Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 9

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լարված ու անհանգիստ օր է, որը նոր գործեր ու լուծում պահանջող առաջադրանքներ կբերի: Ձանձրանալու ժամանակ չի լինի, և դա ձեզ շատ դուր կգա: Կարող եք հաջողության հասնել երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերում: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք անհապաղ իրագործել:

Որոշ Խոյեր հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան: Մյուսները կհասկանան՝ ինչ է պետք նախաձեռնել և ինչ սովորել կարիերայի սանդուղքներով բարձրանալու համար: Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ հավանական են հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Թեթև ու բարենպաստ օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցության շնորհիվ կարող եք կյանքի կոչել ամենն, ինչ մտածել եք: Հավանական են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

Որոշ Ցուլերի հաճելի ծանոթություններ են սպասվում: Ձեր կենսուրախությունը և լավատեսությունը շատերին դուր կգան: Նշանի մյուս ներկայացուցիչները կկարողանան վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Անկեղծությունը կօգնի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր սկզբում չեն ուզենա կապի դուրս գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ, բայց հետաքրքիր օր է: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Ցավոք, ոչ բոլոր Երկվորյակները բավականաչափ համբերատարություն կունենան սկսած գործն ավարտին հասցնելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ կնահանջեն՝ չհասնելով անհրաժեշտ արդյունքի, իսկ հետո կզղջան դրա համար: Համառ եղեք: Այսօր առաջ եկած բոլոր խոչընդոտները հաղթահարելի են:

Ծանոթները հաճախ լավ խորհուրդներ կտան, կհուշեն՝ ինչի վրա է լավ կենտրոնանալ և ինչպես ավելի արագ հասնել նպատակին: Կուրախացնեն սիրելիի հետ շփումները: Երեկոն հարմար է ընտանեկան միջոցառումների ու ընտանեկան տոնի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե համախոհների կարիք ունենաք, առանց դժվարության կգտնեք նրանց: Հարմար օր է գաղափարներով ու ծրագրերով կիսվելու համար: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվից: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի կամ բիզնեսի հետ: Որոշ Խեցգետիններ գործնական առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա:

Հավանական են դրամական մուտքեր: Օրը հարմար է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Հարմար ժամանակ կլինի նոր գործեր ստանձնելու համար. դուք արագ դրանցում կհասնեք առաջին հաջողություններին: Շատ Առյուծներ կարևոր լուրեր կստանան, պատասխաններ կգտնեն վերջին շրջանում անհանգստացնող հարցերին:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ու հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի հին ու նոր ծանոթների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրության համար: Հնարավորություն կունենաք քննարկել հետաքրքիր հարցերն ու պիտանի տեղեկատվություն ստանալ, որին շուտով կիրառում կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր, գործերում ձգձգումներ: Նշանի որոշ ներկայացուցիչների տհաճ անակնկալներ են սպասվում: Բայց վշտանալու կարիք չկա: Հիշեք, որ իրավիճակը արագ դեպի լավն է փոխվելու, շուտով կգա նոր նախաձեռնությունների, ինչպես նաև սեփական գաղափարները հին ծանոթների հետ քննարկելու համար հարմար ժամանակը: Ձեզ կհուշեն՝ ինչպես արագ հասնել նպատակին:

Հավանական են հաճելի իրադարձություններ, լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Եթե վերջին ժամանակներս հարազատների հետ հաճախ էիք վիճում, հիմա կկարողանաք ամեն ինչի մասին պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենաարդյունավետ օր չէ, բայց այն հաճելի կանցնի, դրական հույզեր կբերի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ինչպես նաև լավ նորություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Մի շտապեք ստանձնել բարդ գործերը: Սկզբում ինչպես հարկն է ամեն ինչ կշռադատեք. վտանգ կա, որ ուժերը զուր եք վատնելու: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շատ շուտով կիրագործեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու, ընտանեկան տոների համար: Որոշ Կշեռքներ անսպասելի հյուրեր կունենան, ինչի համար շատ ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Թեթև, հետաքրքիր և ոգեշնչող օր է: Այն շատ Կարիճների առաջ գրավիչ հեռանկարներ կբացի, և նշանի ներկայացուցիչները բաց չեն թողնի հաջողության հասնելու իրենց շանսը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ ձեր ընկերներից ու գործընկերներից ամբողջովին տարբերվող մարդկանց հետ:

Պիտանի տեղեկատվություն ստանալու, սովորելու, շատ հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն կլինի: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, կաշխատեք նույնիսկ ամենափոքր մանրուքները նկատել և միշտ ձեր դիտումներից ճիշտ եզրակացություններ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավագույն օրը չէ կարևոր գործերի համար: Դուք հաճախ կշեղվեք, ամպերում կսավառնեք, երբեմն պատրանքներ կկառուցեք գործերի իրական վիճակը գնահատելու փոխարեն: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները: Երբեմն հենց դրանց շնորհիվ կկարողանաք խուսափել սխալներից: Հին ընկերների հետ հանդիպումը շատ Աղեղնավորների կուրախացնի:

Գումարին և ունեցվածքին վերաբերող որոշումների հարցում մի շտապեք: Ամենահարմար օրը չէ խոշոր գործարքներ կնքելու համար: Ծրագրված գնումները հաջող կլինեն, իսկ ահա նույնը չի կարելի ասել սպոնտան գնումների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել ու պրովոկացիաներին չտրվել: Այսօր շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի պահպանել հոգեկան հավասարակշռությունը և չտրվել հույզերին: Շատ Այծեղջյուրների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները կհասնեն նրան, ինչին վաղուց էին ձգտում:

Ցանկացած կարևոր զրույց արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում դուք հաճախ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, կկռահեք նրա մասին, ինչ ուրիշները փորձում են թաքցնել: Երեկոն հաճելի անակնկալների ու լավ նորությունների ժամանակ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն իրադարձություններով լի ու բավական հոգնեցնող կլինի: Ամեն անգամ չի հաջողվի կենտրոնանալ կարևոր գործի վրա: Դուք հաճախ կշեղվեք մանրուքների վրա, ցավալի սխալներ կանեք: Բացի այդ, շրջապատողները երբեմն կշեղեն ձեզ, կխանգարեն սկսածն ավարտին հասցնելուն: Հաճախ ինքնուրույն գործելն ավելի հեշտ կլինի, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը:

Պահպանեք ինքնատիրապետումն ու մի շտապեք: Հավանական է, որ նույնիսկ առօրյա խնդիրները լուծելու համար այսօր սովորականից շատ ժամանակ պետք լինի: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք ու հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք բոլորի հետ ձեզ բարեհամբույր պահել: Դա հեշտ չի լինելու, քանի որ շրջապատողները երբեմն կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Բայց եթե պրովոկացիաներին չտրվեք ու տեղի ունեցողին հումորով վերաբերվեք, շատ ու շատ տհաճ պահերից կհաջողվի խուսափել: Անսովոր գաղափարներ կունենաք: Դրանք միանգամից ըստ արժանվույն չեն գնահատի, բայց ավելի ուշ բոլորի համար պարզ կդառնա, որ հանճարեղ մի բան եք մտածել:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: Կարող եք զրուցել անցյալի մասին, գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»
Самое популярное