Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 17)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իրաք՝ Հեղափոխությանօր, Լեսոտո՝ Թագավորի օր, Ֆինլանդիա՝ Ժողովրդավարության օր, Ռուսաստան՝ Ռազմածովային ավիացիայի և Ազգագրագետների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1894 – ծնվել է բանաստեղծ, գրական-հասարակական գործիչ Ազատ Վշտունին:

1918 - Անդրանիկը գրոհ է ձեռնարկել Աբրագուսինի և Նախիջևանի միջև գտնվող Նեհրամ գյուղի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով նահանջել է դեպի Նախիջևանչայ գետը։

2001 - աշխատանքն է վերսկսել Հայաստանի  քիմիական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունը՝ «Նաիրիտը»: 

2002 - ձևակերպվել է 98 միլիոն դոլար պարտքի դիմաց հայկական 4 ձեռնարկությունները Ռուսաստանին փոխանցելու գործարքը (Հրազդանի ջերմաէլեկտրակայանը և էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություններ)։ 

2007 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերահուղարկավորվել են Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Ալեք Մանուկյանի և նրա տիկնոջ` Մարի Մանուկյանի աճույնները:

2009 - 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառումների ժամանակ հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ ՀՔԾ-ն հարուցվել է քրեական գործ։

2016 - տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից:

2017 - Լիոնի քաղաքապետարանի խորհրդի արտակարգ նիստում քաղաքապետ է ընտրվել ֆրանսահայ Ժորժ (Գևորգ) Կեպենեկյանը:

2018 - տեղի է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մեծ աղմուկ բարձրացրած արձանի պաշտոնական բացումը:

- Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների անցկացրած կրակոցներով զորավարժանքը մեծ խուճապ է առաջացրել գյուղում:

2019 - Իջևանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, երկու կողմից էլ եղել են տուժածներ։ Ցուցարարները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը պահանջելով էժանանացնել անտառի փայտը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

709 մ.թ.ա. - չինացի Չու Ֆուն նկարագրել է տեղի ունեցած արևի լրիվ խավարումը:

1429 – անգլիացիներից հետ գրավված Ռեյնում թագադրվել է ֆրանսիայի թագավոր Կարլ 7-րդը (արարողության ժամանակ թագավորի գլխին դրոշը պահել էր Ժաննա դը Արկը):

1453 – Կաստոյնեի ճակատամարտում, որը հանդիսանում է Հարյուրամյա պատերազմի վերջին ճակատամարտը,  ֆրանսիացիները ջախջախել են անգլիացիներին

1714 – ծնվել է գերմանացի փիլիսոփա, էսթետիկա տերմինի հեղինակ Գոտլիբ Բաումգարտենը:

1775 - ԱՄՆ-ում ստեղծվել է աշխարհում առաջին ռազմական հոսպիտալը:

1787 – ծնվել է գերմանացի արդյունաբերող Ֆրիդրիխ Կրուպպը:

1790 – վախճանվել է անգլիացի ճանաչված տնտեսագետ և փիլիսոփա Ադամ Սմիթը:

1791 – Փարիզի Մարսյան դաշտերում գնդակոծվել է Լյուդովիկոս 16-րդի հրաժարականը պահանջող խաղաղ ցույցը:

1846 – ծնվել է ռուս ազգագրագետ, մարդաբան, ճանապարհորդ Նիկոլայ Միկլուխո-Մակլայը:

1854 - Ավստրիայում շահագործման է հանձնվել Եվրոպայում առաջին լեռնային երկաթուղին:

1868 – Ճապոնիայի մայրաքաղաքը Կիոտոյից տեղափոխվել է Տոկիո:

1888 – Ֆրիտյոֆ Նանսենի արշավախումբը հասել է Գրենլանդիայի արևելյան ափ և իջել դրեյֆող սառույցների վրա:

1902 – Ուիլիսոն Կերրիերը ներկայացրել է առաջին օդորակիչը:

1917 - Պետերբուրգում գնդակահարվել է բանվորների և զինվորների խաղաղ ցույցը:

1918 - գիշերը Իպատևյան տան նկուղում բոլշևիկների կողմից գնդակահարվել է Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ 2-րդը իր ընտանիքի հետ:

1928 – Մեքսիկայի նախագահի ընտրություններում հաղթած Ալվարո Օբրեգոնը Մեխիկոյում պաշտոնական ընդունելության ժամանակ սպանվել է:

1929 – Տրանսսիբիրյան երկաթուղու հետ կապված վեճի հետևանքով ԽՍՀՄ-ը խզել է դիվանագիտական կապերը Չինաստանի հետ:

1936 - Իսպանիայում սկսվել է ապստամբություն, որը վերաճել է քաղաքացիական պատերազմի:

1941 - Գերմանիայում ստեղծվել է Արևելյան օկուպացված տարածքների ռեյխ նախարարություն:

1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ստալինգրադյան ճակատամարտի առաջին էտապը (պաշտպանողական):

1943 – Կուրսկի ճակատամարտում Հիտլերը որոշել է դադարեցնել նախապես ծրագրված «Ցիտադել» գործողությունը:

1943 - Սիցիլիայում դաշնակիցները ստեղծել են «օկուպացված տարածքների ռազմական կառավարություն»:

1944 - Մոսկվայի փողոցներով անցել են 57 000 գերմանացի ռազմագերի:

1945 – սկսվել է դաշնակից երկրների ղեկավարների Պոտսդամյան գագաթնաժողովը:

1954 – ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

1955 – ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում բացվել է Դիսնեյլենդը:

1973 - Աֆղանստանում տապալվել է միապետությունը և հայտարարվել է հանրապետության ստեղծումը:

1975 – տեղի է ունեցել խորհրդային «Սոյուզ-19» և ամերիկյան «Ապոլլոն» տիեզերանավերի միացումը տիեզերքում:

1979 - Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը դարզել է ֆեդմարշալ:

1986 – Լենինգրադ-Բոստոն ուղիղ հեռուստակամուրջի ժամանակ հնչել է հանրահայտ «ԽՍՀՄ-ում սեքս չկա…» արտահայտությունը:

1993 – Ադրբեջանում կառավարական ուժերը գրավել են Ադրբեջանի Ազգային ճակատի շտաբը:

1998 - Կոսովոյի ալբանները գրավել են Օրախովեց քաղաքը:

2006 – վախճանվել է նուար ժանրի ամերիկացի գրող Միքի Սփիլլեյնը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»
Самое популярное