Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հոկտեմբերի 9)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Փոստի համաշխարհային օր, Ռումինիա՝ Հոլոքոստի հիշատակի օր, Հարավային Կորեա՝
Հանգըլի օր, Ճապոնիա՝ Թաքայամա աշնան փառատոնի օր, Ուգանդա՝ Անկախության օր, Իրան՝ Իրանի
Իսլամական Հեղափոխության Պահպանների կորպուսի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1808 - ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը պաշարել է Երևանի բերդը։
1829 - Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացել են
Արարատի գագաթը:
1932 – ծնվել է ռուսահայ պոետ, տնտեսագետ և հասարակական գործիչ Սեդա Վերմիշևյանը։
1936 - ծնվել է հայազգի խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ Էդմոն Քեոսայանը:
1943- ստեղծվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան:
1954 – ծնվել է դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը:
1989 - Կենտրոնական հեռուստատեսությամբ կայացել է Անատոլի Կաշպիրովսկու առաջին սեանսը:
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուկրաինայի հետ:
2005 - Մարզահամերգային համալիրը 5.7 միլիոն դոլլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ շինարարական
հոլդինգին, որը պարտավորվել է այն հիմնանորոգել:
2006 - հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը հերթական անգամ , IBO և IBF վարկածներով
թեթևքաշային կարգում պահպանել է չեմպիոնական գոտին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում պարտության
մատնելով ֆիլիպինցի Լեն Դոներին:
1992 - թողարկվել է հայկական առաջին փոստային նամականիշը:
2007- Փոստի համաշխարհային օրվա առիթով «Հայփոստ»-ի հովանավորությամբ «Ցիտադել» բիզնես
կենտրոնում բացվել է Հայաստանի ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը նվիրված Հայաստանի
առաջին նամականիշի թողարկման 15-ամյակին:
2008 - երեկոյան Մոսկվայի հարավ-արեւմուտքում` Վերնադսկու պողոտայում, անհայտ անձը մահափորձ է
կատարել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրեն 47-ամյա Արսեն Էլբակյանի նկատմամբ: 
2010 - Կենտրոնական բանկը հաստատել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության սակագները:
Ըստ այդմ ապահովագրավճարը սահմանվել է 19-106 հազար դրամի սահմաններում:
2011 – ստեղծվել է Ուկրաինայի և Աբխազիայի հայերի միությունը։
2017 - Բանկը պայթեցնելու սպառնալիքով կեսօրին Երևանի Սայաթ Նովա փողոցում գտնվող «Կոնվերս
բանկ»-ի մասնաճյուղից մի տղամարդ կատարել է առանձնապես խոշոր չափի հափշտակություն:
2020 - Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է
Հադրութը գրավելու մասին, որը սակայն ժխտվել է որոշ աղբյուրների կողմից: Իրականում Հադրութը
ադրբեջանցիները վերջնական գրավել են մեկ շաբաթ անց:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1201 - ծնվել է ֆրանսիացի թեոլոգ, Սորբոնի աստվածագիտական քոլեջի (17-րդ դարից Փարիզի
Համալսարան) ստեղծող Ռոբեր դը Սորբոնը:
1446 – Կորեայի կառավարիչ Սեչժոնը հիերոգլիֆային գիրը փոխարինել է 28 տառանի այբուբենով և
հրապարակել այն:
1582 - Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Պորտուգալիայում տարվա այս օրը բաց է թողնվել:
1604 - Երկրի վրա նկատվել է SN 1604 գերնոր աստղի բռնկումը:
1757 - ծնվել է ֆրանսիայի թագավոր, Բուրբոնների դինաստիայի վերջին ներկայացուցիչը հանդիսացող
Կարլ 10-րդը:
1760 - Յոթամյա պատերազմի ժամանակ Բեռլինը գրավվել է ռուսների կողմից:

1780 - ձևավորվել է փոթորիկ, որը հայտնի է որպես 1780 թվականի Մեծ փոթորիկ, որը եղել է
Ատլանտիկայի ամենամահացու փոթորիկը և իր գոյության 10 օրվա ընթացքում բերել է 22 000 մարդու
մահվան:
1806 - Պրուսիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային:
1831- սպանվում է անկախ Հունաստանի առաջին կառավարիչ Իոանիս Կապոդիսթրիասը:
1835 – ծնվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը:
1874 - Բեռնում (Շվեյցարիա) հիմնադրվել է Միջազգային փոստային միությունը:
1857 - վախճանվել է ավստրացի գյուտարար Յոզեֆ Ռասսելը, որը ստեղծել է նավերի նոր տեսակի
թիակավոր շարժիչը:
1888- ԱՄՆ-ում բացվել է Վաշինգտոնի հուշարձանը:
1879 – ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս Մաքս Լաուենը։
1906– ծնվել է եգիպտացի մահմեդական աստվածաբան, փիլիսոփա և գրող Սայիդ Կութուբը։
1912- սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը:
1924 – վախճանվել է ռուս գրող Վալերի Բրյուսովը:
1940 – ծնվել է բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող. «Բիթլզ» խմբի
հիմնադիրներից մեկը հանդիսացող Ջոն Լենոնը։
1943 - Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Կովկասի համար պայքարում Թամանյան թերակղզու
լրիվ ազատագրումով ավարտվել է Նովոռոսիյսկ-Թամանյան օպերացիան:
1959 - ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:
1962 – Ուգանդան անկախացել է Միացյալ Թագավորությունից։
1967 – ծնվել է ծագումով մեքսիկացի, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Էդդի Գերերոնը։
1967 - վախճանվել է լատինոամերիկյան հեղափոխական, Կուբայի հեղափոխության կոմենդատե Չե
Գեվարան:
1967 – վախճանվել է ֆրանսիացի գրող Անդրե Մորուան:
1974 – ստեղծվել է Համաշարհային փոստային միությունը։
2006 - Հյուսիսային Կորեան իրականացրել է իր առաջին միջուկային փորձարկումը:
2008 – մինչև 6150 կմ հեռավորությամբ երկիր մոլորակին է մոտեցել «2004 TS26» աստերոիդը, որը
հանդիսանում է երկրին ամենամոտ գտնված աստերոիդը։
2010 – վախճանվել է ֆրանսիացի տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի
դափնեկիր Մորիս Ալլեն:
2017 - վախճանվել է խորհրդային և ռուսական հեռուստահաղորդավար, «բժշկող» Ալան Չումակը:
2019 - սկսվել է Թուրքիայի ռազմարշավը դեպի Սիրայի հյուսիս, գործողությունը կոչվել է «Խաղաղության
ակունք»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное