Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խամենեիի ատելությունը. «Իրանցի միջուկային ինժեներ Ֆախրիզադեն սպանվել է ադրբեջանական Սիտալչայ բազայից»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru-ն գրում է, որ իրանական սոցիալական ցանցերն ակտիվորեն քննարկում են այն լուրերը, թե Թեհրանը և Երևանը կարծես թե համաձայնության են եկել Հայաստանի տարածքում իրանցի ռազմական խորհրդականների տեղակայման վերաբերյալ: Առաջին հայացքից թվում է, թե առկա է վատ հասկացվող ինտրիգով ֆեյքային լցոնում: Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Տեղեկատվությունը ներկայացվում է այնպես, կարծես, այաթոլլայի ռեժիմը մի կողմից նպատակ ունի հակադրվել Իսրայելին, որը, ըստ շիական լրատվամիջոցների հաղորդագրությունների, ունակ է Ադրբեջանից հարվածներ հասցնել կամ նույնիսկ արդեն հասցրել է Իրանի տարածքին: Մյուս կողմից, Հայաստանն է ուրախ երրորդ հզոր երկրին դրդել Բաքու-Անկարա դաշինքի դեմ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը վերականգնելու համար, որը խաթարվել էր անցյալ տարվա արցախյան պատերազմից հետո: Ցանցերում նկատվում է նաև ակնարկ Մոսկվայի իբր քաղաքական անտարբերության և ՀԱՊԿ անօգնականության վերաբերյալ, որը Ղարաբաղի համար մղվող մարտերի ժամանակ մնացել էր լուսանցքում, չնայած, ըստ Երևանի, պետք է պաշտպաներ իր դաշնակցին: Նույնիսկ գրում են, որ իրանական բանակ կարող է տեղակայվել Սյունիքի մարզում, որտեղ նախկինում նախատեսվում էր ստեղծել երկրորդ ռուսական ռազմակայան: 

Ներկիայումս ո՛չ Հայաստանը, ո՛չ Թեհրանը որևէ կերպ չեն մեկնաբանել ֆեյքային լցոնումները, բայց և չեն հերքել այն: Մյուս կողմից, Բաքվում ընթանում են ռազմատենչ ցույցեր ընդդեմ իրանցի հոգևորականների «չհիմնավորված» մեղադրանքների:

Ապշեցուցիչ է այն, որ եթե նախկինում պաշտոնական Բաքուն նախընտրում էր լռել, ապա այժմ սպառնալիքներին պատասխանում է սպառնալիքներով: Հոկտեմբերի 5 -ին նախագահ Ալիևն է առաջին անգամ ուղղակիորեն և բավականին կոշտ արձագանքել Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Հեյդարիի հայտարարությանը, որը բացատրել էր Պոլդաշտ զորքեր մտցնելը Ադրբեջանում հրեական պետությանը հակազդեցությամբ: Իլհամ Հեյդար օղլուն, ելույթ ունենալով Ջաբրայիլում՝ սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ասել է. «Նրանք (իրանցիները) խոսում են այնպես, կարծես Ադրբեջանն է Իսրայելին բերել այս տարածաշրջան: Թող նրանք բացեն իրենց աչքերը և նայեն: Որտե՞ղ են նրանք այստեղ տեսնում Իսրայել: Այստեղ ոչ մի մարդ չի ապրում: Այստեղ ոչ մի շենք չկա: Կա՞ որևէ ապացույց: Ոչ ... Ես սա ասում եմ այստեղ՝ Ջաբրայիլում, Արազ գետի ափին. ադրբեջանցի ժողովրդին ուղղված անհիմն մեղադրանքները անպատասխան չեն մնա»:

Մինչդեռ իրանական ԶԼՄ -ները, մեկնաբանելով Բաքվի և Թեհրանի հակամարտությունը, գրում են, որ այաթոլաների պնդումները վերաբերում են ոչ միայն Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ կապերին, այլև շոշափում են այլ հարցեր, այդ թվում  անցյալ տարի Բաքվի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը, պատերազմը Հայաստանի հետ և Կովկասի «սահմանների փոփոխության» հեռանկարը, որը ձեռնտու չէ Պարսկաստանին: Ըստ ամենայնի, խոսքը գնում է Ղարաբաղի մի մասի, ինչպես նաև Հարավային Հայաստանի այն տարածքի մասին, որը բաժանում է Նախիջևանի ադրբեջանական անկլավը և բուն Ադրբեջանը: Շատ հավանական է, որ Բաքուն, փակելով Իրան-Հայաստան ճանապարհը, կտրել է Իրանի համար կարևոր հակապատժամիջոցային որոշակի ուղի: Ի դեպ, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կարձագանքի կովկասյան տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխություններին: Կարելի է հասկանալ և այսպես. եթե Մոսկվան ոչինչ չանի՝ Թեհրանը կմիջամտի այդ հարցին:

Ինչ էլ որ լինի, բայց Բաքուն ամեն կերպ ցույց է տալիս, որ իր համար լիովին անհասկանալի է մնում, թե կոնկրետ ի՞նչն է նյարդայնացնում Իրանին: Իլհամ Ալիևը պնդում է, որ «Իսրայելը հեռու է» և միայն պատրվակ է մահմեդական հարևանների միջև ջերմաստիճանը կրիտիկականի հասցնելու համար:  Իսկ իրավիճակն իսկապես թեժանում է: Ադրբեջանական ԶԼՄ -ները հայտնել են, որ Իրանը ադրբեջանական զինուժի թռիչքների համար փակել է իր օդային: Բաքուն որոշել է պատասխանել «ակն ընդ ակն» սկզբունքով և փակել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի Բաքվի գրասենյակի նիստերի դահլիճը: Ի պատասխան իրանական ազգի հայրը Ադրբեջանի քաղաքացիներին թվիթերյան ուղերձ է հղել ադրբեջաներենով. «Նա ով փոս է փորում իր եղբայրների համար՝ ինքը կընկնի այդ փոսը»:

Եթե ​​Ալիևը չի հասկանում պարսիկների զայրույթը, ապա Իրանում շատ է խոսվում այն ​​մասին, որ, օրինակ, անցյալ տարվա նոյեմբերին Թեհրանի մերձակայքում սպանված իրանցի միջուկագետ Ֆախրիզադեին, ենթադրաբար, վերացրել են Իսրայելի տեխնիկական միջոցների օգնությամբ Սիտալչայ ավիաբազայից, որը գտնվում է մայրաքաղաք Բաքվից 70 կմ հյուսիս-արևմուտք: Շիական ԶԼՄ -ները նաև ենթադրում են, որ մի կողմից Իսրայելի և ԱՄՆ -ի և մյուս կողմից Իրանի միջև ենթադրյալ պատերազմի դեպքում «չարիքի առանցք» ՆԱՏՕ -ն Ադրբեջանի երկինքը կօգտագործի իրանական միջուկային օբյեկտները հրթիռակոծելու համար: Ինչպես միշտ, նման դեպքերում ոչ մի ապացույց չի տրվում: Բայց հենց նման տեսակի մեղադրանքի փաստը, թեև ոչ պաշտոնական, խոսում է ամեն ինչի մասին: Կարող ենք վստահորեն ընդունել, որ այս ամենը խոսում է հոգևորականների ուժեղ բարկության մասին Բաքվի քաղաքականությամբ, «որը մահմեդական Թեհրանի հետ եղբայրության փոխարեն ընկերություն է անում անհավատ Թել Ավիվի հետ»: Այաթոլլաներն ադրբեջանցիներին ուղիղ են ասում. «Կամ դուք մեզ հետ եք հրեաների դեմ, կամ մենք ենք ձեզ և հրեաների դեմ»: Բայց, ըստ ամենայնի, Բաքուն արդեն ընտրություն է կատարել: «Եվ նույնիսկ հերքելով հրեաների ներկայությունը Ադրբեջանում Ալիևը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում Իսրայելի մեկ անվիճելի ներկայության վրա,- գրել է վաշինգտոնյան Eurasianet հրատարակությունը,- Ջաբրայիլում գտնվելու ընթացքում նա (Իլհամ Հեյդար օղլուն) հանդիսավորությամբ բացել է սահմանային կայան, որտեղ լուսանկարվել է լայն ժպտալով և նրբորեն շոյելով Իսրայելի արտադրության Harop անօդաչու թռչող սարքը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
Самое популярное