Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտարարություն՝ անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտարարություն են տարածել ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ։ Հայտարարությունը ստորև․
Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում ս.թ. հոկտեմբերի 16-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (https://www.edraft.am/projects/3633/justification), որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ սահմանելով 2 տարի ժամկետով: Որպես առաջարկվող նախագծի հիմնավորում ներկայացվում է Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.2021թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ.174-2021): Նախագծի հեղինակը հանդիսանում է ՀՀ ոստիկանությունը:
 
Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետի 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 2 տարի վավերականության ժամկետով:
 
Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ատացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով»:
 
Գործող խմբագրությամբ որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետի 6-րդ պարբերությունը կրկնում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հովդածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումը, ըստ որի՝ «մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով:
 
Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով»:
Առաջարկվող նախագիծը խնդրահարույց է մի շարք պատճառներով.
 
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ անձնագիրը ՀՀ քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, որը նախատեսված է ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար:
Ըստ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի օրենքի առաջ որպես անձ ճանաչվելու : Այդպիսով, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր՝ որպես իր ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ:
 
Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի տևողությունն ուղղակիորեն պայմանավորում է անձի այլ իրավունքների իրացման հնարավորությունը, այդ թվում՝ իրավական և սոցիալական պաշտպանությունը: Կարճաժամկետ վավեր փաստաթղթի ներմուծումը էականորեն կխոչընդոտի անձանց՝ սոցիալական ծրագրերի, իրավական պաշտպանության միջոցների և այլ ծառայությունների հասանելիությունը:
 
2. ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոչ ունի ազատ տեղաշարժվելու իրավունք և բնակավայր ընտրելու իրավունք:
 
Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի և ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք: Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:
Առաջարկվող նախագծով էականորեն սահմանափակվելու և խոչընդոտվելու է ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ զրկելով ՀՀ տարածքից դուրս երկարաժամկետ շրջագայելու և ՀՀ տարածքից բացակայելու հնարավորությունը:
 
Վավերականության կարճ ժամկետ ունեցող անձնագրի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա պետություններ մուտք գործելու թույլտվությունների (վիզաների) ժամկետը նույնպես կնվազի, ինչը կհանգեցնի ազատ տեղաշարժվելու իրավունքի անհիմն սահմանափակման, հատկապես օտարերկրյա պետություններում կրթություն ստացող, աշխատող քաղաքացիների համար, բյուրոկրատական և փաստաթղթային անհարկի գործընթացների, լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության քաղաքացիների համար:
 
Անհրաժեշտ է փաստել, որ ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի կրճատման առաջարկն ուղղակիորեն հակասում է 2012թ. մարտի 1-ին՝ կողմերն ապահովում են վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը, ավելին՝ կողմերը պարտավոր են շարունակել խթանել վիզաներին տրամադրումը դյուրացնելու համաձայնագրի միջոցով քաղաքացիների տեղաշարժը մինչև մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը:
 
3. Կծանրաբեռնվեն ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում անձնագրերի տրամադրման գործառույթ իրականացնող մարմնի՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության աշխատանքը, այլև տարբեր երկրներում ՀՀ հյուպատոսական ծառայությունների աշխատանքը՝ հանգեցնելով ՀՀ քաղաքացիների իրավունքների լրացուցիչ խախտումների, այդ թվում հնարավոր ձգձգումների և վավերական անձնագիր ունենալու՝ քաղաքացու իրավունքի խախտման, ինչպես նաև քաղաքացու և անձի այլ իրավունքների իրացման անհնարինության:
 
4. Նախագիծն ուղղակիորեն հակասում է վերոնշյալ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին, որն ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան կառավարության որոշումը: Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին, ինչը տվյալ դեպքում տեղի կունենա, եթե նախագիծը ընդունվի:
 
5. Եվ վերջապես, ներկայացված նախագիծը որևէ հիմնավորում չի պարունակում: Հեղինակող մարմնի կողմից չեն ներկայացվել նման փոփոխության առաջարկի անհրաժեշտությունն ու հիմքում ընկած հանգամանքները, չեն գնահատվել անձնագրի վավերականության ժամկետը հինգ անգամ կրճատելու հետ կապված ռիսկերը ինչպես տեխնիկական, ֆինանսական, այնպես էլ մարդու իրավունքների արդյունավետ իրացման համար: Որպես հիմնավորում նշվել է բացառապես Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.2021թ. նիստում տրված հանձնարարականը, որի բովանդակությունը հրապարակային չէ և անհայտ է հանրությանը՝ առաջացնելով կամայական մեկնաբանությունների հիմքեր:
Հաշվի առնելով վերոգրյալ մտահոգությունները՝ պահանջում ենք քննարկվող նախագիծը հանել շրջանառությունից:
 
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Բաց Հասարակության հիմնադրամներ- Հայաստան
 
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
Самое популярное