Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շաքարային դիաբետի մասին հուշող արտասովոր ախտանշաններ, որոնք չի կարելի անուշադրության մատնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շաքարային դիաբետը բավական տարածված ախտաբանություն է, որը կարող է շատ երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի, մինչդեռ այդ ընթացքում հիվանդությանը բնորոշ շաքարի բարձր մակարդակը խիստ բացասաբար է անդրադառնում երիկամների, լյարդի, գլխուղեղի և այլ օրգանների վրա։ Մարդիկ հազվադեպ են ժամանակին նկատում այս խնդրի զարգացումը, ինչի հետևանքով էլ այն սովորաբար ախտորոշվում է չափազանց ուշ, սակայն մասնագետները վստահ են, որ անգամ զարգացման ամենավաղ փուլերում օրգանիզմը կարող է հուշել խնդրի մասին որոշակի փոփոխություններով, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Ինչպես գրում է Healthline-ը, շաքարային դիաբետի և դրան բնորոշ հիպերգլիկեմիայի (արյան մեջ շաքարի բարձր մակարդակ) մասին հուշող ախտանշանները տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել կամ առհասարակ աննկատ մնալ, ինչի պատճառով էլ մարդիկ հաճախ ի հայտ եկած փոփոխությունները համարում են ոչ շատ լուրջ խնդիր կամ վերագրում են այլ խանգարումներին։

Մասնագետների խոսքով՝ շաքարային դիաբետի վաղ ախտանշանները տարբերելը բավական դժվար է, քանի որ դրանք ոչ բոլորի մոտ են միանման լինում։ Ոմանց մոտ նկատվում են այս վիճակին բնորոշ «դասական» ախտանշաններ, մինչդեռ մյուսների մոտ կարող են ի հայտ գալ հազվադեպ հանդիպող ատիպիկ ախտանշաններ։ Սա է պատճառը, որ արտասովոր ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին՝ հատկապես, եթե վիճակը երկար ժամանակ որևէ փոփոխության չի ենթարկվում։

Այնուամենայնիվ բժիշկները շեշտում են, որ այս հիվանդությունը սովորաբար դրսևորվում է որոշակի ախտանշաններով, այդ թվում նաև բավական արասովոր ախտանշաններով, որոնք ժամանակին նկատելը թույլ է տալիս հնարավորինս շուտ սկսել բուժումը հնարավոր բարդացումները կանխելու համար։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը, որոնք նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։

Տեսողական խնդիրներ

Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման դեպքում կարող են որոշակի տեսողական խնդիրներ ի հայտ գալ։ Այս հիվանդության դեպքում երբեմն հիվանդները գանգատվում են տեսողության աղոտացումից, իսկ երբեմն էլ շեշտում են, որ չեն կարողանում հայացքը կենտրոնացնել որոշակի օբյեկտների վրա։ Բացի այդ, կարող են նկատվել նաև աչքերի այտուցներ, որոնք ևս չի կարելի անուշադրության մատնել։

Պարանոցի մաշկի գույնի մգացում

Շաքարային դիաբետի դեպքում ծալքերի հատվածում մաշկը կարող է ստանալ ավելի մուգ երանգ ու դառնալ ավելի թավշյա, ուստի նման փոփոխությունը չի կարելի անտեսել։ Սա պայմանավորված է լինում օրգանիզմում ինսուլին հորմոնի բարձր մակարդակով, ինչն էլ նպաստում է բջիջների արագ բազմացմանը։

Գլխապտույտ

Շաքարային դիաբետի դեպքում ոմանց մոտ առանց որևէ ակնհայտ պատճառի գլխապտույտներ են նկատվում, ինչը մարդիկ հազվադեպ են կապում այս հիվանդության հետ։ Նման ախտանշանների առկայությունը կարող է պայմանավորված լինել հիպերգլիկեմիայի հետևանքով գլխուղեղի արյան շրջանառության խանգարմամբ, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Քոր ու ծակծկոց

Շաքարային դիաբետի դեպքում մարդիկ կարող են նախկինից հաճախ նկատել արտասովոր քոր ու ծակծկոց, որն առանձնահատուկ արտահայտված է լինում ձեռքերում ու ոտքերում։ Նման ախտանշանի առկայությունը բացատրվում է նրանով, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կարող է դառնալ նյարդային մանրաթելերի վնասվածքների պատճառ, ինչն էլ կդրսևորվի քորով ու ծակծկոցով։

Նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում շաքարային դիաբետով, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանց առկայությունը, այնուամենայնիվ, հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում։ Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։ Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанные
Самое популярное