Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանի «տռոյկա» կոստյումի ժիլետը չի ներշնչում. ԱՄՆ-ի չոր պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու իրավասություն ձեռք բերելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը (scorecard). Tert.am-ին գրասենյակից հայտնել են, որ Հայաստանն առայժմ չի համապատասխանում կորպորացիայի պահանջներին: «Հայաստանը ցուցանիշը 48 տոկոս է, որը տոկոսային շեմ հանդիսացող 50 տոկոսից ցածր է»,- ասել է ծրագրի ներկայացուցիրը։

«Մրցույթի հետագա փուլը շատ լարված է, և դրա ընտրության չափանիշներն ավելի բարձր են նախկինների համեմատ: Պատճառն այն է, որ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան ցանկանում է տեսնել հիմնավոր ապացույցներ քաղաքականությունը բարելավվելու, կարողությունների ուժեղ իրականացման ուղղությամբ և ինչպես նաև բարեփոխումներ իրականացնելու ձգտում»,- ասել է նա:

Լրատվամիջոցի հարցին, թե ինչ բարեփոխումների անհրաժեշտություն կա Հայաստանում, գրասենյակի ներկայացուցիչը չի պատասխանել՝ նշելով, որ հարցին պետք է պատասխանեն հայաստանյան իշխանությունները:

Ինչպես հայտնի է, այդ ծրագիրն ԱՄՆ-ը առաջին անգամ սկսեց իրագործել հինգ տարի առաջ, և հետխորհրդային երկրներից դրանում ներառվեցին միայն Հայաստանն ու Վրաստանը: Ծրագիրը ենթադրում է հնգամյա դրամաշնորհ, որն ուղղվում է գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը:

Հայաստանը այդ ծրագրով պետք է ստանար մոտ 235 միլիոն դոլար՝ հինգ տարում, սակայն այդ փողն ամբողջությամբ չտրվեց, քանի որ 2008 թվականի նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ԱՄՆ-ը սառեցրեց ծրագրի 70 միլիոն դոլարանոց մի հատված: Բանն այն է, որ ծրագրի իրագործման պայմանները վեցն են և դրանց թվում են տնտեսական արդիականության, նաև քաղաքական արդիականության միտված չափանիշները, խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, արդարացի կառավարումը:

2008 թվականից հետո Հայաստանն այդ առումով հասկանալիորեն խնդիրներ ունեցավ ԱՄՆ հետ, իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչն էլ տհաճ նամակագրություն ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ դեռևս նրա նախագահության ժամկետը չսպառված: Քոչարյանը նույնիսկ հայտարարեց, թե Դանիլովիչին ասել է, որ Հայաստանի համար սարսափելի չէ կորպորացիայի ծրագրի ընդհատումը, միայն թե Հայաստանին թող նախապես ասեն այդ մասին, որ մենք կարողանանք լուծել այդ ծրագրերի հայաստանյան ընթացքի ֆինանսավորման այլ աղբյուր գտնելու հարցը: Բայց հայ-ամերիկյան լարվածությունը Ռոբերտ Քոչարյանի հետ անցավ, իսկ Սերժ Սարգսյանի մասին էլ ԱՄՆ-ը հայտարարեց, թե նա այն նախագահն է, որ պետք է իրենց: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագիրը վերսկսվեց, իհարկե՝ առանց սառեցված 70 միլիոնի, և 2011 թվականին ընդհատվեց:

Դժվար չէ պատկերացնել, թե արտաքին հսկայական պարտքի տակ գտնվող Հայաստանի համար ինչ կարևոր է լրացուցիչ ամեն մի լումա, որը կթեթևացնի այդ պարտքը: Այդ առումով դժվար չէ նաև պատկերացնել, թե Հայաստանի համար ինչ են նշանակում «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի այն հարյուրավոր միլիոն դոլարները, որ ուղղակի որպես նվեր են տրվում Հայաստանին` ենթակառուցվածքային զարգացման համար:

Դրա դիմաց ընդամենը պահանջվում է արդարացի կառավարում: Թե ինչ է դա նշանակում, բավական պարզ և հանգամանալից իր պաշտոնավարման ժամանակ տարիներ առաջ բացատրել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։ Անդրադառնալով խնդրին վերջինս ասել էր, որ Հայաստանը զրկված է Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի ծրագրի շարունակություն ակնկալելու հնարավորությունից, քանի որ չի համապատասխանում արդարացի կառավարման չափանիշին: Այդ չափանիշը նախատեսում է ընտրություն չկեղծել, կոռուպցիայի դեմ պայքարել իրականում, ապահովել օրենքի և իրավունքի գերակայություն, չունենալ քաղբանտարկյալներ, ունենալ խոսքի ազատություն, հավաքների ազատություն:

Հայաստանի իշխանությունները համարում են, նորընծա վարչապետ Կարեն Կարապետյանի «տռոյկա կոստյումի» ժիլետով ընտրողական հարցերից կազմված ասուլիսներում արված հայտարարությունները որևէ գին ունեն, որևէ արժեք են իրենցից ներկայացում, անվերջ կարելի է թոզ փչել ոչ միայն սեփական ժողովրդի, այլև միջազգային հանրության աչքերին: Սակայն և հասարակությունը, և միջազգային հանրությունը շատ լավ են տեսնում, թե ինչ է կատարվում: Այսինքն` թոզն իրականում չի հասնում իր նպատակին: Մինչդեռ, եթե հասարակությանը կարելի է արհամարհել, կարելի է ահաբեկել, կաշառել, վերջապես ուժ կիրառել և լռեցնել, ապա նույնը անել միջազգային հանրությանը, օրինակ` ԱՄՆ-ին Հայաստանի իշխանությունները երևի թե անզոր են: Այս հարցում ներկայումս անզոր է նաև Հայաստանի իշխանական համակարգի գլխավոր հովանավոր հանդիսացած Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանն այսօր շատ լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերներ ունի և ամենայն հավանականությամբ նպատակ չունի Հայաստանում իշխանություն պահելու համար լուրջ կոնֆրոնտացիայի գնալ Արևմուտքի հետ, եթե Արևմուտքը դժգոհ լինի այդ իշխանությունից:

Միգուցե այսօր տարօրինակ հնչի, սակայն իրականում Հայաստանում Արևմուտքն է իշխանություն պահում, իսկ Ռուսաստանն այսօր առավելագույնը պահում է ընդդիմություն: Եվ ուրեմն` Արևմուտքի հետ կատակելու քաղաքականության հարցում պաշտոնական Երևանին երևի թե հարկ է զգուշանալ և շատ չթուլանալ բարենպաստ թվացող արտաքին քաղաքական կոնյունկտուրայից: Այդ կոնյունկտուրան որքան նպաստավոր, այնքան էլ պահանջկոտ ու դաժան է, և այն, ինչ կատարվում է աշխարհում, տարածաշրջանում, ամենևին խաղ չէ և ոչ էլ ժամանց: Եթե Հայաստանում անհրաժեշտ է որակական փոփոխություն և էապես նոր կառավարման համակարգ, ապա դրանք միայն ձևական ու արարողակարգային խոսքեր ընկալելը Հայաստանի իշխանությունների համար կարող է լինել խիստ ճակատագրական: ԱՄՆ-ը արդեն հրապարակավ է զգուշացնում, առայժմ նուրբ: Հաջորդ զգուշացումը կարող է բավական կոշտ լինել, իսկ հետո զգուշացում ընդհանրապես չլինել:

Սակայն այստեղ գլխավոր վտանգը շարունակում է լինել Հայաստանն ինքը, ոչ թե իշխանությունը: Պաշտոնական Երևանն ակնհայտորեն փորձում է ընդամենը խաղալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, մինչդեռ այդ խաղն ընդամենը ավելի է վտանգում Հայաստանը, որովհետև տեղի է ունենում ժամանակի մսխում, որի ընթացքում Հայաստանը մնալով ներկայիս որակներով` շարունակում է թուլանալ: Իհարկե, այն չի կործանվելու և չի դադարելու լինել պետություն, պարզապես երբ ժամանակը վատնվում է անխնա կերպով, այդ պետությունը վերածվելու է անկողնային հիվանդի, և առանց խնամքի նա ի զորու չի լինելու հոգալ իր նվազագույն կարիքներն անգամ:

Թվում է, թե խոսքերի մակարդակով իշխանություններն էլ գիտակցում են այս վիճակի անհեռանկարությունը, սակայն գործերը լրիվ այլ բան են ցույց տալիս: Հայաստանի հասարակության ներսում, անշուշտ, կա պոտենցիալ, ցանկություն և կամք, կան նաև թույլ, բայց նկատելի միտումներ, որոնք հիմք են տալիս ասելու, որ հասարակությունն ի զորու է լինելու ժամանակի ընթացքում ոտքի կանգնեցնել անկողնային հիվանդ այդ պետությունը: Սակայն պարզ է, որ դա արդեն կլինի շատ ու շատ դժվար և Աստված գիտե, թե մինչ այդ արդյոք հիվանդը չի՞ ենթարկվի որոշակի ամպուտացիայի: Ժամանակ շահելու այս քաղաքականությունը պետության համար հղի է հենց այդ հետևանքով:

«Հազարամյակի մարտահրավերները» իր էությամբ կարող էր հանդիսանալ արտագաղթը կասեցնող գործոն: Իհարկե, ոչ միակ գործոնը, ոչ բավարար գործոն, բայց կարևոր գործոն, որովհետև կորպորացիայի ծրագրերը իրականացվում են գյուղական համայնքներում: Եվ այս իմաստով այն գումարը, որ ըստ էության նվերի տեսքով տրամադրվելու էր Հայաստանին,- իսկ ամենայն հավանականությամբ խոսքը հարյուրավոր միլիոնների մասին էր կունենար փաստորեն կրկնակի տնտեսական էֆեկտ՝ ընդհանուր ներդրում տնտեսության մեջ, ինչպես նաև ուղղակի ներդրում հենց գյուղական համայնքներում:

Սա ռազմավարական նշանակության խնդիր է, և Հայաստանի իշխանությունները պարտավոր էին ամեն ինչ անել, որպեսզի ԱՄՆ կառավարությունը գոհ լինի տնտեսական ու քաղաքական վիճակից և վերսկսի ծրագիրը: Իսկ դրա համար ընդամենը պետք էր երկրում ապահովել տնտեսական ազատություններ, արտոնյալ խմբերին չեզոքացնել, նաև ապահովել ժողովրդավարական և իրավական փոփոխություններ: Այսինքն` Հայաստանից որևէ զիջում չէր պահանջվում, այլ պահանջվում էր այն, ինչը անկախ ամեն ինչից պետք էր Հայաստանին՝ զարգանալու համար: Հետևաբար, եթե Հայաստանի իշխանությունները անբավարար ջանքեր գործադրեին ամերիկյան ծրագիրը վերսկսելու համար, դա կարող էր համարվել պարզապես պետության դեմ ոտնձգության, նույնիսկ դավաճանության պես մի բան` նկատի ունենալով, թե ինչքան կարևոր են հավելյալ գումարները Հայաստանում արտագաղթը կասեցնելու և սոցիալական անկումը արգելակելու համար:

 
 
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное