Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևներ. ովքե՞ր են նրանք և որտեղի՞ց են ծագում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Ալիևներին:

«Բոլորովին վերջերս շրջանառության մեջ է դրվել մեկ այլ վարկած ևս. համաձայն որի` Հեյդար Ալիևը ծնվել է 1923 թվականին Հայաստանի Սիսիանի շրջանի ադրբեջանական գյուղերից մեկում:

Խորհրդային պատմագիտության առաջ քաշած այն թեզը, թե անհատը չի կարող փոխել պատմության ընթացքը և անհատներն այդ իմաստով սոսկ դերասաններ են պատմության թատերաբեմում` վաղուղ հերքվել է:

Հայոց պատմության մեջ ունեցել ենք գործիչներ, ում անհատական կարողությունների շնորհիվ պատմության անիվը շրջվել է. ահավասիկ` Գարեգին Նժդեհը: Սակայն իսկական հերոսները որպես կանոն, իրենց առաքելությունն ավարտելուց հետո համեստորեն անէանում են` դառնալով անուն. իսկ այ, կեղծ հերոսներն ու արժեքները կուռք ու պաշտամունք են դառնում շատ արագ:

Ադրբեջանի հանրապետությունում նման կեղծ հերոս է Հեյդար Ալիևը, առհասարակ` Ալիևների գերդաստանը:

Հեյդար Ալիռզա օղլի Ալիևը Խորհրդային Միության աչքի ընկնող բացառիկ գործիչներից էր: Նրա բացառիկությունը կայանում է անցած ճանապարհով, գլխապտույտ հաջողություններով, որ ունեցավ և… բախտի գործոնով: Հեյդար Ալևը ճակատագրի սիրելին էր:

Առհասարակ, խորհրդային անվտանգության մարմինները աչալուրջ էին` իրենց կադրերի ընտրության հարցում: Խորհրդային չինովնիկները պետք է անվերապահ հավատ ու նվիրվածություն ունենային երկրի ու վարչախմբի հանդեպ: Սակայն դա չխանգարեց Հեյդար Ալիևին, ով փաստաթղթեր կեղծելով խուսափում էր բանակային ծառայությունից, առաջխաղացում ապրել ու դառնալ ԽՍՀՄ ԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ:

Այո, սրընթաց վերելքով Հեյդար Ալիևը կարողացավ Կենտկոմի բարձունքները նվաճել: Սակայն Գորբաչովյան Պերեստրոյկան ինչպես նրան, այնպես էլ Բրեժնևյան շրջանի հին կադրերին դուրս վռնդեց Կրեմլից: Ալիևը հեռացավ ասպարեզից, թվում էր` ընդմիշտ…

Մոսկվայից հայրենիք գնալով` նա անգամ չհաստատվեց Բաքվում, քանզի այնտեղ շատ թշնամիներ ուներ: Նա հաստատվեց Նախիջևանում` սպասելով իր նոր ժամին:

Ո՞վ է Հեյդար Ալիևը: Որտեղից է ծագում նրա տոհմը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հեյդար Ալիևը ծնվել է 1923 թվականին Նախիջևանում: Մի այլ վարկած փաստում է, որ Ալիևը ծնվել է 1919 թվականին: Ի դեպ` այդ ժամանակ Նախիջևանը Հայաստանի հանրապետության կազմում էր:

Բոլորովին վերջերս շրջանառության մեջ է դրվել մեկ այլ վարկած ևս. համաձայն որի` Հեյդար Ալիևը ծնվել է 1923 թվականին Հայաստանի Սիսիանի շրջանի ադրբեջանական գյուղերից մեկում: Այս մասին անգամ մոսկովյան ՙՊրավդա՚ թերթը հոդված տպագրեց 1997 թվականին:

Առհասարակ, Ալիևները ծագումով քուրդ են: Նրանք, համաձայն այս նոր վարկածի` Հայաստանի Սիսիանի շրջանի Ջոմարթլու գյուղից են, որտեղից էլ տեղափոխվել են Նախիջևան: Ալիևի հայրը` Ալիռզա Ալիևը, մասնագիտությամբ քիսաչի էր և 1927 թվականին Սիսիանից տեղափոխվելով Նախիջևան` այնտեղ շարունակել է աշխատել իր մասնագիտությամբ` տեղական բաղնիքներից մեկում:

Անգամ 1940-ական թվականներին Հեյդար Ալիևի ավագ եղբայրը` Հասան Ալիևը, ով Ադրբեջանի ԳԱ անդամ էր, նախիջևանյան մի թերթում տված հարցազրույցում պարծեցել է, թե ինքը աշխարհում առաջին քուրդն է, ով պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա:

Սակայն Ալիևների ծագումն ու ծննդավայրը միակ մութ կետերը չեն Ադրբեջանի առաջնորդի կենսագրության մեջ:

Պարզվում է` Ալիևը խուսափել է խորհրդային բանակում ծառայությունից: Հայրենական պատերազմի սկզբում նա սովորում էր Բաքվի արդյունաբերական ինստիտուտում:

ատերազմն սկսվելուն պես նա թողում է ուսումը, վերադառնում է Նախիջևան և կեղծ բժշկական տեղեկանք սարքում այն մասին, որ տառապում է ծանր թոքային հիվանդությամբ: Նա ոչ միայն ազատվում է բանակում ծառայելու և պատերազմին մասնակցելու տհաճ պարտավորությունից, այլև տաքուկ աշխատանք է գտնում` ՆԳԺԿ արխիվում: Հետագայում, իհարկե, Ալիևի համար դժվար չէր նոր փաստաթուղթ ձեռք բերել` որ հավաստում էր նրա` պատերազմի մասնակցության մասին: Ահա այսպիսին էին խորհրդային ՊԱԿ-ի ապագա գեներալի առաջին քայլերը: Իսկ 1967 թվականին նա արդեն Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ ղեկավարն էր:

Առհասարակ, Ալիևը հմուտ դիվանագետ էր, հրաշալի քծնող ու շողոքորթող: Նա տիրապետում էր արևելյան շողոքորթության արվեստին կատարելապես: Նաև հրաշալի կաշառք մատուցող էր: Նվերի տեսքով Մոսկվա ուղարկվող թանկարժեք իրերը, արվեստի գործերն ու ձկնկիթով լի արկղերը ճանապարհ էին հարթում Ալիևի համար: 1982-թվականի նոյեմբերին երբ Բաքու էր այցելել Բրեժնևը կնոջ` Վիկտորիա Բրեժնևայի հետ, Բաքվի ոսկերչական գործարանում Ալիևը առաջին տիկնոջը ոսկյա շղթա և ապարանջան նվիրեց: Վիկտորիա Պետրովնան շփոթվեց, ասելով, որ այն շատ թանկ նվեր է: Վիճակը շտկեց Բրեժնևը, ով հափշտակեց ընծան ու կոխեց բաճկոնի գրպանը:

Նույն ոճով` 1978 թվականին Բրեժնևին շռայլորեն կաշառելով ոսկով և ադամանդով` Հեյդար Ալիևը լռեցրել էր նրա խիղճը և արդարամտությունը` Հայաստանի ղեկավարության` Կրեմլին շարունակ թմբկահարող Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստանին միացնելու կոչերի վերաբերյալ:

Ժամանակակիցները ծաղրով վկայում են, որ Բրեժնևի շուրթերը համբուրելը Ալիևի թուլությունն էր: Համենայնդեպս, նա երկար ժամանակ իր անձնական հատկանիշների շնորհիվ ԽՍՀՄ ղեկավարների առաջատարների թվում էր: 1969 թվականից նա Ադրբեջանական ԽՍՀՄ Կենտկոմի առաջին քարտուղարն էր և մեծ ազդեցություն ուներ Մոսկվայում: Մանավանդ, մտերիմ էր ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի հետ:

Սակայն Ալիևի մտերմությունը չէր սահմանափակվում միայն Բրեժնևով: Բրեժնևի մահից ամիս չանցած` ԽՍՀՄ նոր առաջնորդը` Անդրոպովը, Ալիևին կանչեց Մոսկվա և նշանակեց նրան որպես ԽՄԿԿ ԿԿ Քաղխորհրդի անդամության թեկնածու:

Սկսվեց Ալիևի կյանքի մոսկովյան փուլը, որը համեմատաբար կարճ էր, բայցև` շքեղ: Նրանց ընտանիքը հաստատվեց Կենտկոմի մերձմոսկովյան ամառանոցներից մեկում, չնայած որ Մոսկվայի կենտրոնում` Տոլստոյի փողոցի վրա նրան հատկացվել էր հինգ սենյականոց բնակարան: Ալիևը օգտվում էր ծառայողական ԶԻԼ-ից, որի մեջը հատուկ իր պատվերով կարմիր մահուդից աստառներով էին զարդարել: Նույնկերպ արևելյան գույներով էր վերանորոգված Ալիևների բնակարանը:

Թվում է` Ալիևները այլևս հաստատվել են Մոսկվայում և բախտի անիվը անշրջելի է: Նա անգամ տղային լավ աշխատանքի տեղավորեց. Իլհամը դասավանդում էր Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Սակայն շուտով վրա են հասնում դժբախտությունները. 1985 թվականին մահանում է Հեյդար Ալիևի կինը, երկու տարի անց իրեն հեռացնում են աշխատանքից: Շատ չանցած` աշխատանքից ազատվում է նաև որդին:

Սակայն հանգուցալուծումը եղավ ոչ հեռավոր 1993 թվականին: Օգտվելով Ադրբեջանի խառնակ դրությունից, արցախյան ճակատում խոշոր պարտություններից` Հեյդար Ալիևը կարողացավ ապահովել իր հաղթական շքամուտքը Նախիջևանից Բաքու: Բայց որպես Ադրբեջանի նախագահ` նա փառավորվեց միայն Արցախի հետ կնքած ստորացուցիչ զինադադարով: Փոխարենը` Հեյդար Ալիևը իր որդու և տոհմի համար ապահովեց հարատև իշխանություն Ադրբեջանում:

Նա մահացավ 2003 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ-ում»:

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%
Самое популярное