Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


PMI գիտական գոտիները՝ապակու երկու կողմերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

PMIScience R&D կենտրոնը տրամաբանորեն բաժանված է երկու մասի։ Բոլոր կրթագիտական լաբորատորիաները, որ կտեսնեք «ապակուց այս կողմ», հասանելի են ուսանողներին եւ հայ գիտնականներին։ R&D կենտրոնի՝ էկոհամակարգերի աճի նախաձեռնությունների մաս են կազմում 2 մագիստրոսական կրթական ծրագրերը՝ «Արդյունաբերական եւ համակարգային ինժեներություն», «Տվյալագիտություն՝ բիզնեսի համար» (Industrial & Systems Engineering, Data Science for Business) ու Ֆակուլտետների եւ ասպիրանտների աջակցության (Faculty and PhD support) ծրագրեր:

Կենտրոնի երկրորդ հարկում հասանելի են.

Թրեյնինգների սենյակ. այս հատվածը հիմնականում օգտագործվում է «Արդյունաբերական և համակարգային ինժեներության» ու «Տվյալագիտություն բիզնեսի համար» դասընթացների եւ վորքշոփերի համար: Սենյակը հագեցած է գիտության և տեխնոլոգիայի ուսումնական միջավայրը բարելավող՝ վիդեո եւ աուդիո գործիքներով:

 

 

Լաբորատորիա. PMIScience-ում աննախադեպ հնարավորություններ են ստեղծված այն ասպիրանտների, ստարթ-ափերների եւ ինժեներների համար, որոնք իրենց հետազոտական աշխատանքներն իրականացնելիս ճշգրիտ ինժեներական սարքավորումների կարիք ունեն։ Չափիչ սարքավորումների լաբորատորիան, որը մեկտեղել է տարածաշրջանում բացառիկ ինժեներական սարքավորումները եւ հասանելի դարձրել հայ հետազոտողների համար, ամբողջությամբ բաց է, եւ ցանկացածը կարող է այստեղ աշխատել։

Կրթական լաբ. այս հատվածը հարստացված է 16 տարբեր տեսակի մինի-լաբորատորիաներով, որոնք հնարավորություն են տալիս դասընթացներ անցկացնել մի շարք գիտական ուղղություններով: Այստեղ կարելի է այնպիսի դասընթացներ կազմակերպել, ինչպիսիք են Arduino հավելված, Կիրառական էլեկտրոնիկա, Ցանցային կապերի հիմունքներ, Գործառնական ուժեղացուցիչների ծրագրեր, Կենսաբանական ճարտարագիտություն, Խորը ուսուցման (Deep learning) հիմունքներ:

 

 

 

«Ապակուց այն կողմ» ընկերության հետազոտական գոտին է։ PMI-ի գիտնականներն իրենց հետազոտություններն անում են Տեխնոլոգիաների եւ Նյութագիտության լաբորատորիաներում։

PMIScience-ի հետազոտողներն աշխատում են մի շարք առաջնային ուղղություններով՝ տվյալագիտություն, տեխնոլոգիաներ, նյութագիտություն, մտավոր սեփականություն, նորարարությունների կառավարում։

 

 

Մեդիամաքսն անցել է «ապակուց այն կողմ» եւ Նյութերի հետազոտությունների ավագ գիտաշխատող Սերգեյ Վերլինսկիի հետ բացահայտել Նյութագիտության լաբորատորիան։

Սերգեյ Վերլինսկին, ով երկար տարիներ Պոլիտեխնիկի Մեխանիկա եւ մեքենագրություն ամբիոնում է դասախոսում, PMI-ի թիմին միացել է 2018թ․-ին։

«Տարբեր երկրներում աշխատելու փորձ ունեի, հույս ունեի, որ կարող եմ հետաքրքրել կազմակերպությանը։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ իմ գիտելիքները, կարողությունները կարող են իսկապես օգտակար լինել ընկերության համար։ Իմ ուղղվածությունը մեխանիկական ինժեներիան է, որը զբաղվում է նյութերի վերլուծությամբ, նյութերի կամ կոմպոզիտների հետազոտությամբ, մշակմամբ»,- ասում է Սերգեյը։



Ժամանակակից սարքավորումներ եւ հզոր տեխնիկա՝ լաբորատորիայում առաջատար գիտություններով զբաղվելու համար անհրաժեշտ ամեն ինչ ապահովված է։ Այստեղ գիտնականները «ծնունդ են տալիս» նոր նյութերին։

 

 

«Մշակվող նոր նյութերը գործածության բավական լայն տիրույթ ունեն՝ սկսած պարզ պոլիմերներից եւ կոմպոզիտներից, վերջացրած շատ բարդ, օրինակ՝ կերամիկական բաղադրությամբ նյութերով, փակագծերը շատ բացել չեմ կարող»,- ասում է Սերգեյ Վերլինսկին։



Նյութագիտությունը միջդիսցիպլինար ճյուղ է, որն ուսումնասիրում է նյութերի հատկությունների փոփոխություններն ինչպես կոշտ, այնպես էլ հեղուկ վիճակներում՝ կախված որոշ գործոններից: Նյութագիտությունը ներառում է ֆիզիկայի, քիմիայի եւ ճարտարագիտության տարրեր։

 

 

«Նյութագիտությունը շատ հետաքրքիր, գրավիչ ու ստեղծագործական ոլորտ է: Ընդհանրապես, աշխարհը միշտ էլ նոր նյութեր մշակելու անհրաժեշտություն ունի: Այստեղ միտքն անընդհատ արթուն է, ստանում ես նյութը եւ ուզում ես անընդհատ կատարելագործել այն։ Գիտության այս ճյուղը գտնվում է «Կուբ»-ի (ՖՄԻ գիտահետազոտական կենտրոնը Շվեյցարիայոմ) մեր շվեցարացի գործընկերների ուշադրության կենտրոնում: Նրանք կարծում են, որ Հայաստանում գիտական ինստիտուտները բավական զարգացած են, գիտական մեծ պոտենցիալ կա։ Լաբորատորիայում՝ հաշվի առնելով ակադեմիական ինստիտուտների մեր կոլեգաների փորձը, փորձում ենք մշակել նոր նյութեր՝ ըստ PMI-ի պահանջների»,- ասում է Սերգեյ Վերլիսնկին:



PMIգիտահետազոտական կենտրոնում նախատեսում են, որ այս լաբորատորիայում կաշխատեն հայկական ակադեմիական ինստիտուտների եւ համալսարանների գիտնականներ, որոնք հետաքրքրած են այս ուղղությամբ եւ մեծ պոտենցիալ ունեն։

«Լաբորատորիայում բավական թանկ եւ արդիական սարքավորումներ ունենք։ Մենք կընդունենք բոլոր այն առաջատար գիտնականներին, որոնք կուզեն մեզ հետ համագործակցել:

 

 

Գիտնականները պարբերաբար գալիս են մեզ մոտ՝ իրենց գիտական թեմաները ներկայացնելու, մենք սկսում ենք զրուցել այն թեմաների շուրջ, որոնք մեզ հետաքրքիր են եւ կարող են վերաճել գիտական մեծ նախագծերի: Դա հայ գիտնականնեիրին հնարավորություն կտա իրենց գիտական պոտենցիալը բերել կիրառության: Հեռանկարն այն է, որ աստիճանաբար զարգացնենք լաբորատորիան, աշխատանքների տիրույթը, որպեսզի Հայաստանում մեծ գիտական նախագծեր իրականացվեն եւ «առաքվեն» աշխարհին»,- ասում է Սերգեյ Վերլինսկին:

 


Նյութագիտության լաբորատորիայում ընդամենը մեկ-երկու հայացք գցելը կբավականացնի հասկանալու համար, թե ինչ նախանձելի հնարավորություններ կան այստեղ, եւ ցանկացած գիտնական կվարակվի գիտության այս ճյուղը զարգացնելու եւ, որպես գիտնական, այստեղ զարգանալու ցանկությամբ:

Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзя
Самое популярное