան նորմալ շրջանառությունը:

«Էրեբունի» ԲԿ-ում վիրահատություններ են կատարվում պարանոցի բոլոր անոթների՝ ոչ միայն քնային, այլեւ ողնաշարային զարկերակների վրա, որոնց խցանումը ցողունային կաթվածի պատճառ կարող է դառնալ: Վիրահատությունները կատարվում են մյուս բոլոր անոթների վրա եւս` աորտայի անեւրիզմայի, Լերիշի համախտանիշի եւ ստորին վերջույթների խցանումային (օկլյուզիվ) հիվանդությունների դեպքում: Խցանումային հիվանդությունների դեպքում արվում է աորտո-ազդրային, ազդր-ծնկափոսային զարկերակների շունտավորում, եւ պրոթեզավորում, ինչպես նաեւ ոտնաթաթի զարկերակների շունտավորում: Եթե ժամանակին չանեն դա, պարզաբանել է բժիշկը, գործը կարող է վերջույթների անդամահատմամբ ավարտվել:

Մեսրոպ Շատախյանը նշել է, որ եթե սրտի անոթների դեպքում ստենտավորումն ակնհայտ առավելություն ունի բաց վիրահատությունների նկատմամբ, որովհետեւ ավելի փոքր տրավմա է հասցնում, եւ վերականգնման ժամանակաշրջանը զգալիորեն ավելի կարճ է, ապա պարանոցի անոթների դեպքում բաց միջամտությունը աշխարում ոսկե ստանդարտ է համարվում: Վերականգնման ժամանակաշրջանն այստեղ նույնքան է, որքան ստենտավորման դեպքում (1-2 օր), իսկ միջին եւ երկարաժամկետ արդյունքները զգալիորեն գերազանցում են ստենտավորման արդյունքներին: Եվ դա վերաբերում է նաեւ 70 տարեկանից մեծ հիվանդներին, դրան գումարած Հայաստանի պայմաններում բաց վիրահատությունները գնային առումով անհամեմատ ավելի մատչելի են:

Խոսելով անոթների հիվանդությունների կանխարգելման մասին, Մեսրոպ Շատախյանը նշել է, որ նախ եւ առաջ պետք է հրաժարվի ծխելուց, որովհետեւ ծխելը անոթային բոլոր պաթոլոգիաների ռիսկի գլխավոր գործոնն է: «Միանգամից թողնել ծխելը եւ վերջ», - կոչ է արել բժիշկը:

Նա նշել է, որ Հայաստանի բնակչությունը կլիմայի եւ սննդի որոշակի առանձնահատկությունները հաշվի առնելով (ծխելուց բացի), հայերը պետք է առանձնակի ուշադիր լինեն անոթների նկատմամբ եւ պետք է հետեւեն դրանց առողջությանը` սկսած 40-50 տարեկանից: Մասնավորապես, պետք է վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշումը, արյան մեջ գյլուկոզայի ևւ խոլեստերինի մակարդակը, քաշը եւ այլն: Բայց եթե արդեն ի հայտ է եկել անոթների հետ կապված խնդիր, հատկապես եթե վնասվում են ուղեղին արյուն մատակարարող անոթները, այստեղ արդեն դեղամիջոցները բավարար չեն:

«Այստեղ արդեն անհրաժեշտ է կանխարգելիչ վիրահատական միջամտություն: Եթե հիվանդը զարկերակների վիրահատելի ստենոզ ունի, անհամեմատ ավելի հեշտ է կանխարգելիչ վիրահատություն անել, քան հետո մեծ ջանքերով հաղթահարել ուղեղի սուր կաթվածը: Պարանոցի անոթների վիրահատությունը ուղեղի իշեմիկ կաթվածի կանխարգելման համար է: Դա ոսկե ստանդարտ է եւ պոպուլյացիոն-պահպանիչ վիրահատություն», - ասել է նա:

Բժիշկը նշել է, որ ուղեղի կաթվածի կանխարգելման համար ճիշտ կլինի հատուկ սքրինինգային ծրագրեր իրականացնել, որովհետեւ իշեմիկ կաթվածը աշխարհում սրտի կաթվածից եւ ուռուցքային հիվանդություններից հետո մահվան երրորդ, իսկ հաշմանդամության՝ առաջին ամենատարածված պատճառն է։ Մասնավորապես, նա նշել է, որ վատ չէր լինի ուղեղի կաթվածների կանխարգելման պետական ծրագիր ներդնել Stent for Life ծրագրի նմանությամբ։

Армения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей
Самое популярное