Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեզոնային գրիպ. հիվանդության տեսակները, դրսևորումներն ու ռիսկային խմբերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեզոնային գրիպը սուր շնչառական վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչը գրիպի վիրուսներն են, որոնք շրջանառում են ամբողջ աշխարհում:  Սուր շնչառական վիրուսային հիվանդությունները բնութագրվում են մարդու շնչառական համակարգի ախտահարումով: Այս հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլ նաև ընդհանուր հիվանդացության կազմում, հաղորդում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը:

Սեզոնային գրիպին բնորոշ են հետևյալ ախտանշանները. ջերմության հանկարծակի բարձրացում, հազ, գլխացավ, մկանային ցավեր, հոդացավեր, ընդհանուր թուլություն, կոկորդի ցավ և հարբուխ: Հազը կարող է տևել 2 շաբաթ և ավել: Հիվանդների մեծ մասի մոտ ախտանշաններն անցնում են մեկ շաբաթվա ընթացքում, առանց որևէ բժշկական օգնության: Սակայն, հատկապես ռիսկի խմբին պատկանող մարդկանց մոտ, գրիպը կարող է ծանր ընթացք ունենալ և մահվան պատճառ դառնալ:

Գրիպի համաճարակների հետևանքով տարեկան արձանագրվում է 3-5 միլիոն ծանր ընթացքով դեպք: Սուր շնչառական հիվանդությունների հետևանքով տարեկան մահանում է 290000-ից 650000 մարդ։

Գոյություն ունի սեզոնային գրիպի վիրուսի 4 տեսակ՝ Ա, Բ, Ց, Դ: Ա և Բ տեսակները շրջանառում են և առաջացնում  հիվանդության սեզոնային համաճարակներ:

  • Գրիպի Ա տեսակի վիրուսները բաժանվում են ենթատեսակների՝ վիրուսի մակերեսային սպիտակուցների հեմագլյուտինինի (H)և նեյրամինիդազայի (N) համադրությանը համապատասխան: Ներկայումս մարդկանց մոտ շրջանառում են գրիպի վիրուսի Ա տեսակի A(H1N1)և A(H3N2) ենթատեսակները: Գրիպի Ա տեսակի վիրուսին բնորոշ է ժամանակի ընթացքում նոր ենթատեսակների առաջացումը` մուտացիայի շնորհիվ, ինչպես նաև համավարակի ներուժով տարածումը: Համավարակի ներուժով հիվանդությունը տարածվում է տարբեր աշխարհամասերում: Համավարակի ներուժով գրիպի տարածումը պայմանավորված է գրիպի վիրուսի նոր ենթատեսակով, որը մարդկային պոպուլյացիայի համար անհայտ և անսովոր հարուցիչ է, հեշտությամբ կարող է փոխանցվել մարդուց մարդուն և վարակված մարդկանց մեծամասնության համար հիվանդության և մահացության պատճառ դառնալ: Համավարակի ներուժով հիվանդության տարածումից հետո վիրուսի այդ ենթատեսակը դառնում է սովորական և դրանով հետագայում հարուցվում է սեզոնային գրիպ, որն ունի սեզոնայնություն: Մինչև 2009 թվականը շրջանառող սեզոնային գրիպի A(H1N1) ենթատեսակը փոխվել է և 2009 թվականին տարածվել է համավարակային ներուժով: A(H1N1) ենթատեսակը նշվում է նաև A(H1N1)pdm09: Հայտնի է, որ համավարակային ներուժով տարածվում են միայն Ա տեսակի գրիպի վիրուսները: Գրիպի Բ տեսակի վիրուսները ենթատեսակների չեն բաժանվում, սակայն կարող են ստորաբաժանվել ըստ ծագման վայրի: Ներկայումս շրջանառող գրիպի վիրուսի Բ տեսակները պատկանում են Բ/Յամագատա և Բ/Վիկտորիա շարքին:  
  • Մարդիկ գրիպով հիվանդանում են ցանկացած տարիքում, բայց կան բնակչության խմբեր, որոնք ենթակա են բարձր ռիսկի։ Հիվանդության ծանր ընթացքի կամ բարդությունների առաջացման բարձր ռիսկի ենթակա են.

ա. հղի կանայք,

բ. մինչև 59 ամսական երեխաները,

գ. տարեցները (65 տարեկանից բարձր տարիքի անձինք),

դ. քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք (սրտի, թոքերի և երիկամների քրոնիկական հիվանդությունները, նյութափոխանակության, նյարդաբանական զարգացման խանգարումներ, լյարդի և արյան հիվանդություններ) և իմունային անբավարարություն ունեցող անձինք (ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, քիմիոթերապիայի կամ ստերոիդներով բուժման հետևանքով, ինչպես նաև չարորակ նորագոյացությունների հետ կապված):

  • Բուժաշխատողները հիվանդների հետ շփման ժամանակ ենթարկվում են գրիպի վիրուսով վարակման բարձր ռիսկի և կարող են նպաստել վարակի հետագա փոխանցմանը, հատկապես ռիսկի խմբի անձանց:
  • Փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ զինծառայողներ, երեխաների, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը նույնպես վարակման բարձր ռիսկի են ենթարկվում:
Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанные
Самое популярное