Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ուսանողների միջազգային օր, Անիմացիայի միջազգային օր, Չեխիա և Սլովակիա՝ Չեխոսլովակիայի հիմնադրման օր, Հունաստան՝ Օխի օր, Կիպրոս՝ Հունական սփյուռքի օր, Ուկրաինա՝  Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր՝

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1270 - վախճանվել է Հայոց Կիլիկիայի թագավոր Հեթում Ա-ն։

1817 – ծնվել է բանասեր և լեզվաբան Ղևոնդ Հովնանյանը։

1857 – ծնվել է նկարիչ, գրող և հասարակական գործիչ Գևորգ Բաշինջաղյանը։

1887 – ծնվել է դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանը։

1908 - լույս է տեսել  Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի առաջին համարը 15 հազար տպաքանակով, այն չի ունեցել կուսակցական ուղղվածություն և իր շուրջն է հավաքել ժամանակի ամենահեղինակավոր հայ մտավորականներին:  

1920 - հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը վերսկսել է ընդհանուր հարձակումը և իր վերահսողության տակ է վերցրել Արդահան նահանգի հարավային հատվածը։

1938 – ծնվել է խորհրդահայ երգչուհի Կարինե Լիսիցյանը։

1950 – ծնվել է բժիշկ, մոլեկուլային կենսաբան Վեհարի Սաքանյանը։

1959 – ծնվել է նկարչուհի Նունե Աղբալյանը։

1963 - վախճանվել է բանասեր և պատմաբան Ներսես Ակինյանը։

1967 - Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը:

1974 - շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:

1975 - Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում տեղի է ունեցել թուրքական դեսպանատան ռմբահարումը հայ ահաբեկիչների կողմից, որը առաջացրել է զգալի ավերածություններ։

1989 - Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է Արցախում իր իսկ ստեղծած «Վոլսկու կոմիտեն»:

1993 - ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական ստորաբաժանումները տանկային գումարտակի օժանդակությամբ գրոհել և գրավել են Մինջևան երկաթուղային կայարանը։

1999 - Հայաստանի Ազգային ժողովում իրականացված հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը ավարտվել է, լուսադեմին ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո գերեվարվածները ազատ են արձակվել։

2004 - «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովը, որին մասնակցել են ինչպես կառավարության և Ազգային ժողովի անդամներ, այնպես էլ միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների ղեկավարներ, աշխարհի 27 երկրների մասնագետներ ու ագրարային բիզնեսով զբաղված գործարարներ և հարյուրավոր ֆերմերներ Հայաստանի տարբեր մարզերից: 

2011 - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ այդ մասին հայտարարելով «Ֆեյսբուք»-ի իր էջում:

2014 - Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ։

2019 - Խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին,  նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին, որը կալանավորվել է։

2020 - Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Բերձորի ուղղությամբ շարունակվել են ադրբեջանական ուժերի գործողությունները, սակայն անհաջող, հայկական ուժերին անգամ հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

312 - տեղի է ունեցել Մուլվինյան կամրջի ճակատամարտը Մակսեցիայի և Կոնստանտինի բանակների միջև, որի արդյունքում հաղթանակ տոնած Կոնստանտինը դարձել է Հռոմի կայսր, իսկ վիրավորված Մակսեցիան վախճանվել է հաջորդ օրը։

1237 - եղել է առաջին հիշատակությունը Բեռլինի մասին, և այդ օրը համարվում է Բեռլինի ծծնդյան օրը։

1420 – Չինաստանում  Մին դինաստիան Արգելված քաղաքի շինարարության ավարտից հետո Պեկինը հայտարարել է իր մայրաքաղաքը:

1469 - ծնվել է հոլանդացի փիլիսոփա, մարդասեր, Վերածննդի դարաշրջանի խոշորագույն գիտնական էրազմ Ռոտերդամցին։

1492 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Կուբան։

1707 - Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհ է դարձել 5 հազար մարդ։

1860 - ծնվել է մարտարվեստի ճապոնացի վարպետ, Դձյուդոյի ստեղծող Դզիգորո Կանոն։

1885 – ծնվել է ռուս բանաստեղծ և թատերագիր Վելիմիր Խլեբնիկովը։

1886 – Նյու Յորքում տեղի է ունեցել Ազատության արձանի հանդիսավոր բացումը:

1892 - կայացել է շարժանկարի առաջին հանրային ցուցադրությունը։

1900 - Ֆրանսիայի մայրաքաղաքում փակվել են Երկրորդ Օլիմպիական խաղերը։

1903 – ծնվել է անգլիացի գրող, գրաքննադատ և լրագրող Իվլին Վոնը։

1914 – ծնվել է անգլիացի կենսաքիմիկոս Ռիչարդ Լորենս Միլինգթոնը։

1914 - ծնվել է ամերիկացի վիրուսոլոգ, պոլիոմիելիտի վակցինայի ստեղծող Ջոնաս Սոլկը։

1914 - «Կոդակ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է աշխատել գունավոր լուսանկարչության տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ։

1918 – Առաջին համաշխարհային պատերազմի մժամանակ Չեխոսլովակիան հայտարարել է Ավստրա-Հունգարիայից անկախանալու մասին, որով իսկ փլուզվել է Ավստրո-Հունգարական կայսրությունը։

1933 – ծնվել բրազիլացի նշանավոր ֆուտբոլիստ  Գարինչան:

1940 - Հունաստանը պաշտոնապես մտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, այդ օրը նշվում է Հունաստանում որպես Օխիի օր։

1955 – ծնվել է ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը։

1956 – ծնվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

1962 - Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը հայտարարել է Կուբայից խորհրդային հրթիռների դուրս բերման մասին։

1967 – ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը։

1969 - վախճանվել է ռուս սովետական բանաստեղծ Կորնեյ Չուկովսկին։

1995 – Բաքվի մետրոպոլիտենում տեղի է ունեցել մեծ հրդեհ, որի հետևանքով զոհվել է 289 և վիրավորվել է մոտ 300 մարդ։

2011 - Մոսկվայում 6 տարյա վերակառուցումից և հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մեծ Թատրոնը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное