Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս իմանալ, որ ձեր լյարդը խնդիր ունի եւ ինչպե՞ս բուժել տնային պայմաններում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Լյարդը օրգանիզմում կատարում է նյութափոխանակություն, ունի պաշտպանողական, թունազերծող, արտաթորող ֆունկցիա՝ օրգանիզմից հանում է թույները, որոնք այնտեղ ոչնչանում են: Լյարդում է արտադրվում լեղին, որից անցնում է լեղապարկ եւ այնտեղից մասնակցում մարսման աշխատանքներին:

Լեղարտադրությունը լյարդում վատ կատարվելու դեպքում անմիջապես խանգարվում է մարսողությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բնաբույժ Լիանա Իսրայելյանը՝ ավելացնելով, որ երբ հիվանդանում է լյարդը, բջիջները իրենց գործառույթը վատ են կատարում, լեղին կարող է անցնել արյան մեջ եւ մարդու աչքերը, մաշկը դառնում են դեղին:

«Լյարդի հիվանդության պատճառով կարող է առաջանալ լյարդի ցիրոզ, որը կարող է ոչ միայն խմիչքի ազդեցությունից առաջանալ, այլ նաեւ լյարդի քրոնիկ հիվանդությունից»,-նշում է բժշկուհին: Հայտնի է, որ սպիրտը ունի լյարդի բջիջները սպանող հատկություն, ուստի բժշկուհին հորդորում է այն ընդունել քիչ քանակությամբ, որպեսզի լյարդը հասցնի այն օրգանիզմից դուրս հանել. «Բայց եթե քանակը շատանում է, լյարդը ոչ միայն չի հասցնում այն մաքրել, այլ նաեւ ինքն է ընկնում հարվածի տակ: Ուսումնասիրություն է կատարվել, որ այն մարդիկ, որոնք շատ են օգտագործում կոնյակ, նրանց մոտ ավելի շատ է լինում լյարդի ցիրոզ, քան նրանց մոտ, որոնք օղի են օգտագործում»:

Մասնագետը բացատրում է, որ այս երեւույթը պայմանավորված է կոնյակի միջի նյութերով, որը փոխանցվում է կաղնու փայտից. «Նաեւ հայտնի է, որ գունավոր խմիչքներն ավելի վնասակար են լյարդին, բացի մաքուր գինիներից, որը նույնպես չի կարելի չարաշահել»: Բացի ալկոհոլից, Լիանա Իսրայելյանը նշեց, որ լյարդին մեծ վնաս են հասցնում տարատեսակ որդերը, որոնք ամբողջությամբ ոչնչացնում են լյարդի հյուսվածքը իրենց թույներով: Բժշկուհին նշեց, որ լյարդի հետ խնդիրներ ունեցողների մաշկի վրա առաջանում են տարբեր չափսերի պիգմենտներ, խալեր, որը նշանակում է, որ լյարդում խանգարվել է պիգմենտների նյութափոխանակությունը.

«Կարող են լինել մինչեւ անգամ արյունազեղումների նման, աստղիկների պես, տարբեր չափսերի ու մուգ բծեր, ճարպագնդեր»: Բնաբույժը խորհուրդ է տալիս բոլոր օրգանները հավասարաչափ բերել առողջ վիճակի, իսկ պարբերաբար մաքրել աղիքները՝ ճիճվակրությունից, պարազիտներից: Լյարդը, չնայած իր մեծ չափերին, շատ նուրբ է եւ ունի ենթարկվող հատկություն: Բժշկուհին այն նմանեցնում է նորահարսի. «Շուտ է ազդվում, չի սիրում կոպիտ վերաբերմունք, սիրում է, որ իրեն փաղաքշեն, խնամեն, սիրեն եւ չծանրաբեռնեն: Եվ եթե նրա հետ նուրբ ես վերաբերվում, ինչպես նորահարսը, լյարդը նույնպես երկար ժամանակ հոգ կտանի ձեր մասին»: Չծանրաբեռնելու համար, մասնագետը նշեց, որ չի կարելի նախ շատ ուտել՝ պետք է սնվել քիչ-քիչ, թեթեւ եւ առանց ծանրաբեռնելու:

Ինչպես նաեւ չի կարելի հատկապես տապակած, պահածոյացված մթերքներ, սահմանափակել աղի օգտագործումը. «Եթե սննդակարգում կծուն, թթուն պետք է նորմայի սահմաններում լինի, ապա աղը պետք է որքան հնարավոր է՝ քիչ օգտագործել, քանի որ այն չի համարվում սննդակարգ»: Մեր հայկական սնունդը, ըստ մասնագետի, շատ ծանր է, մեր ճաշերը շատ հագեցնող են. «Չպետք է մի ճաշի մեջ լցնել բազում բաղադրիչներ, որը աղեստամոքսում ծանրաբեռնվածություն է առաջացնում: Ճաշերը պետք է թեթեւ լինեն, բուլյոն եւ մի տեսակի բաղադրիչ:

Լյարդը ավելի շատ նախընտրում է բուսական սնունդ, քան կենդանական: Պետք է ժամանակ առ ժամանակ օգտագործել նաեւ ձուկ, հավի միս»: Լյարդը, այսպես ասած՝ չի սիրում դեղեր, գոյություն ունի դեղորայքային հեպատիտ, որտեղ դեղերի ազդեցության տակ կարող է առաջանալ լյարդի բորբոքում: Բնաբույժի խոսքերով՝ լյարդը շատ է սիրում մեծ քանակությամբ հեղուկներ եւ մեղր, հատկապես՝ մեղրաջուր, քանի որ լյարդի բջիջները սնվում են գլյուկոզայով, իսկ մեղրի մեջ կա գլիկոգեն, որը լյարդի բջիջների համար համարվում է «սիրելի»: «Մեր տատիկ-պապիկները ժամանակին խմում էին շաքարաջուր՝ կամ առավոտյան, կամ քնելուց առաջ, այն լավ պաշտպանում էր լյարդը, ներվային հյուսվածքը: Մեղրը քնաբեր, հանգստացնող հատկություն ունի եւ գիշերվա ընթացքում այն շատ լավ կարող է լվանալ լեղածորանները: Մեղրաջուրը յուրաքանչյուր օրգանիզմին ազդում է առանձնահատուկ ձեւով, մարդ կա՝ չի կարողանում մեղր օգտագործել, նրանք կարող են նաբաթը ջրով բացել եւ խմել, եւ չնայած սա պարունակում է մաքուր ֆրուկտոզա, բայց նույն ազդեցությունն է թողնում բջիջների վրա, ինչ մեղրը»,-նշում է բժշկուհին:

Լյարդը մաքրող թեյ, ըստ բժշկուհու, համարվում է անթառամով թեյը՝ 1 ճաշի գդալը 1 բաժակ ջրում թրմել գիշերը եւ խմել օրը 3 անգամ՝ ճաշի գդալով, ճաշից 15-20 րոպե առաջ. «Անթառամը ունի լեղամուղ հատկություն, շատ անգամ նշանակվում է անթառամի մզվածք, բայց անպայման բժշկի հսկողությամբ, քանի որ նրանք՝ որոնք ունեն մեծ քանակությամբ թթվայնություն, անթառամ չեն նշանակում»:

Երեկոյան ժամերին եւ ընդհանրապես շատ կարեւոր է խմել նաեւ մաքրող այլ թեյեր եւս՝ անանուխով, երիցուկով, ուրցով, մասուր եւ ինչպես նաեւ՝ օրվա ընթացքում օգտագործել կաթնաշոռ: Լյարդի քրոնիկ հիվանդներին բնաբույժ Լիանա Իսրայելյանը խորհուրդ է տալիս հետեւյալ բնական միջոցը պատրաստել. 1 միջին չափի դդումը պոչի հատվածից կլոր բացել, մաքրել կորիզներից, մեջը կիսով չափ լցնել մեղր:

Փակել դարձյալ դդմի կափարիչով եւ սովորական խմոր պատրաստել ու ամբողջ դդումը պատել խմորով: Այդպես թողնել միջին ջերմաստիճանով սենյակում 9 օր եւ բացելուց արդեն դդմի պտղամիսը մեղրաջրի հետ լավ խառնել եւ լցնել էմալապատ կամ ապակե տարայի մեջ եւ ամեն առավոտ քաղցած վիճակում ընդունել 1 ճաշի գդալ. «Օգտագործել 20 օր, 10 օր դադար տալ եւ նորից կրկնել մի քանի ամիս, քանի որ կապված սեռից եւ հիվանդության տեսակից՝ լյարդը ուշ է վերականգնվում: Երբ լյարդը ունի հեպատիտ Ց, կամ մեկ այլ քրոնիկ հեպատիտ, պարզ է, որ մի դեղատոմսով այն չի վերականգնվի, այն պետք է զուգորդվի համալիր բուժմամբ»:  

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ   

Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана Хаменеи
Самое популярное