Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխող ուժը թիրախավորել է դատական իշխանությանը. ԲԴԽ-ի շուրջ տեղի ունեցողը բացահայտ ճնշման գործընթաց է. Արա Զոհրաբյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Առանց անձնավորելու ԲԴԽ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցներին, պետք է նշեմ, որ տեղի է ունենում դատական իշխանությանը բացահայտ ճնշելու գործընթաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Գործադիր իշխանությունը (վարչապետի դեմքով) և օրենսդիր իշխանությունը (իշխող ուժի պատգամավորների դեմքով) թիրախավորել են դատական իշխանությանը:

Ըստ հրապարակումների՝ «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը մի քանի օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ։ … Ու ահա Անդրանիկ Սիմոնյանը «հիշել է», թե Վարդազարյանը նախկինում իրեն զանգել է ու իր վարույթում գտնվող գործերից մեկով հանձնարարություններ տվել՝ ասելով- թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք։»

Բարձրագույն դատական խորհուրդը 15.04.2021թ. որոշել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Նույն կերպ կասեցվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ (նախագահ) Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները:

Այս թեմայի մասով առկա է առնվազն 2 խնդիր, որը քրեական հետապնդում իրականացնող մարմինը պետք է գոնե իրավաբանական հանրույթին պարզաբանի.

1. ԱՐԴՅՈՔ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՉԻ ԱՌՆՉՎՈՒՄ.

ԲԴԽ որոշումից տեղեկանում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՈՉ ԻՐ լիազորությունների իրականացման կապակցությամբ:

ԶԼՄ հրապարակումներից տեղեկանում ենք, որ ըստ հաղորդման՝ Ռ.Վարդազարյանը զանգել է դատավորին ասելով- թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք:

Այստեղից կարող ենք հետևություն անել, որ Ռ.Վարդազարյանի ենթադրյալ զանգը ուղղված դատավորին քրեական հետապնդման մարմնի կողմից կարևորվել է հաշվի առնելով Ռ. Վարդազարյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնեական դիրքը  (բնական է, որ այս փաստը դեռ պետք է ապացուցվի):

Հիմա հարց, եթե ԲԴԽ նախագահը իր պաշտոնեական դիրքով է դատարանի գործունեությանը միջամտել (վստահ եմ քրեական հետապնդման մարմինը չի խուսափելու այս կարգավիճակը վկայակոչելուց), իսկ ԲԴԽ նախագահը զուգահեռ նաև դատավոր է, ապա ինչպես կարող է քրեական հետապնդման մարմինը պնդել, որ Ռ. Վարդազարյանի ենթադրյալ գործողությունը կապված չէ իր լիազորությունների իրականացման հետ: Բարձրագույն դատական խորհուրդն այս տրամաբանությունն ու փաստն ընդունել է իր 15.04.2021թ. որոշման 2-րդ կետով, երբ դատավորի լիազորությունների կասեցման ուժով կասեցրել է նաև ԲԴԽ նախագահի լիազորությունները:

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի  4-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ:

Այս նորմի ուժով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել առանց ԲԴԽ համաձայնության: Մինչդեռ ԲԴԽ-ն այդպիսի համաձայնություն չի տվել: Առանց այդ համաձայնության քրեական հետապնդում չէր կարող իրականացվել:

2. ԻՆՉՊԵՍ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՇՐՋԱՆՑԵԼ ԲԴԽ-ԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՀԱՐՑՈՎ.

Ըստ www.court.am կայքի տվյալների՝ Ռուբեն Վարդազարյանը դատավոր է նշանակվել 2009 թվականի փետրվարի 27-ից:

2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն՝... դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ... առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ սահմանադրական դատարանի համաձայնության։

2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Այս նորմերից հետևում է, որ մինչև 21.12.2015թ. նշանակված դատավորի նկատմամբ տարածվում է նախորդ խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության երաշխիքները: Այսինքն, նույնիսկ դատավորի` ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդումը կարող էր հարուցվել (մեղադրանքն առաջադրվել) միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ:

Հ.Գ. Իրավաբանական հանրույթն արձանագրում է իրավական համակարգերի ոչնչացման պատասխանատուներին և գործող անձանց: Մի բան հիշեք՝ ամեն ինչ անցողիկ է»,- գրել է Զոհրաբյանը:

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»
Самое популярное