Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 16

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Ավելորդ ապրումները, տագնապներն ու հուզումները հիմա ձեզ պետք չեն: Արժե կենտրոնանալ օգտակար գործերի վրա, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին: Ամենայն հավանականությամբ, ա

Ամենաբարենպաստ օրը չէ շփումների համար: Երբեմն բարդ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ պայմանավորվելը, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Հաճախ սուր անկյունները հարթելուն ու կոնֆլիկտներից խուսափելուն կօգնի հումորի զգացումը: Դուք շատերի տրամադրությունը կկարողանաք բարձրացնել, կաջակցեք հուսահատվածներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մտքերը հավաքելը բարդ կլինի, հատկապես՝ օրվա սկզբին: Հաճախ շրջապատողները կշեղեն ձեզ դատարկ զրույցներով, անտեղի խորհուրդներով, կխանգարեն ավարտին հասցնել գործերը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի: Հարմար ժամանակ կլինի նախաձեռնող լինելու համար: Շատ գործեր կհաջողվի շարժել մեռյալ կետից, եթե ձեզ ճիշտ պահեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում, ինչպես նաև հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք համառ ու վճռական կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք հաջողության հասնելու համար: Հաջողությունը կուղեկցի համարձակ նախաձեռնություններին: Աստղերը ձեր կողմից կլինեն և դրանից կարելի է օգտվել կարևոր գործում հաջողության հասնելու համար: Շատ Երկվորյակներ ոտքի վրա կսովորեն այն, ինչն ավելի ուշ նրանց մեկ անգամ չէ, որ պետք կգա:

Օրը բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Կարող եք հարթել հին տարաձայնությունները, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել եք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան միջոցառումների համար: Օգտակար կլինի մտերիմների հետ ծրագրերը քննարկելը. ձեզ ամենայն հավանականությամբ հրաշալի խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավ, անսովոր, իրագործման առումով հեշտ ու նոր հեռանկարներ բացող գաղափարների օր է: Դուք դիտողունակ կլինեք, հաճախ կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել և ճիշտ եզրակացություններ կանեք: Շատ Խեցգետինների այսօր ընդունած որոշումները կօգնեն խուսափել ապագայի տհաճ պահերից: Շրջապատողները կլսեն ձեր խորհուրդները:

Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում, չեն բացառվում նշանակալի դրամական մուտքերը: Մի շտապեք ծախսել ստացածը: Այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, այդ իսկ պատճառով ծախսերը կարող են չարդարացված, իսկ գնումներն անհաջող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի, արդյունավետ օր է, որը միանման լավն է և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ թիմում աշխատելու համար: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց դուք համառ կլինեք ու կհասնեք ձեր ուզածին, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Ուղևորությունները հաջող կլինեն, տանից հեռու հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դուք շատերին դուր կգաք, հաճախ բարենպաստ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են:

Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Առյուծների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց, ինչը շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ոգեշնչող օր է: Կարող են իրականանալ հին ցանկությունները, որոշ Կույսեր կկարողանան կյանքի կոչել այն, ինչ մի քանի ամիս առաջ էին մտածել: Արժե օգտվել աստղերի աջակցությունից կարևոր հարցերին պատասխաններ ստանալու, ձեր ու ձեր մտերիմների կյանքը բարդացնող խնդիրները լուծելու համար:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում գործնական առաջարկները: Դրանք անսովոր կլինեն, և սկզբում ավելի շատ կմտահոգեն, քան կուրախացնեն: Բայց ավելի ուշ պարզ կդառնա, որ ձեր առաջ գլխապտույտ հնարավորություններ են բացվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը ոգեշնչող, թեթև ու հետաքրքիր կլինի: Հարմար ժամանակ կլինի նոր գործեր սկսելու համար: Դուք արագ դրանցում հաջողության կհասնեք, նույնիսկ եթե ստիպված լինեք ոտքի վրա սովորել: Հաճույքով կօգնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հավանական է հաջողությամբ լուծվեն նախկինում ոչ միայն ձեզ, այլև ձեր ծանոթներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Այն ավելի հանգիստ կանցնի, ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Կշեռքները, որոնք վերջին շրջանում անհանգստանում էին տեղում դոփելու համար, կհասկանան՝ որ ուղղությամբ շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պայմանները կարող են լավագույն ձևով չդասավորվել: Բայց դուք այնքան համառ ու հնարամիտ կլինեք, որ կգտնեք ցանկացած իրավիճակից օգուտ քաղելու ձևը: Շատ Կարիճներ ոտքի վրա կփոխեն ծրագրերը, հաճույքով իմպրովիզներ կանեն, այնպիսի արդյունքների կհասնեն, որոնց հույսը չունեին:

Արժե անկեղծ զրուցել մտերիմների հետ: Այսօր կարող եք քննարկել նույնիսկ ամենաբարդ հարցերը՝ առանց վախենալու անհասկացողությունից: Ամենայն հավանականությամբ կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Երեկոյան անսպասելի, բայց շատ հաճելի լուրեր կստանաք հին ծանոթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արժե ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ: Դա կհեշտացնի շրջապատողների հետ հարաբերությունները, թույլ կտա խուսափել տհաճ, լարված պահերից: Օգնության կհասնի հումորի զգացումը: Ձեզ կհաջողվի լիցքաթափել մթնոլորտը, ուրախացնել և առույգացնել նրանց, ովքեր հուսահատվել են:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ, որոշ Աղեղնավորներ կկարողանան հանդիպել մարդկանց, որոնց վաղուց են կարոտում: Նկատի ունեցեք, որ լավագույն օրը չէ լուրջ հարցերը քննարկելու համար: Կարևոր զրույցները կարող են ավարտվել ոչ այնպես, ինչպես սպասում էիք: Մի փոքր սպասեք, շուտով ավելի հարմար ժամանակ կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ ու բարենպաստ օր է: Այն հարմար չէ շատ կարևոր գործերի համար. այստեղ հավանական են ցավալի ձգձգումներ, թյուրիմացություններ, որոնց պատճառով անհրաժեշտ արդյունքն ստանալը սպասվածից բարդ կլինի: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ ու զբաղվել ինչ-որ հաճելի բանով, վերադառնալ հին նախասիրությանը:

Շատ Այծեղջյուրների կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Հոգ չէ, եթե մի քանի տարի իրար չեք տեսել. ամենայն հավանականությամբ զրույցների համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն և գործեր, որոնք բոլորին կգրավեն: Երեկոն հարմար է սիրելիի հետ շփվելու համար: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Այսօր դա այնքան էլ հեշտ չի լինի, բայց արժե ջանքեր գործադրել: Եթե համառ լինեք, կհասնեք վաղուց դրված նպատակներին: Որոշ Ջրհոսներ կգտնեն իրենց կյանքն արմատապես դեպի լավը փոխելու ձևը:

Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք միանգամից դուր կգան ձեզ: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Դուք արագ մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Իսկ ահա ձեր նախասիրությունները, հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց ընդհանրապես կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի կյանքի բոլոր ոլորտներում, դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչ կստանձնեք: Հատկապես լավ կտրվեն այն գործերը, որոնք ստեղծագործ մոտեցում ու երևակայություն են պահանջում: Հաճախ դուք փայլուն արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել:

Դուք կաշխատեք օգնել մտերիմներին, աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին: Դա աննկատ չի մնա: Շատերը ձեզ լավագույն կողմերով կտեսնեն, կուզենան ավելի մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ: Երեկոն հարմար է ոչ մեծ գնումների համար. դուք անսխալ լավ իրեր կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

յսօր կկարողանաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել:

В небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»
Самое популярное