Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ԱԺ–ում հանդիպման ընթացքում արցախցի պաշտոնյան ազատվել է աշխատանքից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 19–ին, ռազմագերիների թեմայով քննարկմանը մասնակցելուց հետո Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը տեղեկացել է, որ աշխատանքից ազատվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բորիս Ավագյանը՝ նշելով, որ իր համար այդ որոշումն անակնկալ է եղել։

«Երբ ես ավարտեցի լրագրողների հետ ճեպազրույցը, ինձ տեղեկացրեցին, որ մինչ ես ԱԺ–ում էի, որոշում է կայացվել ինձ հեռացնել աշխատանքից։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում, դա նախագահի որոշումն է»,– ասաց Ավագյանը՝ հավելելով, որ իրեն այդ մասին տեղեկացրել է նախ Արցախի ԱԺ նախագահը, ապա Ներքին գործերի նախարարը, որն էլ իր հերթին ասել է, որ Ավագյանը պետք է հանձնի զենքը, վկայականը, համազգեստը։

Նշենք, որ ժամեր առաջ էլ ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով Բորիս Ավագյանի՝ լրատվամիջոցների հետ ունեցած շփումները, «Արցախպրեսի» հետ զրույցում ասել էր, որ Բորիս Ավագյանը որեւէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում եւ չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել:

«Դեռևս մարտ ամսին Բորիս Ավագյանն ազատվել է Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի հասարակական հիմունքներով պաշտոնից, իսկ դրանից առաջ էլ նշել էի, որ նույնիսկ այդ կարգավիճակում նա լիազորված չէր ԱՀ նախագահի անունից խոսելու: Ուստի, հորդորում եմ լրատվամիջոցներին Բորիս Ավագյանի մեկնաբանությունները չներկայացնել Արցախի նախագահի և որևէ այլ պետական մարմնի հետ առնչվող որևէ կարգավիճակով»,- ասել է Լուսինե Ավանեսյանը։

Ուշագրավ է, որ Բորիս Ավագյանի՝ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի հասարակական հիմունքներով պաշտոնից ազատվելու մասին նախկինում չէր հայտարարվել։ Ավելին, մարտի 12–ին, երբ նա նշանակվել էր Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ, հաղորդագրության մեջ ասվում էր, որ Բորիս Ավագյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն է։

«Նա կշարունակի մնալ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ և կիրականացնի իր առջև դրված խնդիրները»,– ասվում էր հաղորդագրության  մեջ։

Ըստ Բորիս Ավագյանի՝ իրեն  աշխատանքից ազատելու պատճառների մասին չի նշվել, ինքն էլ չի հետաքրքրվել՝ համարելով դա Արցախի նախագահի իրավունքը։

«Ես չեմ ուզում ինչ–որ բաներ մտածել։ Հրամանին ծանոթանալուց հետո կհասկանամ ազատման հիմքերը, բայց ինձ համար անակնկալ էր, որ հենց ԱԺ–ից դուրս եկա, ինձ տեղեկացրեցին, որ որոշում կա ինձ աշխատանքից ազատելու։ Ես այդ աշխատանքը դիտում էի որպես ծառայություն Արցախի Հանրապետությանը։ Եթե Արցախի նախագահի  կարծիքով ես այլևս այդտեղ պետք չեմ, ապա խնդիր չեմ տեսնում, ուրեմն իմ ծառայությունները պետք չեն»,– ասաց նա։

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ–ում ռազմագերիների հարցող քննարկման ժամանակ Բորիս Ավագյանը այս թեմայի առնչությամբ սուր քննադատություն էր հնչեցրել «Իմ քայլի» պատգամավորների հասցեին՝ նրանց անվանելով ոչ կոմպետենտ, նշելով, որ նրանք անթույլատրելի վարք են դրսևորում՝ շահարկելով գերիների խնդիրը։

Քիչ առաջ ԱՀ ԱԻՊԾ–ը պաշտոնական հաղորդագրություն տարածեց Ավագյանի պաշտոնանկության վերաբերյալ, որում ասվում է. «Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

Բ․Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։

Բորիս Ավագյանը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնին նշանակվել էր մարտի 12–ին։ Նա այդ պաշտոնում նշանակվելու առաջարկը ստացել էր Արցախի նախագահի կողմից։

Հիշեցնենք նաև, որ դեռ մարտ ամսին, Բորիս Ավագյանը հայտարարել էր, որ Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր ականազերծման աշխատանքներով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, ինչն էլ հակառակորդին հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ականապատված ՊԲ-ի պաշտպանական տարածքները։

Այս հայտարարությունից հետո, Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտարարել էր, որ Բորիս Ավագյանը չի արտահայտել Արցախի Հանրապետության նախագահի տեսակետը:

 Ավելի վաղ ՀԱԼՈ Թրաստ կազմակերպությունը ևս  հերքել էր այդ լուրերը։

Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам Вардеванян
Самое популярное