Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրկովկաս. ինչպես է ձևավորվում մեծ հակառուսական դաշինքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

sevastopol.su-ն գրում է, որ Վրաստանը Թուրքիայից աջակցություն է խնդրել Աբխազիայի և Հարավային  Օսիայի «օկուպացիայի» հարցում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Մեկնաբանելով Անթալիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս
ունեցած ելույթը, նա նշել է, որ Թբիլիսիի համար չափազանց կարևոր է, որ Անկարան, որպես ռազմավարական գործընկեր, հայտարարություն անի «վրացական տարածքների օկուպացիայի» անընդունելիության մասին: Նրա խոսքով վերջերս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Թուրքիա կատարած այցի ընթացքում վրացական կողմը ստացել է «բոլոր ձևաչափերով» աջակցության հաստատուն երաշխիքներ:

«Մենք տեսնում ենք դրա կոնկրետ արդյունքները, - ասել է Զալկալիանին, -Թուրքիայի դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ «շատ հստակ» էր նաև Բրյուսելում վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ»:

Անդրկովկասում հակառուսական մեծ դաշինքը ձևավորվում է հենց մեր աչքի առաջ: Վրաստանը բացահայտորեն իրեն (և ինչպես երևում է ոչ միայն իրեն) առաջարկում է դառնալ Օսմանյան կայսրությունմաս: Ոչ մի «պատմական հիշողություն» չի կարող նրան կանգնեցնել:

Դե, օրինակ, այն փաստը, որ 19-րդ դարի սկզբին թուրքերը համարյա կոտորել էին վրացիներին, և Ռուսաստանն էր փրկել նրանց: Բայց ո՞ւմ է դա հետաքրքրում հիմա: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մի գիշերվա մեջ չի տեղի ունեցել: Դրան նախորդել են երեք տասնամյակների ընթացքում մի կողմից ռուսական նահանջներն ու զիջումները, իսկ մյուս կողմից«սիրելի գործընկերների» սողոսկրումները: Թուրքերին թույլատրվել է տնտեսապես հաստատվել Վրաստանում, և այնտեղ լրիվ նոր սերունդ է դաստիարակել (Սորոսի կառույցների հետ միասին և ոչ միայն), և այժմ մենք արձանագրում ենք արդյունքները:


Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք վստահություն կա, որ Փաշինյանի ժամանակակից Հայաստանը վերջում ճիշտ նույնը չի անի: Որ օրինակ նա, իր ներկայիս տեսքով, կկորցնի ցեղասպանության մասին նույն հիշողությունը: Թեկուզ ոչ հիմա, այլ մի քանի տարի անց: Նման վստահություն չկա, քանի որ Հայաստանում էլ կան հենց նույն Սորոսի դաստիարակած սերունդը և ամբողջովին ապակողմնորոշված ​​մարդիկ: Եվ այս ամենը հենց Մոսկվայի կողմից վարվող քաղաքականության հետևանքն է, որը թույլ է տվել Փաշինյանին մնալ տեղի ունեցած ամեն ինչից հետո:

Հիշեցնենք. բացի նրանից, որ Փաշինյանն է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակցի դաժան պարտության ուղղակի մեղավորը, նրա գործունեության հետևանքով է ստորագրվել այսպես կոչված «Շուշայի հռչակագիր», որը լինելով համաձայնագիր երկու երկրների միջևբառացիորեն թուրքամետ դաշինք է ստեղծում: Իսկ ավելի ճիշտ դա այնպիսի նոր քվազի-օսմանյան քվազի- կայսրության ստեղծում է, որը Ռուսաստանի ամբողջական աշխարհաքաղաքական շրջափակման օղակը փակելու համար ներկայումս թերի է հարավից՝ Հայաստանի կողմից: Եվ կասկածելի է, որ պարոն Փաշինյանին և նրա համախոհներին կկանգնեցնեցնի ցեղասպանության մասին ինչ-որ հիշողություն: Եթե ​​նրան թույլատրվի մնալ, և նրա ռեժիմը պահպանվի, ապա Ռուսաստանի շուրջ օղակը
փակելու գործընթացը ի վերջո տեղի կունենա: Իսկ թե ինչպես դա կավարտվի հենց բուն հայերի համար, առանձին հարց է:

Մենք հիմա խոսում ենք միայն Ռուսաստանի շահերի մասին: Իրականում այս նույն գործողությունը անց է կացվում նաև Անդրկովկասի տարածաշրջանի սահմաններից շատ հեռու: Այդ խաղի մեկ այլ մաս այժմ խաղարկվում է Ռուսաստանի արևմտյան սահմանին, որտեղ ևս մի երկիր՝ Բելառուսը, նույնպես պակասում է փակելու հենց նույն «ժանտախտային արգելապատնեշը»: Եվ հիմա այնտեղ ևս էական դեր ունի Թուրքիան, որին ներկայումս ձգտում են բոլոր նախկին օսմանյան վասալները, և որոնց մեջ օրինակ «ազատ ուկրաինացիները» ևս բացառություն չեն: Եվ դա միանգամայն սպասելի է. տարածաշրջանի հիմնական դերակատարը դանդաղորեն փոխվում է: Ամերիկայի ​​փոխարեն, որը ավելի ու ավելի է խորանանում իր խնդիրների, կլիմայի համար պայքարի և այլնի մեջ, առաջին պլան է մղվում ռուսների հին երդվյալ ընկերը՝ Մեծ Բրիտանիան, և որը սկսել է խաղալ այն նույնխաղը, ինչը խաղում էր մի քանի դար առաջ: Այսինքն նա իրականացնում է Ռուսաստանի դեմ թուրքերին ուղղորդումը: Անգլիացիները ներկայումս նպատակասլաց կերպով ստեղծում են նեոօսմանյան ուժային կենտրոն Անկարայում: Նրանք, ինչպես միշտ, երկարաժամկետ են խաղում, և արդյունքներն ակնհայտ են: Ղարաբաղումկրած պարտությունից և իշխանության ղեկին Փաշինյանի պահպանումից հետո Ռուսաստանը տարածաշրջանում արդեն վերադարձել է մինչև Բայազետի պաշարումը ունեցած իր դիրքերին: Եթե ​​Հայաստանն ու Բելառուսը կլանվեն, ապա այդ դիրքերը էլ ավելի հետ կընկնեն՝ ինչ որ տեղ դեպի «Օչակովսկու և Ղրիմը նվաճելու
ժամանակաշրջանները»: Հիմարություն է դրա համար նախատել թուրքերին և անգլիացիներին. Նրանք պարզապես հոյակապ գործընկերներ են և հոյակապ են գործում: Հետաքրքրում է այլ բան. դեռ որքա՞ն ժամանակ են այդ տարածաշրջանի քաղաքականությամբ զբաղվելու նրանք, ում մեղքով տեղի է ունենում այս ամենը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»Генпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Ось консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняГеополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаNYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШААрестовать весь армянский народ не получится: «Паст»Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаEmirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
Самое популярное