Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղիկ Սաֆարյանի Պրովոկացիոն Լուսանկարները EL Ամսագրի Համար (Ֆոտոշարք)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աստղիկ, իսպանացիներն իսկապես սառնասիրտ են. այդ բարձրահասակ, հաղթանդամտղամարդիկ…Քոհարցազրույցներից մեկում կարդացի:

Եվրոպացիներն առհասարակ այդպիսին են: Տարիներ շարունակ ապրելով Եվրոպայում` ինքս էլ հոգեպես զգացի, թե ինչ է դա և մի փոքր այդպիսին դարձա` ավելի պրակտիկ, պրագմատիկ: Խնդիրներն այնտեղ էլ են շատ, ու երբ դու ես, ինչպես ասում են, քո գլխի տերը, ակամա դառնում ես սառնասիրտ, որպեսզի կարողանաս լուծել դրանք:

Իսկ քեզ դուր են գալիս նման տղամարդիկ:

Գովելի է, երբ տղամարդն ունի սթափ դատողություն: Բայց մյուս կողմից էլ, եթե ամեն ինչ նորմալ է, մի քանի կաթիլ զգացմունքայնությունն ու տաքարյունությունը չի խանգարի:

Լա’վ, տղամարդկանց դեռ կգանք:

Մասնագիտական կյանքի 10 տարիներն արդեն ետևում են. բավական երկար ընթացք այս արագ փոփոխվող ոլորտում: Ինչ փոփոխություններ ես դու ինքդ տեսնում, որ հանդիսատեսը գուցե չի կարող տեսնել:

Ես տեսնում եմ աշխատանք, երաժշտական ձեռագիր, որը բարդ էր ստեղծելը, ես տեսնում եմհեղինակկատարողի, ով,լինելով այս բնագավառում, փորձել է պահել իր ոճը:

Հավատացնում եմ, որ մենք էլ ենք այդ ամենը տեսնում և գնահատում ենք իսկապես: Ա’յ, քո’մեջ ինչ էփոխվել:

Ես ավելի ինքնավստահ եմ դարձել, ավելի ներդաշնակ ինքս ինձ հետ, ինչը մեծ ուժ է տալիս: Իմ լսարանն է մեծացել, ինչը շատ թանկ ձեռքբերում է: Երբեմնի բարդ թվացող երգերը հիմա շատ ավելի մեծ լսարան ունեն: Ինձ համար շատ ավելի կարևոր է իմ աշխատանքը, քան ես. սա իմ կարգախոսն է, որով և ես առաջնորդվում եմ:

Better Way. այս անվանումով նոր ալբոմը քո` թվով երրորդն է, որտեղ դու թերևս առաջինանգամմիախառնումներ եսանում` house, country ոճի միքսեր հարազատ pop-rock-ին: Իսկէլ ինչ է հղկելԱստղիկ Սաֆարյանը, ավելի լավը դարձրել:

Վոկալի մեջ եմ ավելի հմտացել, աճել: Այսօր ավելացել են ստեղծագործելու տեխիկական հնարավորությունները, ինչը թույլ է տալիս ավելի հասուն աշխատանք մատուցել: Հետո… նախկինում ես ավելի էմոցիոնալ էի, պոռթկուն, հենց այդկերպ էլ նայում էի աշխատաքնիս: Հիմա ավելի խաղաղ եմ: Այս տարիների ընթացքում ես հասկացա, որ եթե ավելի հանգսիտ ես վերաբերվում, ավելի լավ արդունք ես ստանում: Եվս մի կարևոր հանգամանք. ես կարողացել եմ պահպանել իմ բարոյական նկարագիրը, մի բան, որ անասելի դժվար է այս ոլորտում:

10 տարի նույն ոճում. ինչպես է հնարավոր ինքդ քեզ ու քո կերպարին անդավաճան այսքանտարիաշխատել և մնալ սիրվածու սպասված:

Ինձ թվում է` դա մեծապես պայմանավորված է մարդկային տեսակով: Ես անուղղելի հավատարիմ եմ. լինի մարդ, աշխատանք, գիրք, օծանելիք թե մեկ այլ բան… չեմ կարողանում մոռանալ, ազատվել: Որպես հեղինակ կատարող` ես միշտ փորձել եմ այնպիսի երգեր ստեղծել, որոնք ասելիք կունենան, ու որ տարբեր տարիքի տեր մարդիկ կկարողանան իրենց հարազատ բան գտնել դրանցում:

8+

Այնուամենայնիվ, ինչպես ինքդ եք խոստովանել, նոր ալբոմը ականջի համար հաճելիլինելուսկզբուքնով ես ստեղծել:

Համաշխարհային երգարվեստն է շարժվում այդ ուղղությամբ: Այլևս ոչ ոքի ոչնչով չես զարմացնի: Կարևորը տրամադրություն լինի երգի մեջ:

… մթնոլորտ են ստեղծում ու հանգում:

Այո’, անգամ կարևոր չէ` ով է երգում ու ինչ լեզվով: Սա միաժամանակ նաև բարդ գործընթաց է: Այնուամենայնիվ, ես միշտ փորձել եմ բովանդակությամբ ու ձևով համեմատաբար մնայուն աշխատանքներ ստեղծել: Ինքս դասեր եմ քաղում իմ նախորդ երգերից: Մարդկանց կարծիքները ևս կարող են փոխել քեզ ու դասեր տալ: Հուսով եմ` այս ձայնասկավառակը ևս այդպիսին կլինի, և տարիներ անց էլ դրանում ընդգրված երգերը ակտուալ կլինեն:

Այսօր ամեն բան այնպես է, ինչպես դու էիր պատկերացնում դեռ 2006-ին:

 

Ես մի քիչ ավելի լավ էի պատկերացնում /ծիծաղում է:.- հեղ./:

Կիսատ, անավարտ բան կա…

Չէ, պարզապես, ես ինձնից չեմ գոհանում. ինձ միշտ թվում է` ես կարող էի ավելի լավ անել: Դու ակնկալում ես լիարժեք, 100-տոկոսանոց արդյունք, բայց…

… գաղափարի վրա մեծ թիմ է աշխատում:

Այո’, երբեմն բավական մեծ թիմ, դու ֆիզիկապես չես հացնում անել այն, ինչ ակնկալում էիր ի սկզբանե: Բայց կարևորը ցանկությունն է ու կարևոր է, որ այն չմարի: Հենց դա է ստիպում առաջ շարժվել:

Աշխատանքի որ մասն է քեզ ավելի շատ դուր գալիս` ձայնագրություն, խոսքերի վրաաշխատանք,նկարահանումներ…

Ինձ դուր է գալիս ստուդիական փուլը: Երգի ձայնագրման ընթացքում փորձում ես շունչ տալ քո ապագա ստեղծագործությանը. արդեն ծնված երգին կարծես շոր ես հագցնում, ինչպես նորածին երեխային: Այս փուլում է, որ ներդնում ես քեզ ամբողջովին` տրամադրությունդ, ուժերդ, կենսահյութդ. հենց այդ օրվա աշխատանքն է վաղը փոխանցվելու լսարանին: Ու հենց այդ պատճառով է, որ այս փուլն առավել կարևոր է և հաճելի Իհարկե այսօր, այս պահին ես նաև ուզում եմ բեմում լինել ու այդ ողջ ուժն ու տրամադրությունը հաղորդել հանդիսատեսին կենդանի շփման միջոցով:

7+

Քո աշխատանքի բացասական կողմերը:

Սադրանքներն են շատ, գայթակղությունները: Ես մեծացել եմ արվեստով լի մի միջավայրում, մի ընտանքիում, որտեղ սիրել են արվեստն ու արարել այն: Այս դեպքում գնալ արվեստի ճանապարհով` հեռու մնալով այդ բոլոր գայթակղություններից, չափազանց դժվար է, բայց նաև` հնարավոր, եթե անդավաճան ես սկզբունքներիդ: Եթե որոշել ես մաքուր ուղիով շարժվել, նաև պետք է իմանաս, որ երկար ես գնալու մինչև նպատակիդ հասնելը: Բայց, ոչի’նչ, թող ընթացքդ դանդաղ լինի, միայն թե առանց հոգիդ չխաթարվի:

Քո ֆեյսբուքյան էջում մի քոմենթ կարդացի. Երևի քո երկրպագուներից մեկն էր: Նա գրում էր,որ դու,իսկապես, մաքուր եսմնացել, չես ձուլվել: Հենց դա նկատի ուներ:

Երևի թե այո:

Իսկ այդ գաղթակղությունները անուն կամ բնորոշում ունեն:

Գուցե ունեն, բայց չէի ուզենա նշել: Տարբեր փուլերում տարբեր չափի ու որակի բաներ են լինում: Շատերը, դրանց խայծը բռնելով անգամ, գուցեև չեն գիտակցում, որ դա սադրանքի զոհ են դառնալու ու միամիտորեն հավատում են այս կամ այն առաջարկներին… Փորձում եմ սթափ լինել, նկատել ու զգուշանալ:

Դուք հաստատ ունեք անձնական կյանքի մասին պատմող երգեր:

Շատ են, երևի մի քանիսի դեպքում է, որ ես ազդված եմ այլ պատմություններից:

<Քեզ` միակին, ով ստիպեց որ աչքերս փայլեն>: Նման խոսքեր հնարավոր է գրել` չապրելովայն: Կամթեկուզ վերջինը`Լավն ես:

Հնարավոր է և չապրելով երգել, եթե բավակն հասուն ես ու բազմաթիվ իրավիճակներում ես եղել, որոնք քեզ դասեր են տվել: Այո, կարող ես և մտնել իրավիճակի մեջ ու փոխանցել ամենը` չապրելով դրա և ոչ մի վայրկյանը: Բայց ես ունեմ երգեր, որոնք ինքնակենսագրական կարելի է անվանել:

Որ երգն է, որ առավել շատ հագեցած է անձնական ապրումներով:

Մի պատուհան երգը: <Բայց արի ու տես, որ բոլորն էլ իրենց ստելու յուրովի ձևն ունեն>… Եթե այլևս չես սիրում, ասա’, մի’ կեղծիր: Երգի հերոսն էլ, այսինքն` ես, ստիպված ասում եմ, որ այլևս չեմ սիրում: Դա էլ ստելու իմ ձևն է… Շատերն են սիրել այս աշխատանքը: Նոր ձայնասկավառակում, օրինակ, կա մի աշխատանք, որ կոչվում է <Օրուգիշեր>: Մի օր հերթական նամակն եմ ստանում: Նամակի հեղինակ երիտասարդ տղան պատմում էր, որ բաժանվել է ընկերուհուց, ում սիրելի երգչուհին եմ ես: Նա ցանկանում էր, որ ես երգ գրեի իրենց սիրո պատմության հիման վրա: Ես գրեցի երգը, ու ամենաթեժ փուլում, նա ինձ նորից գրեց ու… տեղեկացրեց, որ իրենցք հաշտվել են, իսկ պատճառը եղել է այն, որ տղան սիրելիին հայտնել է, որ երգ է պատվիրել ինձ:

6+

Փոխվեց երգը:

Չէ, մնաց նույնը, բայց ես երջանիկ էի, որ կարողացա ինչ-որ կերպ օգնել իրենց: Երգը ինքս կատարեցի, չտվեցի նրանց, բայց դա իմ պատմությունը չէր:

Իսկ երգ գրելը օգնում է հաղթահարել ապրումները, թե, հակառակը, սրում է: Օրինակ, Իմպատուհանիդեպքում:

Երբ ստեղծագործում ես, գրում, վերապրու ես, անցնում ամենի միջով ու դա օգնում էվերջակետ դնել,փակել դռները, ինչ-որբան հաստատել կամ մերժել վերջնականապես: Այո,օգնում է նոր մակարդակիբարձրանալ:

Հինգ տարի Իսպանիայում էի ապրում, քրոջս հետ: Մի պահ անասելի մենակություն զգացի: Մի օր, սակայն, ինձ կողքից նայեցի ու տեսա, թե որքան մարդ կար իմ կողքին, ում չէի տեսնում, որքան գեղեցիկ բաներ էին ինձ շրջապատում, որոնք ես ուղղակի չէի նկատում: Այդ ապրումներից երգ ծնվեց, ու երբ այն ստեղծվեց, ինձ մոտ ավարտվեց այդ ունայնության փուլը ու ես սկսեցի վայելել ու գնահատել:

Մի առիթով ասել ես, որ Հայասատնում ես կարողանում ստեղծագործել: Շատերն ասում են, որայստեղայլևս անհնար էորևէ բան անել:

Դարձյալ հիշեմ այդ շրջանը: Մոտ երկու տարի ստեղծագործական դադարի մեջ էի: Վախենում էի` հանկարծ երկար չտևի: Բայց երբ մի կարճ ժամանակով եկա Հայաստան, շատ արագ ծնվեց Better Way երգը: Ես հասկացա, որ պետք է քո հողի վրա լինես: Դրանից հետո ես ուժ գտա նաև այնտեղ ստեղծագործել: Երբ դու չես ստեղծագործում, ընկնում ես մի վիճակի մեջ, որ նախ քեզ է վնասում ու փորձում ես այնպես անել, որ քո կողքի մարդիկ չտուժեն դրանից:

Այդ թվում և` ծնողներին, կարծում եմ: Իրենք ա’յ այդ թեժ պահերին չեն փորձում հիշեցնելքեզանձնական կյանքիանհրաժեշտության, ամուսնության մասին:

Ծնողներիս կողմից երբեք նման բան չի եղել, հավատացնում եմ: Ես դեռ չեմ հանդիպել նրան, ում հետ կուզենայի շարունակել ապրել: Ինձ տանը չեն շտապեցնում /ծիծաղում է.- հեղ./: Հակառակը, ասում են, որքան շատ մեզ հետ լինես, այնքան լավ: Ես դեռ չեմ հանդիպել իմ սիրուն:

Ա’յս առումով 10 տարիները ինչ են սովորեցրել Աստղիկ Սաֆարյանին:

Երբ հինգ տարի ապրեցի Եվրոպայում, հետո վերադարձա Հայաստան, մի քիչ զարմացած էի. շատ բան էր փոխվել:

Դեպի լավը:

Ոչ… Արժեքային համակարգում մի բան խարխլվել էր: Ու այն ինչ փոխվել էր, ինձ խորթ էր: Հարաբերություններում ինչ-որ բան էր խաթարվել, որ պիտի մաքրամաքուր մնային ինչ էլ որ կպատահի: Այդ հարաբերությունները էժանացել են, իսկ պետք է բարձրւնքում լինեին:

Եղել են կարճատև շփումներ, որոնք ավարտվել են առանց վեճի: Ես չեմ սիրում վեճեր, սկանդալներ, աղմուկ: Եթե անգամ հարաբերությունները կրիտիկական վիճակում են, ես էլի ցանկանում եմ հանգիստ հրաժեշտ տալ:

5+

Իսկ եղել է մի պահ, որ ասես` վերջ, աշխարհը փլվեց:

Մեկ անգամ եղել է: Դա իմ առաջին սերն էր: Ես 23 տարեկան էի: Դրանից մոտ երկու տարի հետո, էմոցիոնալ անկումից հետո, ես սթափվեցի, փորձեցի դասեր քաղեցի ու չչարանալ: Ես ինքս ինձ համոզեցի, որ չպետք է պայքարել մի բանի համար, որը չի ստացվում: Ու ես կանգ առա: Հիմա այդ ամենին ավելի առողջ ու զգոն եմ նայում` փորձելով ավելի շատ վստահել այն ամենին, ինչ իմ ներսում է: Շատերն են ցանկանում ծանոթանալ, շփվել: Ի դեպ, ինձ միշտ հանդիպել են լավ մադրիկ: Բայց ես իմ տղամարդուն դեռ չեմ հանդիպել:

Դու գիտես` ինչ ես փնտրում:

Ոչ, ես չգիտեմ: Գուցե նա գա ու ես հասկանամ` ինչ էի փնտրում:

Բայց կան ինչ-որ հատկանիշներ, որոնց հետ դու չես հարմարվի:

Չեմ հադուրժում մադրկանց, ոորոնց համար սուտն ապրելակերպ է: Չեմ ընդունում մարդկանց, ովքեր կարող են ցանկացած պահի ցանկացած մեկի հետ շփվել:  Չեմ սիրում, երբ մարդը հումորի զգացում չունի: Տղամարդը պետք է ամեն վայրկյան հաճելի լինի շփման մեջ: Ի դեպ, ստանդարտություն չեմ սիրում: Տղամարդն էլ իր տեսակով պետք է լինի օրիգինալ: Իսկական տղամարդը պետք է նաև մեծահոգի լինի, մինչև անգամ բառերում նա պետք է լինի առատաձեռն ու շռայլ: Եվ ամենակարևորը. ես ուժեղ մարդ եմ, ու իմ կողքին պետք է լինի է’լ ավելի ուժեղ մարդ, ում կողիքն ես ինձ ավելի փխրուն կզգամ ու կկարողանամ հանգիստ ապրել նրա հետ:

Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»
Самое популярное