Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական պատգամավորներն Արցախում գողեգող և շատ վախեցած են ման գալիս. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի որ առանց այն էլ շատ բարդ էր լինելու մեկ դահլիճում գտնվել և հյուր ընդունողի կերպարի մեջ մտնել դավաճանների հետ, բայց գոնե ելույթ ունենալու  դեպքում գոնե հնարավորություն կունենայինք ոչ թե իրենց նման վնգստալ հեռվից հեռու, այլ իրենց առջև ասել իրականությունը, բայց մեզ այդ հնարավորությունից զրկեցին և նորմալ է, որ մենք դահլիճում չէինք և չմասնակցեցինք նիստին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների համատեղ հատուկ նիստին «Արդարություն» խմբակցության բոյկոտի շուրջ զրույցի ընթացքում NEWS.am-ին ասել է խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը

«Երբ Արցախի Ազգային ժողովի խմբակցության ղեկավարներն էին որոշում, թե ինչ կերպ պիտի լինի հատուկ նիստի օրակարգը, սկզբում որոշվել էր, որ բոլոր խմբակցությունները ելույթի հնարավորություն էին ունենալու։ Հետո, երբ ժամանեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատվիրակությունը, որոշումները մի քանի անգամ փոխվեցին։ ՔՊ-ականները պահանջեցին, որ քանի որ իրենք 7 հոգի են, բայց կրկնակի թվով թիկնապահներով, ուրեմն պետք է համամասնություն պահվի։ Այսինքն, նշանակություն չունի, որ «Հայաստան» դաշինքը 11 հոգով է եկել, պետք է 7։3։1 համամասնություն պահվի, ինչի դեմ հենց մեր խմբակցությունը և մյուս ընդդիմադիրներն ընդվզեցինք և կարողացանք գոնե հասնել նրան, որ տարրական հարգանք է․ հրավիրել եք, ուրեմն բոլորը պետք է գտնվեն նիստերի դահլիճում, ի՞նչ համամասնության մասին է խոսքը։ Հետո պարզվեց՝  ՔՊ-ն պահանջել է, որ ոչ մի արցախցի ընդդիմադիր ելույթ չունենա, քանի որ պատկերացնում էին, թե ինչ տեսակ ելույթներ կհնչեին։ Պարզվեց, որ մեր իշխանությունը միանշանակ ընդունել էր Քպ-ի այդ որոշումը, և մեզ ուղղակի զրկեցին ձայնի իրավունքից և ասացին, որ ելույթներ չեն լինելու։ Քանի որ առանց այն էլ շատ բարդ էր լինելու մեկ դահլիճում գտնվել և հյուր ընդունողի կերպարի մեջ մտնել դավաճանների հետ, բայց գոնե ելույթ ունենալու  դեպքում գոնե հնարավորություն կունենայինք ոչ թե իրենց նման հեռու հեռվից վնգստալ, այլ իրենց առջև ասել իրականությունը, բայց մեզ այդ հնարավորությունից զրկեցին և նորմալ է, որ մենք դահլիճում չէինք և չմասնակցեցինք նիստին։ Մեզ այդ հնարավորությունից զրկեցին և նորմալ է, որ մենք դահլիճում չէինք և չմասնակցեցինք նիստին», ասել է Մետաքսե Հակոբյանը։

Հայաստանից ժամանած պատվիրակությանը չդիմավորելու հարցի շուրջ  Մ.Հակոբյանն ասել է,  թե տեղյակ չէ՝ ով պետք է դա կազմակերպեր, քանի որ ՀՀ ԱԺ վերջին ընտրություններից հետո նաև Արցախի իշխանական թևի պատգամավորների հետ է շփումը բարդացել.

«Աշխատում ենք նույնիսկ իրար դիմաց դուրս չգալ ու չնկատել իրար, և իրենցից չեմ հարցրել։ Բայց արցախցին՝ իշխանական թև կլինի, թե ընդդիմադիր, ի վերջո, երբ մնում է ինքն իր հետ, երևի մարդկային կերպարը լրիվ չեն կորցրել, իրենք իրենց վատ են զգում այն ամենի համար, ինչի մեջ են հենց իրենք, և դա է պատճառը, որ չեն դիմավորել։ Մեզ շատ մարդիկ են մոտենում այն հարցով, թե նախ՝ ինչու ենք թույլ տվել, որ նրանք այստեղ ոտք դնեն ընդհանրապես, բացի այդ երեկ զոհվածների ծնողներ էին մեզ մոտենում, թե ինչու են նրանք այստեղ։ Ծնոնղներից մեկը շատ զայրացած էր և պատրաստ էր այդ պահին առանց մտածելու գլուխ կոտրել։ Եվ նրանք կանեին, բայց ՔՊ-ականներին տեսնելիս չգիտես՝ լաս, թե խնդաս, նրանց տեղաշարժը շատ արագ է, ընդհանրապես կանգ չեն առնում, հյուրանոցին արագ մոտենում և դուրս են գալիս՝ թիկնապահների ուղեկցությամբ։ Ես չգիտեմ, թե նրանք ինչ նկարներ կտեղադրեն, որ հպարտ եկել են Արցախ և Արցախը ընունել է նրանց, բայց նրանք գողեգող և շատ վախեցած են ման գալիս»։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամը ՔՊ-ական պատգամավորներին բնորոշել է սարից իջած մարդկանց խումբ, ովքեր այսօր ինքնահաստատվում են Արցախի հաշվին։

«Մանկապարտեզից նոր դուրս եկած կիսագրագետ ինչ-որ մարդիկ, որոնց հայը երբևէ չի էլ ճանաչել այսօր եկել են Արցախի նման դարավոր երկրում օրակարգ են թելադրում։ Մենք 30 տարի նման բան չենք տեսել, այստեղ Ռոբերտ Քոչարյան է եկել, Սերժ Սարգսյան է եկել, եկել են որպես գործընկեր, երբևէ չեն եկել որպես օրակարգ թելադրող, թիկնապահներով, կառավարական մեքենաներով չեն շրջել։ Սա աննախադեպ է, սարից իջած մարդկանց խումբ չտեսներ են, որոնք այսօր ինքնահաստատվում են Արցախի հաշվին», ասել է Մետաքսե Հակոբյանը։

WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта Дубая
Самое популярное