Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոր վարչապետի հետ ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ»․ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tert.am-ը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

- Պարո՛ն Աբրահամյան, Ձեր` վարչապետի լիազորությունները վայր դնելուց հետո դադարել եք լինել հրապարակային անձ ու տպավորություն է, թե քաղաքականության նկատմամբ Ձեր հետաքրքրությունը նույնպես պակասել է: Անգամ ՀՀԿ ԳՄ նիստերին չեք մասնակցում: Ի՞նչն է պատճառը:

-Անշուշտ, այս ընթացքում ավելի պասիվ եմ եղել, քան նախկինում, չնայած համաձայն չեմ, թե դադարել եմ լինել հրապարակային անձ։ Պարզապես չեմ համարում, որ պաշտոնաթողությունից անմիջապես հետո շատ ակտիվ հրապարակային լինելն օգտակար կլիներ։ Ունենք նոր կառավարություն, նոր վարչապետ, ում հետ, իմիջիայլոց, ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ, նրանք պետք է լայնորեն ինքնադրսևորվելու, ազատ, անկաշկանդ գործելու հնարավորություններ ունենան։ Իմ շատ ակտիվ լինելը միգուցե այլ կերպ կընկալվեր, միգուցե նաև ինչ-որ տեղ խանգարեր։ Իսկ հարցեր քննարկելու, հարկ եղած դեպքում օժանդակելու համար հատկապես հիմա հարկ չկա դա հրապարակային անել. մենք ունենք և՛ ընկերական շփումների, և՛ այժմ արդեն կուսակցության գրասենյակում քննարկումների հարթակները։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ ԳՄ նիստերին, ապա Ձեր պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Այո՛, առանձին նիստերի հարգելի պատճառով ներկա չեմ եղել, բայց դրանք բացառություն են, ոչ թե օրինաչափություն։ Կուսակցական աշխատանքին մասնակցում եմ հաճույքով ու մեծ պատրաստակամությամբ։

- Ձեր հրաժարականի ելույթում խոսեցիք հասարակության բևեռացվածության, ու այդ բևեռացվածությունը նոր մոտեցումներով հաղթահարելու անհրաժեշտության մասին: Նոր Կառավարությունն այդ նոր մոտեցումներն առաջ բերե՞ց՝ ըստ Ձեզ: Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքն ու հասարա­կության վերաբերմունքն այդ աշխատանքին:

-Այ, հենց երկրորդ հարցով միանգամից հաստատեցիք քիչ առաջ ասածս, թե ինչու է պետք ավելի քիչ հրապարակային լինել պաշտոնաթողությանը հաջորդող հատվածում։ Հիմա Դուք փորձելու եք անընդհատ մեկնաբանություններ ակնկալել ինձնից կառավարության ու վարչապետի յուրաքանչյուր քայլի մասին չէ՞, կարծիքների տարբերություն եք փորձելու գտնել չէ՞, չի ստացվի (ժպտում է)։ Կատակ էր, հասկանում եմ, որ դա Ձեր աշխատանքն է։

Վարչապետն ու կառավարությունը բավականին հաջող են սկսել։ Ունեն լավ տրամադրվածություն, գործելու լայն ազատություն և բավականին ուժեղ քաղաքական հենարան իրենց թիկունքում։ Հաջողություն մաղթենք կառավարությանը, որովհետև ամեն ինչից զատ օբյեկտիվ հաջողության կարիք էլ կա համաշխարհային տնտեսության բավականին փոփոխական ներկա պայմաններում։

- 2017 թ. ԱԺ ընտրություններին Ձեզ ՀՀԿ շտաբը ղեկավարելու առաջարկ եղե՞լ է: Որտե՞ղ եք Ձեզ տեսնում 2017-ի ընտրություններից հետո:

- 2017թ. ԱԺ ընտրությունների բուն կազմակերպչական աշխատանքները դեռ կուսակցությունում չեն սկսվել։ Իհարկե, ՀՀԿ 15-րդ համագումարը, հատկապես Նախագահի ամփոփիչ ելույթը տվեցին այն գաղափարական հստակ գիծը, որով մենք գալիք ընտրություններում ներկայանալու ենք մեր հասարակությանը և քվե ենք հայցելու։ Շուտով կսկսվի նաև կազմակերպչական աշխատանքների համակարգման փուլը, և կուսակցության յուրաքանչյուր անդամ կստանա այդ մեծ գործընթացում պատասխանատվության սեփական հատվածը, բայց բոլորը միասին, իհարկե, կգործեն որպես մեկ միասնական թիմ։

Իսկ 2017 թվականից հետո ինձ տեսնում եմ նույն դերում, որում տեսել եմ միշտ՝ հնարավորություններիս ու փորձիս սահմաններում ծառայել Հայրենիքին։ Այստեղ դա իրականացնելու ձևը չէ կարևոր, այլ բովանդակությունն ու նվիրվածությունը։

- Պարո՛ն Աբրահամյան, իսկ եթե հետահայաց գնահատական տաք Ձեր վարչապետության տարիներին, ո՞րը կլինի այն կարևորագույն ձեռքբերումը, որ ունեցել եք այդ երկու տարիների ընթացքում: Շատերի գնահատականների համաձայն՝ հայ-իրանական էներգետիկ նախագծերը տեղից շարժելն է: Դու՞ք որը կառանձնացնեք:

-Այդ մասին ես արդեն խոսել եմ, եթե հիշում եք։ Այս պահին ավելացնելու կարիք չեմ տեսնում, առավել ևս, որ իմ վարչապետության տարիները հակված չեմ դիտարկել որպես կտրված մեկ առանձին հատված։ Այդ ժամանակահատվածն էլ իշխող կուսակցության՝ մեր կուսակցության 2007-2012 թվականների և 2012-2017 թվականների ծրագրերի իրականացման տիրույթում է, իսկ դրանց ընթացքի մասին երկրի ղեկավարը բավականին հանգամանալից ու խորքային խոսեց վերջին համագումարում։ Այդ գնահատականների խորությունը շատ ավելի հիմնովին է ընկալվելու ժամանակի ընթացքում, հավատացնում եմ Ձեզ։

Իմ կարևորագույն ձեռքբերման մասով ավելացնեմ միայն հետևյալը, թեև այն միայն վարչապետ աշխատելու տարիներին չի ամենևին վերաբերվում։ Կապ չունի ինչ աշխատանքով ես զբաղված, կապ չունի քո կայացրած որոշումների մասշտաբները որքան լայն են, առաջին իսկ հնարավորության դեպքում հասնել խնդիր ունեցող մեկ մարդուն, ձեռք մեկնել դրա կարիքն ունեցողին, եթե անգամ պետական քաղաքականության արդյունքները ուշանում են տվյալ հարցում. սա է եղել իմ ներքին համոզումը միշտ ու սրանով եմ առաջնորդվելու ապագայում ևս։ Իմ ձեռքբերումը որևէ անելանելի վիճակից դուրս եկած մարդկանց ժպտացող հայացքներն են, որոնք ես միշտ պահում եմ իմ մեջ։ Մեր ժողովուրդը բնական խորը իմաստություն ունի, նա շատ արագ է տարբերում իր նմանին օտարից։ Նա արագ է հաղթահարում ցանկացած ցավ կամ անարդարություն, երբ զգում է իր նմանի անկեղծ սատարումը, ջերմությունը, անշահախնդրորեն աջակցելու պատրաստակամությունը։ Ոչ թե հետո վերևից նայելու կամ անընդհատ հիշեցնելու համար անողին, այլ իր նմանին, իր տեսակին, իրեն հավասար իր միջից ծնվածին։ Սա հասկանալ պետք չէ, սա ուղղակի զգալ է պետք։ Դեռ նոր-նոր ոտքի կանգնելու ժամանակներից միշտ դա եմ զգացել ու միշտ դա եմ արել։ Որքան հնարավորություն ունենամ, այսուհետ ևս փորձելու եմ հասնել թևաթափ եղած այն մեկ մարդուն՝ բոլոր այն տեղերում, որտեղ կհասցնեմ։

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%
Самое популярное