Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին յոթ ամիսների հարաբերական լռությունս պայմանավորված է եղել երկու հիմնական հանգամանքով. Արարատ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին յոթ ամիսների հարաբերական լռությունս պայմանավորված է եղել երկու հիմնական հանգամանքով։ Նախ՝ բոլոր էական հարցերի մասին ճշմարտություններն առանց ինձ էլ բարձրաձայնվել են և ոչ մեկ անգամ։ Այդ ճշմարտությունները, ցավոք, արագորեն տարրալուծվել են կեղծիքի ու ստի ամենօրյա հորձանուտում և ջանասիրաբար բարձրացվող քաոսային աղմուկի մեջ, սակայն վստահաբար իրենց արմատներն են գտել մեր ժողովրդի ամենատես ու իմաստուն մտքում և անխուսափելիորեն տալու են իրենց պտուղները։ Երկրորդ՝ այս ընթացքը փորձել եմ օգտագործել ինքնահայեցողության, առկա քաղաքական ժամանակն ու տարածությունը, ինչպես նաև մեր երկրում և նրա շուրջ վերջին տասնամյակներին հյուսված իրադարձություններն ավելի լավ հասկանալու համար։

Այս ողջ ընթացքում եղել եմ և այժմ էլ մնում եմ իմ քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասը՝ գիտակցումով, որ վարչապետին, ինձ, մեր թիմի մյուս անդամներին մշտապես առաջնորդել են միմիայն ավելի լավ Հայաստան կառուցելու մասին երազանքը, մեր հայրենիքին ու մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու մղումը, սարսափելի մարտահրավերների միջավայրում հնարավոր ամենապակաս ցավոտ լուծումների՝ հաճախ գրեթե անհնարին փնտրտուքը, ձախողումների ու հաջողությունների, վտանգների ու հնարավորությունների մասին քաղաքացիների հետ ուղիղ խոսելու դժվարին համարձակությունը, վտանգների ու ձախողումների առջև չծնկելու, չընկրկելու, թևաթափ չլինելու և երազանքի, արձանագրված հաջողությունների ու բացվող հնարավորությունների հիման վրա թեկուզ գերմարդկային ջանքերով ապագա կառուցելու վճռականությունը։

Ստորև, սակայն, փորձելու եմ հնարավորինս վերացարկվել կոնկրետ քաղաքական թիմի ներկայացուցչի և անգամ հայոց խորհրդարանի խոսնակի իմ կարգավիճակից և խոսել որպես պատմության ու հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ համեստ պատկերացումներ ունեցող մի մարդ։ Առաջ շարժվելու և ճիշտ լուծումներ գտնելու համար նախ անհրաժեշտ է սթափ գնահատել, ճշգրիտ «ախտորոշել» առկա իրավիճակը։ Եվ այսպես՝

Ախտորոշում

Շրջանը, որի միջով անցնում են Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը, թերևս առանց չափազանցության կարելի է բնորոշել որպես վերջին հարյուր տարվա ընթացքում բարդագույններից մեկը՝ ինչպես անվտանգային միջավայրի ու մարտահրավերների առումով, ինչպես տարբեր ոլորտների՝ դեռ ամբողջականորեն չլուծված կամ նոր առաջացած խնդիրների իմաստով, այնպես էլ անհատի և ողջ հանրույթի հոգեբանական ընկալումների մակարդակում։

Բազմաթիվ դրվագներով հերոսական, բայց միաժամանակ ծանր ընթացքով ու գերցավալի կորուստներով պատերազմի ու նաև պատերազմից հետո մեր պետության նկատմամբ շարունակական սադրանքների հետևանքով առաջացած անձնային, հասարակական և պետական-ինստիտուցիոնալ տրավման շատերին գրեթե մղել են հուսահատության։ Խնդիրը հատկապես սրվում է, երբ ներքին և արտաքին ուժերի առնվազն առերևույթ համակարգված գործողությունների հետևանքով հասարակությունը պարբերաբար ենթարկվում է նոր հոգեբանական տեռորի, ունենում է անվտանգային նոր մտահոգություններ և պահանջում արագ լուծումներ, որոնք ոչ միայն միշտ չէ, որ կարող են լավագույնը լինել, այլև ճիշտ հակառակը՝ ամենայն հավանականությամբ կարող են հանգեցնել նոր անկանխատեսելի հետևանքների։

Իրենց նեղ անձնական կամ խմբային շահադիտական նկրտումներից ելնելով՝ որոշ ուժեր փորձում են շրջանառության մեջ դնել մեր հայրենիքի այս կամ այն առանձին հատվածին վերագրվող տեղային հայրենասիրության կեղծ, բայց միևնույն ժամանակ կենտրոնախույս ու անվտանգային բավականին մեծ ռիսկեր պարունակող և դրանով իսկ քաղաքացիների մտահոգություններն արհեստականորեն էլ ավելի խտացնող օրակարգը։ Սրանով և ոչ միայն սրանով այդ ուժերը գիտակցաբար հատում են իշխանություն կազմող քաղաքական ուժի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, և մեր պետականության դեմ պայքարելու միջև անտեսանելի գիծը՝ ըստ էության թուլացնելով մեր պետության դիմադրողականությունը և պատերազմ հայտարարելով նրա քաղաքացիներին։

Ի հավելումն՝ համավարակի ու հատկապես պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում սրվել են սոցիալական խնդիրները։ Պետությունն, իհարկե, ինչպես և պարտավոր է, ահռելի ջանքեր է գործադրում և հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում այդ խնդիրների լուծմանը՝ հաճախ ի հաշիվ այլ ոլորտների, սակայն այս ուղղությամբ երբևէ որևէ ջանք անգամ տեսականորեն չի կարող վերջնականապես ու լիովին գոհացուցիչ լինել շահառուների կարիքների համեմատությամբ։

Դատաիրավական համակարգի ընթացող, բայց դեռ չավարտված բարեփոխումները առայժմ թույլ չեն տվել ամբողջական արդարադատություն իրականացնել պետությունը զավթած և քաղաքացիներին կեղեքած հանցագործ խմբակների նկատմամբ, թեև բազմաթիվ այդպիսի գործեր արդեն իսկ վարույթի այս կամ այն փուլում են: Դատական համակարգի առանձին ներկայացուցիչներ այդպես էլ չեն կարողացել իրապես անաչառ և անկախ գործել, ինչի արդյունքում մի կողմից նշյալ խմբակների շրջանում առաջացել է անպատժելիության զգացում ինչպես նախկինում գործած հանցագործությունների, այնպես էլ ապագայի համար, մյուս կողմից սրել է քաղաքացիների արդարության պահանջարկի անբավարարվածությունը։

Խնդիրներն, իհարկե, ամենևին չեն սահմանափակվում այսքանով, բայց այս տեքստը չափազանց հեռու է ամբողջական վերլուծություն, էլ չասած՝ ֆունդամենտալ գիտական ուսումնասիրություն լինելու հավակնությունից, ուստի անցնենք առաջ։ Իբրև այս հատվածի եզրափակում՝ նշենք միայն, որ թվարկված ու շրջանցված խնդիրները մի կողմից խոցելի են դարձնում մեր պետության ինքնիշխանական իմունիտետը, մյուս կողմից նվազեցնում են քաղաքացիների վստահությունը երկրի ապագայի, պետական առանձին ինստիտուտների, իսկ երբեմն նաև ողջ պետական համակարգի նկատմամբ, ինչի հետևանքով այս քաղաքացիները ենթագիտակցորեն իրենց «հեռու են դիրքավորում» պետությունից։

Վերագործարկում

Այս հանգրվանում, ուրեմն, Հայաստանը երկու հնարավոր հետագա ճանապարհ ունի, և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները անկյունաքարային ու բախտորոշ են լինելու այդ ճանապարհի ընտրության առումով։

Առաջին՝ հանձնվել, համակերպվել, հրաժարվել լավ երկիր ունենալու երազանքից։ Ըստ այդմ՝ վերադառնալ անցյալ՝ դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացում, քաղաքացուց կրկին պարզապես հարկատուի ու սպառողի վերածում, քաղաքացու ունեզրկում, համատարած ու համակարգված կոռուպցիա ու կաշառակերություն, բիզնես մոնոպոլիաներ, տնտեսական անազատություն ու ստվերային հարկեր, դեպի ճահիճ, որտեղից միակ ելքը շատերը տեսնում էին արտագաղթելու մեջ․․․

Երկրորդ՝ ճեղքել հուսահատության շղթան, դուրս գալ հոգեբանական փակուղուց ու շտկել մեջքը։ Անհոգնում իրականացնել անհրաժեշտ գործողությունները և քայլ առ քայլ, աղյուս առ աղյուս կառուցել Հայաստանի ապագան։

Խորապես բարեփոխել ու նոր իրողություններին համապատասխանեցնել Զինված ուժերը։ Վերագործարկել անվտանգային ճարտարապետությունն առհասարակ։ Մեր ռազմավարական դաշնակցի, նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների և տարածաշրջանի կայունության մեջ հետաքրքրված մյուս գործընկերների հետ համատեղ ապահովել հրադադարի ռեժիմի պաշտպանությունը և Հայաստանի Հանարպետության պետական սահմանների ողջ երկայնքով և Արցախում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների բացառումը։

Խորքային հաշվարկների և քննարկումների ենթարկել մեր հնարավոր հետագա գործողությունները, հնարավոր քայլերն ու հակաքայլերը, սպառնալիքներն ու մարտահրավերները՝ հաշվի առնելով նաև ճգնաժամային կառավարման այն փորձը, որը պետական ինստիտուտները կուտակեցին նախորդ տարվա ընթացքում։

Գիտակցել, որ մեր հայրենիքի շուրջ ստեղծված իրողություններն իրենց մեջ պարունակում են ինչպես սպառնալիքներ, այնպես էլ, որքան էլ տարօրինակ հնչի, նոր հնարավորություններ։ Չունենալով ելք դեպի ծով՝ գնալ դեպի տարածաշրջանի ենթակառուցվածքների օգտագործման հնարավորություն՝ իհարկե, նախապես ապահովելով բոլոր անհրաժեշտ ազգային անվտանգային գործիքները և առավել ևս՝ իհարկե ոչ ի հաշիվ ազգային շահերի։

Ամրապնդել ու զարգացնել հեղափոխությունից հետո ունեցած ձեռքբերումները՝ ժողովրդավարական ինստիտուտները, ազատ ու մրցակցային տնտեսությունը, որն ի դեպ ի հեճուկս տարաբնույթ գույժերի ապացուցեց իր կենսունակությունն անգամ համավարակի, պատերազմի ու հետպատերազմյան ճգնաժամի պայմաններում՝ մեծապես շնորհիվ հենց այդ ազատության ու մրցակցայնության, շնորհիվ ստվերային հարկահանության բացակայության։ Շարունակել տնտեսության գերակա և հեռանկարային ուղղությունների աջակցումը տարաբնույթ ֆինանսական ծրագրերով։

Շարունակել ենթակառուցվածքների՝ լայն թափով ծավալված կառուցումն ու վերանորոգումը։ Շարունակել սկսված հավակնոտ որակական բարեփոխումները դատաիրավական, կրթական և առողջապահական համակարգերում։ Ստեղծել հավելյալ սոցիալական բարձիկներ քաղաքացիների համար։

Վերագործարկել առանձին պետական ինստիտուտներն ու պետականաշինության գործընթացն առհասարակ։ Թույլ չտալ, որ այս գործընթացը բախվի սաբոտաժի և տորպեդահարման այնպիսի փորձերի և օրինակների, որոնց ականատես ենք եղել վերջին երեք տարիների ընթացքում։ Ըստ այդմ, ձեռնարկել անհրաժեշտ, անգամ՝ ցավոտ քայլեր պետական մեխանիզմի ամբողջական և անխափան աշխատանքն ապահովելու համար։

Այս հպանցիկ, բայց էական գծերով նկարագրված երկընտրանքում ճիշտ ընտրությունը, կարծում եմ, ակնհայտ է։ Որպես ազգ, որպես պետություն մենք չափազանց մեծ գին ենք վճարել, չափազանց մեծ զոհողություններ ենք ունեցել և հանձնվելու իրավունք այլևս պարզապես չունենք։ Չունենք այդ իրավունքը ո՛չ մեր անգին զոհերի հիշատակի, ո՛չ մեր ծնված ու ծնվելիք երեխաների առջև։ Հանու՛ն նրանց բոլորի մենք պարտավոր ենք վերածնվել և ապրել։

Հանուն Հայաստանի և Արցախի, հանու՛ն կյանքի, հանու՛ն ապագայի մենք պարտավոր ենք, մենք կարող ենք և մենք կճեղքենք հուսահատությունը միասին։ Իսկ ապագա, այո, կա՛, հաստատապես կա»։

Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
Самое популярное