Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մայիսի 22

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործնական տեսանկյունից լավագույն օրը չէ. մտքերը հավաքելը դժվար կլինի, ամեն անգամ չի հաջողվի կենտրոնանալ: Լավ է, եթե կողքին փորձված համախոհներ լինեն: Նրանց շնորհիվ կհասնեք դրված նպատակներին: Նոր ծանոթների հետ արժե զգոն լինել, քանի որ ամեն անգամ չեք հասկանա, թե ինչպիսի մտադրություններ նրանք ունեն:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, մտերիմների հետ շփումներն էլ կուրախացնեն: Նշանի որոշ ներկայացուցիչների հիշարժան սիրային ժամադրություններ են սպասվում, ինչպես նաև անակնկալներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփումների տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չէ: Դուք բռնկուն ու նյարդային կլինեք, երբեմն տաք գլխով կասեք բաներ, որոնց համար հետո կզղջաք: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք կկարողանան աջակցել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը: Այդպիսիք կարող են լինել և՛ մտերիմները, և՛ նրանք, ում հետ դեռ վերջերս եք ծանոթացել: Արժե լսել խորհուրդները, որոնք հաճախ պիտանի կլինեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի և բիզնեսի հետ կապված կարևոր որոշումներ ընդունելու համար: Դուք պատրանքներ չեք կառուցի, ճիշտ կգնահատեք իրավիճակն ու դրա շնորհիվ լրիվ իրատեսական ծրագրեր կկառուցեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է նախաձեռնող լինելու և գաղափարներով կիսվելու համար: Շատերին գործերին ձեր մոտեցումը դուր կգա: Եթե համախոհների կարիք ունենաք, կկարողանաք առանց դժվարության գտնել նրանց: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն անսխալ կհուշի՝ ում կարելի է վստահել:

Կարևոր կլինի աշխատանքի, բիզնեսի և ֆինանսների հետ կապված որոշումներում չշտապելը: Ամեն անգամ չէ, որ առաջին տպավորությունը ճիշտ կլինի: Իրավիճակից գլուխ հանելու համար ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Հարմար ժամանակ է ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելու, կարևոր որոշումներ ընդունելու համար: Դուք պատրանքներ չեք կառուցի, ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, հաճախ կարող եք կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Լավ կանցնեն և՛ անսպասելի, և՛ ծրագրված հանդիպումները: Որոշ Խեցգետիններ նոր համախոհներ կգտնեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի, հաճելի զբաղմունքների համար: Կարող եք բուժիչ ու պրոֆիլակտիկ միջոցառումներ անցկացնել, որոնք նշանակալի արդյունք կտան: Երեկոն կուրախացնի լավ նորությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանելը դժվար կլինի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, իսկ շրջապատողները կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Որոշ Առյուծների կնյարդայնացնի ծրագրերն արագ փոխելու, նոր պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը: Բայց օրը լավ կդասավորվի, եթե կառուցողական տրամադրվեք: Ձեզանից շատ բան է կախված, և որքան շուտ դա հասկանաք ու սկսեք գործել, այնքան լավ:

Մտերիմները միշտ չէ, որ ճիշտ կհասկանան ձեզ ու ճիշտ կգնահատեն ձեր գաղափարները, բայց բոլոր դեպքերում հաճույքով կաջակցեն: Վատ մի զգացեք խոսել ձեր զգացմունքների մասին. ձեզ կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հարմար է կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք կկարողանաք տարահամոզել նույնիսկ ամենահամառներին, համագործակցության մասին պայմանավորվել նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հաճախ դրանում կօգնի անձնական հմայքը. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել դրան:

Ավելի ուշ կգա միապաղաղ, բավական ձանձրալի, բայց, միևնույն է, ուշադրություն պահանջող գործերի ժամանակը: Այստեղ կարևոր կլինի նույնիսկ աննշան սխալներից խուսափելը, որպեսզի հետո ժամանակ չծախսեք դրանք ուղղելու վրա: Աշխատեք լուրջ վերաբերվել ամենին, ինչ կստանձնեք. այդպես ավելի լավ ու արագ կգործեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լուրջ հույսեր մի տածեք, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող է դասավորվելու: Ամենայն հավանականությամբ, այսօր դրված նպատակներին հասնելու համար շատ պիտի աշխատեք: Ցավալի է, որ դժվարություններ երբեմն կառաջանան այնտեղ, որտեղ դրանք ընդհանրապես չէիք սպասում: Ամենատպավորվող Կշեռքներին դա կարող է հանել հավասարակշռությունից: Բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով. իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի:

Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հնարավորություններ կբացի ձեր առաջ: Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը: Սկսեք անհապաղ գործել և հրաշալի արդյունքների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի շտապեք: Օրվա սկզբին շատ բան հնարավոր կթվա, և շատ Կարիճներ կհավատան, որ իրենց նպատակներից փաստացի մեկ քայլի վրա են գտնվում: Իրականում այդպես չէ. ձեզ ժամանակ է պետք ստեղծված իրավիճակից ավելի լավ գլուխ հանելու համար: Նկատի ունեցեք, որ բոլոր խորհուրդները չէ, որ լավը կլինեն, երբեմն արժե լսել սեփական ինտուիցիային, այլ ոչ թե՝ ինչ են ասում ուրիշները:

Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կլինի: Հնարավորություն կունենաք լուծել բարդ հարցերը, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ էին կանգնեցրել: Դուք հաճույքով կօգնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հեշտությամբ նոր ընկերներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Այսօր շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումն ու չտրվել հույզերին: Դա հեշտ չի լինի, բայց դուք բավականաչափ ուժ, էներգիա ու փորձ կունենաք իրավիճակից գլուխ հանելու համար:

Հատկապես կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: Դուք այն կստանաք, եթե ակեղծ լինեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսը լավն է ապագայի ընտանեկան ծրագրերը քննարկելու, հարազատների հետ հանդիպելու և համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհանգիստ ու բարդ օր է, բայց ձեզ կհաջողվի գլուխ հանել բոլոր դժվարություններից, հաղթահարել ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Շատ Այծեղջյուրների կօգնի այն, թե ինչ են նրանք հասցրել սովորել ավելի վաղ: Հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ, չի բացառվում՝ ուժեղ ու ազդեցիկ համախոհներ գտնեք:

Հնարավոր է ընկերական հարաբերությունների սկիզբը: Դուք շատերին դուր կգաք, ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Հաճախ բավական կլինի միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է, որի ընթացքում դուք բազում օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Դուք գաղափարներ կունենաք, որոնք նախկինում ոչ ոքի մտքով չեն անցել: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր ստեղծագործ մոտեցումը, նաև այն, որ դուք չեք վշտանա փոքրիկ դժվարությունների պատճառով: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար, որոնք ձեզ չեն հոգնեցնի և ձանձրալի չեն թվա: Հավանական են հաջող գնումներ: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Կարող եք մտերիմների համար հրաշալի նվերներ գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը բավական բարենպաստ, բայց ոչ այնքան արդյունավետ կլինի: Դուք ձեզ ուրախացնելու և գործերը հետաձգելու համար բազում եղանակներ ու պատճառներ կգտնեք: Բայց ամենավատն այն է, որ դուք նույնիսկ լավ առաջարկներին կարող եք մերժումով պատասխանել պարզ ծուլության պատճառով: Ավելի ակտիվ տրամադրվեք և հետո ստիպված չեք լինի զղջալ բաց թողած հնարավորությունների համար:

Լրիվ այլ կերպ կդասավորվի օրվա երկրորդ կեսը: Դուք կուզենաք գործել ու դժվարությունները ձեզ չեն վախեցնի: Լավ ժամանակ է նոր նախաձեռնությունների և համարձակ փորձարկումների համար: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в Тольятти
Самое популярное