Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավելի քան 800 մեղադրյալ, դատական հայց՝ 55 անձի նկատմամբ՝ 2020թ. պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ ԶՈՒ-երում կատարված հանցագործությունների քննության արդյունքում. ամփոփում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է 2020թ. արցախյան պատերազմի ընթացքում կատարված և դրան առնչվող հանցագործությունների առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվող քննությունների արդյունքների վերաբերյալ միջանկյալ տեղեկատվության տրամադրումը թույլատրելիության սահմաններում՝ կարևորելով իրազեկվածության հանրային շահը: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

Պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 238-րդ,  307.4-րդ, 308-րդ, 327-րդ, 356-րդ, 358-րդ,  359-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 364-րդ, 365-րդ, 372-րդ, 373-րդ, 375-րդ, 376-րդ, 299-րդ և 302-րդ, 311-րդ, 312-րդ և 313-րդ, 177-րդ, 178-րդ հոդվածների տարբեր մասերի և կետերի համակցությունների հատկանիշներով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՀՔԾ-ում քննվում է ավելի քան 2000 քրեական գործ: Քննության արդյունավետությունն ու միասնականությունն ապահովելու նպատակով դրանք միավորվել են մի քանի վարույթների շրջանակում, որոնցով քննություններն իրականացվում են ձևավորված քննչական խմբերի կողմից: Այդ քրեական գործերով քննության առարկա են՝

· զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հնարավոր խախտումները, դրանց բնույթը, ընդգրկումը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից զորահավաքային զորակոչով զորակոչված զինծառայողների՝ զորամասից կամ ծառայության վայրից փախուստը, հեռացումը, այլ, առավել ապահով վայրեր տեղափոխումը կազմակերպելու դեպքերը՝ այդ թվում նաև կաշառքի միջոցով,  

·      պատերազմի ողջ ընթացքում մարտական գործողությունների համար նախատեսված զենք զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ պայթուցիկ սարքերն Արցախի Հանարապետությունում ապօրինի ձեռք բերելու, ՀՀ ապօրինի փոխադրելու, հափշտակելու կամ շորթելու դեպքերը, ռազմական դրության ժամանակ զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար իրեն տրամադրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները, ինչպես նաև ծառայողական օգտագործման համար իրեն վստահված զենքը, ռազմամթերքը կամ ռազմական այլ գույքը դրանց պահպանության կանոնների խախտմամբ կորցնելու կամ փչացնելու դեպքերը,

·      պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների՝ զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, հակառակորդի անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքերով,

·      Արցախի Հանրապետության հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմաններ և դեպի ԱՀ-ի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները: Քննության առարկա են «Նժդեհ» կոչվող բարձունքի («Լելե-Թեփե») Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող՝ հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված և իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաև զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված՝ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական անփութության և հրաման չկատարելու հանգամանքները պարզելու նպատակով,

·      ռազմական գործողությունների ընթացքում  հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից՝ ծանր կորուստների հանգեցրած՝ առերևույթ իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու, անգործության տարբեր դրվագներ, առանձին զորամիավորումների տեղաշարժերի և գործողությունների, դրանց շրջանակներում հրամանատարների կողմից տրված հրամանների, վարքագծի դրսևորումների իրավաչափության հանգամանքները, ռազմավարական ու մարտավարական մակարդակներում ռազմական գործողությունների ղեկավարման և իրականացման ընթացքում հնարավոր հանցավոր թերացումները, սխալները,

·      անհետ կորած, գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից խարդախությամբ գումարներ, այդ թվում՝ խոշոր չափերի, հափշտակելու, ինչպես նաև պետական դավաճանություն կատարելու  առանձին դեպքեր,

·      պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ՝ ՀՀ ՊՆ փաստաթղթերում առկա կարգավորումներին հնարավոր հակասող՝ զինված ուժերի մարտունակության վրա բացասական հետևանքներ առաջացրած, պատերազմի աղետալի ելքին հանգեցրած հնարավոր արարքների, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ ստացված տվյալներն ու հաղորդումները,

·      պատերազմի և պաշտպանության կարիքների համար պատերազմից առաջ և դրա ընթացքում կատարված սպառազինության, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերումների նպատակայնության, արդյունավետության, ՀՀ և ԱՀ անվտանգության կարիքներին համապատասխանության, իրավաչափության, դրանց իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից հնարավոր առերևույթ չարաշահումների հանգամանքները:

Նշված քրեական գործերի քննություններն իրականացվում են աննախադեպ ծավալով: Դրանց լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, ինչպես նաև իրենց ընդհանրության մեջ պատերազմի ողբերգական հետևանքների հանգեցման հարցում դրանց ունեցած ազդեցության իրավական գնահատման նպատակով շարունակում են իրականացվել հսկայածավալ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բազմաթիվ դրվագներով նշանակված են տարաբնույթ փորձաքննություններ, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների, դատախազական խմբերի կողմից վարույթն իրականացնող, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարող մարմիններին տրվել են տասնյակ ցուցումներ և հանձնարարություններ:

Միայն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում  Արցախի հարավային ուղղությամբ և դեպի Շուշի, Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների ու գործողությունների վերաբերյալ քննվող քրեական գործով հարցաքննվել է շուրջ 150 անձ (այդ թվում՝ ԱՀ նախագահ, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱրՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և այլոք: Կատարվել են շուրջ երկու տասնյակ առգրավումներ, զննություններ, որոնց արդյունքում ի հայտ եկած բազմաթիվ հանգամանքների վերաբերյալ իրականցվել և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող վերոնշյալ քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշումներ են կայացվել ավելի քան 800 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այդ թվում նաև՝ ՀՀ ԶՈՒ  բաձրաստիճան սպաներ։

Ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ընդհանուր 48 քրեական գործ՝ 55 անձի վերաբերյալ: Որոնցից՝

· 25-ը՝ 28 անձի վերաբերյալ, զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր, նյութեր ապօրինի ձեռք բերելու, շրջանառելու, իրացնելու համար,

· 8-ը՝ 8 անձի վերաբերյալ, Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների, անհետ կորած անձանց հարազատներից վստահությունը չարաշահելով հափշտակություններ կատարելու կամ դրա փորձի համար,

· 7-ը՝ 8 անձի վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու  համար,

· 1-ը՝ 3 անձի վերաբերյալ, անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու նախապատրաստության, փաստաթղթերի կեղծումը կազմակերպելու և փաստաթղթերի կեղծման  համար,

· 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ, ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար,

 2-ը՝ 2 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ դասալքության համար,

· 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար,

· 1-ը՝ 1 անձի վերաբերյալ,  ռազմական դրության ժամանակ անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար,

·  1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար,

Դատարան ուղարկված գործերով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Քրեական գործերի մեծ մասով նախաքննությունը շարունակվում է: 

Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
Самое популярное