Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգության մեկ տարին չանցած՝ տեղին չէ «գունագեղ» միջոցառումների անցկացումը․ Օհանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել Parliamentmonitoring կայքին:

- Ընդդիմադիրները վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատում են անկախության 30 ամյակը առիթով «գունագեղ միջոցառումներ» կազմակեպելու մտադրության համար համար։ Ձեր կարծիքով՝ 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտության պատճառով այս տարի չպե՞տք է նշել անկախության տոնը։

- Նախկինում յուրաքանչյուր այսպիսի հոբելյանական տոնին գունագեղություն է տվել ռազմական զորահանդեսը։ Եթե այսօր չենք կարող զորահանդես անցկացնել, և պետք է իրականության հետ համակերպվել, քանի որ պատերազմից հետո այդ հնարավորությունները չկան, գունագեղության մասին խոսելը ժամանակավրեպ, անտեղի և բարոյականությունից զուրկ է։ Մենք պատերազմի արդյունքներն ամբողջությամբ չենք ամփոփել, կառավարությունը դեռ իրավիճակին ռեալ գնահատական չի տվել։ Այդ մասին է խոսում ԱԺ այս մեկ ամսվա գործունեությունը՝ ԱԺ մարմինների ձևավորման և կառավարության ծրագրի քննարկումները։ Երկրորդը՝ մեր մեծ ողբերգության մեկ տարին դեռ չի անցել։ Այս իրավիճակում տեղին չեմ համարում գունագեղ միջոցառումների անցկացումը։ Սա ապացուցում է, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ-ի հետ, և ինչ վիճակում է երկիրը։ Երկրորդը՝ հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծում են պետական հանձնաժողով։ Ես չգիտեմ՝ ստեղծվե՞լ է այդ հանձնաժողովը։ Եթե ստեղծվի հանձնաժողով, կգտվեն այլ մարդիկ, որոնք կառաջարկեն, որ այս իրականության մեջ պետք է մանրակրկիտ վերլուծել, իրավիճակին գնահատական տալ և, թեկուզ պետության անկախության օրն է, հոբելյանական տոն, այն պետք է անցկացնել իրավիճակին համահունչ, համեստության շրջանակում։

Իսկ անկախության 30-ամյակն արժե նշել թեկուզ երկրի ներսում ժողովրդի համախմբման ու այս հոգեվիճակից դուրս գալու համար։ Բայց պետք է նշել համեստ՝ չվիրավորելով մեր զոհերին, մեր հերոսներին, որոնք մարտի դաշտում քաջագործություններ են կատարել։ Պետք է նշել՝ նաև միջազգային հարթակում ցույց տալու համար, որ մեր պետության անկախության 30 ամյակն է։

- Իսկ անցած մեկ տարվա ծանր իրադարձություններից հետո ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի վիճակը՝ որպես անկախ պետություն։

- Պատերազմում կրած պարտությունն իր պատճառներն ունի։ Առաջինը՝ պատերազմի պատճառներից մեկն այն է, որ մենք փոշիացրել ենք մեր միջազգային համագործակցության ռեսուրսները, փոշիացրել ենք Արցախի շուրջ Մինսկի խմբի բանակցային ողջ ներուժը։ Իսկ այնտեղ, որտեղ չկա բանակցություն, սկսվում է պատերազմը։ Սա խոսում է այն մասին, որ պատերազմը սկսվել է, քանի որ մենք և՛ բանակցային, և՛ արտաքին քաղաքականության, և՛ անվտանգային առումով որոշակի կորուստներ ենք ունեցել։ Հիմա պատերազմն ավարտվել է, իսկ Ադրբեջանի զինվորականները գտնվում են մեր սահմաններին կամ տեղ-տեղ՝ մեր տարածքում, և պետությունն ի վիճակի չէ նրանց դուրս հանել։ Այս վիճակում խոսել լիարժեք անկախության, լիարժեք ինքնիշխանության մասին, հասկանալի է, որ չենք կարող։ Բայց ամեն ինչ պետք է անել, որ Հայաստանն ու Արցախը դուրս գան այս վիճակից։

- Դուք ասում եք, թե գործող իշխանությունը փոշիացրել է ռեսուրսները, բայց նրանք էլ հակադարձում են, թե նախկիններն են փոշիացրել և վիճակը հասցրել պատերազմի։ Ասում են՝ երկրում և բանակում համատարած կոռուպցիա էր, թալան, որ բանակը լավ չի զինվել, որ սահմանները լավ չեն կահավորել, և պարտությունը դրա արդյունքն էր։ Հիշեցնում են նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքը, թե բանակցությունները գտնվում են փակուղում, Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում։

- Այդ հարցին կարճ պատասխանելն անհնար է, բայց կփորձեմ․երկար տարիներ բանակցային գործընթացի և մեր անվտանգային համակարգի համատեղ գործունեության, նրանց հնարավորությունների կատարելագործման արդյունքում մենք հակառակորդին պարտադրել ենք, որ չսկսի լայնածավալ մարտական գործողություններ, թեև շփման գծում միշտ էլ խախտումներ եղել են։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացներին, բոլոր փաստաթղթերն ուղղված են եղել նրան, որ մենք կարողանանք դրանց շուրջ աշխատանք տանել և հարաբերական խաղաղություն պահպանել։ Իսկ բանակի կատարելագործման միջոցառումները հիմք են ստեղծել, որ հայկական բանակը երկար տարիներ կատարել է իր առջև դրված խնդիրը՝ պահպանել է մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Իրենց ասածը կարելի է դասել հեքիաթների շարքին, որովհետև գոնե ես գիտեմ, թե ինչ է կատարվել Զինված ուժերում։ Եվ այսօր նորից համոզվում եմ, որ տեղին է այն խոսքը, թե տարիների ընթացքում կարելի է կառուցել, բայց կարճ ժամանակահատվածում՝ կործանել։

- ԱԺ-ն մեր պետության, անկախության կարևոր ինստիտուտներից է, Դուք հիմա պատգամավոր եք։ Ինչպե՞ս եք գնահատում նոր խորհրդարանի մեկնարկը, առաջին նիստերի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը։

- Ես կարծում եմ, որ մեր համար խորհրդարանական կառավարումն անընդունելի է, քանի որ ընտրական, կուսակցական ողջ համակարգը լիարժեք ձևավորված չէ։ Ինձ համար ընդունելի է նախագահական կամ կիսանախագահական կառավարումը՝ հաշվի առնելով նաև իմ նախկին մասնագիտությունը։

- Զինվորականի՞ մասնագիտությունը։

- Այո, որովհետև զինվորականության համար միանձնյա ղեկավարումը հիմնական սկզբունք է, թեև մարդիկ չգիտեն, որ քննարկումների սկզբունքը մեզանում լավագույնս է արտահայտված։ Եթե քաղաքական գործունեության մեջ յուրաքանչյուրը տեսակետ է արտահայտում ըստ իր ցանկության, այսինքն, առանց որևէ մեկի ստիպելու, իսկ զինվորականության շրջանում հրամանատարն է որոշումն ընդունում՝ լսելով յուրաքանչյուրին։ Եվ ես չեմ կարծում, թե ԱԺ-ն այսօր ավելի լավ վիճակում է։ Առաջին հերթին քաղաքական մեծամասնության առկայությունն է պետության գործողություններում բերում միապետության հատկանիշների դրսևորման։ Երկրորդը՝ ԱԺ-ում այսօր գոյություն ունեցող գրեթե ռազմական իրավիճակը, լրատվամիջոցների նկատմամբ գործողությունները չեն խոսում ժողովրդավարության մասին։ Բազմակարծության ապահովման համար մեր բանավեճերին, քննադատություններին հակառակ՝ փորձում են բոլոր միջոցառումները կառուցողական աշխատանքի ներքո սղացրած՝ անցկացնել։ Դա նրանց մոտ չստացվեց, որովհետև մեր գործողություններով փորձեցինք բացահայտել նրանց հեռակա նպատակներն ու մոտեցումները, նրանց իրական և ստվերային գործողությունների իրական նպատակը։

- Ո՞րն է այդ նպատակը։

- Թույլ տվեք դրա մասին չխոսել, որովհետև շատ երկար կլինի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր:

МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
Самое популярное