Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 25)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մոզամբիկ՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Խարկիների հարգանքի ազգային օր (խարկիները ալժիրցի մուսուլման զինծառայողներ են):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1796 – ծնվել է բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ
առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Հարություն Ալամդարյանը:
1908 – ծնվել է հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ Ալեքսանդր Մանուչարյանը։
1939 – ծնվել է հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր
Չիլինգարովը:
1944 – վախճանվել է բանասեր, գրականագետ, բառարանագիր Մանուկ Աբեղյանը:
1944 - ծնվել է քաղաքական, պետական գործիչ Բաբկեն Արարքցյանը:
1990 - ղարաբաղյան պատերազմի ընթացքում երկու ադրբեջանական ուղղաթիռներ սկսել են ռմբակոծել
Ստեփանակերտը:
1991- ղարաբաղյան պատերազմի ընթացքում սկսվել է Ստեփանակերտի ռմբակոծությունը «Ալազան»
հակակարկտային կայանքներով, որը շարունակվել է 120 օր:
1992 - ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի
դադարեցման համաձայնագիր, սակայն մինչև սեպտեմբեր կողմերը շարունակել են մեղադրել միմյանց
համաձայնագիրը խախտելու հարցում:
2001 - Երևանյան «Առագաստ» ջազ-սրճարանում հայտնաբերվել է 43-ամյա Պ. Պողոսյանի դիակը: Ըստ
վարկածի՝ նրան սպանել են նախագահի թիկնապահները:
2005 - ամերիկյան«Ֆորբս» հանդեսը գրել է, որ ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը իր
կարողությունը հասցրել է 10 միլիարդ դոլարի և ներկայումս թիվ 19-րդ հարուստ մարդն է աշխարհում: 
2007 - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Տեր-Պետրոսյանը մասնակցի
առաջիկա նախագահական ընտրություններին, ապա կդառնա «շարքային ընդդիմադիր գործիչ»:
2013 - ղարաբաղցի «Տատիկն ու պապիկը» «երիտասարդացել են»: Լեռնային Ղարաբաղի ամենահայտնի
տեսարժան վայրը վերանորոգվել և բարեկարգվել է։
2014 - Սյունիքի մարզպետի պաշտոնը կրկին վստահվել է Սուրիկ Խաչատրյանին:
2017 - Աբովյան քաղաքում գործող «Սիփան» պահածոների և ոչ-ոգելից ըմպելիքների գործարանում տեղի
է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց:
2020 - կալանավորվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

275 – վախճանվել է Հռոմի կայսր Ավրելիանոսը, և Հռոմի Սենատը կայսր է հռչակել Տակիտոսին:
1066 - կայացել է Ստամֆորդ-Բրիդժի ճակատամարտը, որը 200 տարի տևած վիկինգների անգլիական
արշավանքների վերջին ճակատամարտն է, որտեղ նարվեգական թագավոր Հարալդի բանակը գլխովին
ջախջախվել է Գոդվինսոնի ղեկավարած անգլոսաքասական բանակի կողմից:
1396 – Նիկոպոլիսի ճակատամարտում թուրքերի կողմից կրած ջախջախիչ պարտությամբ ավարտվել է
խաչակրաց վերջին լայնածավալ արշավանքներից մեկը:
1493 – Քրիստափոր Կոլումբոսը սկսել է իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա:
1513 - իսպանացի կոնկիսկադոր Վասկո դը Բիլբաոն իր ջոկատով հատել է Պանամայի պարանոցը և
դարձել Խաղաղ օվկիանոս հասած առաջին եվրոպացին: 1555– ստորագրվել է Աուգսբուրգի հաշտությունը,
կամ Աուգսբուգի համաձայնագիրը կնքված Աուգսբուրգ քաղաքում Սրբազան Հռոմեական կայսրության
կայսր Կառլոս 5-րդի և Շմալկալդինյան դաշինքի միջև։
1644 – ծնվել է դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը:
1683 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժան Ֆիլիպ Ռամոնը:

1789 - ռուսական բանակի գեներալ-մայոր Դոն Խոսե դը Ռիբասը գրավել է թուրքական Հաջի-Բեյ ամրոցը
(ներկայիս Օդեսա քաղաքը):
1818 - անգլիացի բժիշկ Ջեյմս Բլանդելը աշխարհում առաջին անգամ իրականացրել է արյան
փոխներարկում մարդուց մարդուն:
1845 – ծնվել է անգլիացի արևելագետ, խեթագիտության հիմնադիրներից մեկը հանդիսացող Արչիբալդ
Հենրի Սեյսը:
1897– ծնվել է ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Ֆոլքները: 1906 –ծնվել է
ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը:
1926 - Հենրի Ֆորդը իր աշխատողների համար սահմանել է 5-օրյա աշխատանքային շաբաթ և 8-ժամյա
աշխատանքային օր:
1932– ծնվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:
1935 - ԽՍՀՄ-ում իջեցվել է մսի գինը, և հանվել են տալոնները մսի, ձկան և շաքարի համար:
1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակը ազատագրել է Սմոլենսկը:
1949 – ծնվել է իսպանացի ռեժիսոր, մեր օրերի նշանավոր կինոգործիչներից մեկը հանդիսացող Պեդրո
Ալմոդովարը:
1956 – շահագործման է հանձնվել տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը:
1968- ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի Քեթրին Զետա-Ջոնսը:
1970 – վախճանվել է գերմանացի հանրահայտ գրող, 20-րդ դարի ամենաընթերցվող գրողներից մեկը
հանդիսացող Էրիխ Մարիա Ռեմարկը:
1972 - Նորվեգիայում անցկացված հանրաքվեում ընտրողները մերժել են Նորվեգիայի Եվրամիությանն
անդամակցությունը:
1974 - «Սայենս» ամսագրում առաջին անգամ բերվել են տվյալներ առ այն, որ աէրոզոլները քայքայում
են Երկրի օզոնային շերտը:
2002 - Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Մամսկո-Չույսկի շրջանի Մամա և Վիտիմս ավանների շրջանում
նշանակալի լուսային և ձայնային էֆեկտներով ընկել է Վիտիմյան բոլիդը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное