Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոր պայմանագրով» պարտադրված մյուս տոնը կարող է Նովրուզը լինել․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․

«Երբ հայկական պետության երկնակամարում և հայկականության հեռանկարի վրա՝ ընդհանրապես, կախված են Էրդողանի ձվերը, հայ հասարակությունը փոթորկվում է նախազատիկյան ձվի գնից։

Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը չի գիտակցում, որ հաջորդ զատիկը կարող է և ընդհանրապես չլիներ, և որ մեզ «նոր պայմանագրով» պարտադրված մյուս տոնը կարող է և Նովրուզը լինել։

Չի հասկանում, ի՞նչ անես։ Ողջ 2020 թվականի ընթացքում, իմ հաշվարկով` մոտ 20-25 հոգի գրում, խոսում, ահազանգում էինք, որ աններելի սխալներ է թույլ տալիս իշխանությունը, և որ Նիկոլը երկիրը տանում է պատերազմի։ Չլսվեց... Ես գիտեմ, որ այդ 20-25 հոգուն այլևս երբեք հանգիստ չի տալու հարցը՝ իսկ կարո՞ղ է ավելին պետք է անեինք, արե՞լ ենք արդյոք ամեն ինչ՝ կանխելու համար։

Իրականում մենք եթերից եթեր ենք վազել, քննարկումից քննարկում, հոդվածներով հեղեղել տպագիր և էլետրոնային մամուլը։ Ոմանք մի կողմ են դրել իրենց անձնական արժանապատվությունը և տարբեր խողովակներով փորձել երկրի կառավարիչներին ուղիղ տեղ հասցնել ռիսկերը, սխալների շարանը, առաջարկները։

Չի լսել իշխանությունը, չի լսել հասարակությունը։ Իսկ հիմա` պատերազմ, մահ ու պետություն կորցնելուց հետո էլ հանդուրժում է այս իշխանությանը, և նույնիսկ  կա հանրային մի զանգված, որն ասում է՝ մեր թեկնածուն Նիկոլն է։

Հիմա նույն վիճակն է։ ԱԺ-ն քննարկում է Ընտրական օրենսգիրքը։ Իշխող խմբակցության մեծ մասը ամառանոցի ճանապարհի գառների վաճառքի կետ է հիշեցնում. իրենք հաստատ գիտեն, որ շուտով չեն լինելու (պատգամավոր), բայց անմռունչ են, իսկ ընդդիմադիրներն ընդհանրապես անհասկանալի են։ Չկա աշխարհում մի քաղաքական ուժ, որը պատրաստվում է գնալ ընտրությունների և հայտարարում է, որ մեզ համար միևնույն է, թե ինչ ընտրակարգով։ Աշխարհում չկա, Հայաստանում կա։

Սեպտեմբերի 27-ից հետո հայաստանյան հասարակության մեջ նոր էլեկտորալ շերտեր են ձևավորվել՝ զոհերի ընտանիքներ, վիրավորներ և վիրավորների ընտանիքներ, անհետ կորածների ու գերիների ընտանիքներ։ Սա առնչվում է շատ մեծ թվով մարդկանց, սա շատ կոնկրետ թեմա է, որը չի հետաքրքրում խորհրդարանական որևէ ուժի։ Մի քանի հազար զոհվածների ընտանիքներն ու մտերիմները, անհետ կորածների և գերիների ընտանիքները, բազմաթիվ հազարների հասնող վիրավորներն ու պատերազմի մյուս տուժածները՝ երիտասարդ, կյանքի ծաղկման շրջանում գտնվող՝ կոտրված կյանքերով ու երազանքներով, իրենց ընտանիքների ու մտերիմների հսկա բանակով․ սա մի աննախադեպ, հսկա, ցավալի սոցիալական երևույթ է, որի պայմաններում ձևացնել` իբրև ամեն ինչ առաջվա պես է, նշանակում է` զուրկ լինել տարրական մարդկային ու քաղաքական պատասխանատվությունից։ Եվ, վերջապես, մենք ունենք բացակա ընտրազանգված՝ մեր զոհերը, որոնց մահվան դատապարտածը պատրաստվում է ուրախ-զվարթ մասնակցել ընտրություններին։

Հաջորդը՝ մեր երկրի մի զգալի հատված վերածվել է շփման գծի, և խորհրդարանական ուժերը հմտորեն շրջանցում են նաև սա։ Մեր  բազմաթիվ ընտրատեղամասեր թշնամու ուղիղ նշանառության տակ են։

Մենք ընդհանրապես մեզ համոզում ենք, որ ապրում ենք այլ իրականության մեջ։ Բայց այդ իրականությունը կա ու այն զարգացման ընթացքի մեջ է։

Երեք ամիս առաջ ես հրապարակային կերպով զգուշացրել էի, որ եթե Հայաստանում արագ իշխանություն չփոխվի, ապրիլի 24-ի նախաշեմին մեզ սպասում է նոր ստորացում։ Բառիս բուն իմաստով` Էրդողանը արգելելու է նշել այդ օրը, դա անելու է կա՛մ Ալիևի միջոցով, կա՛մ Նիկոլի։ Վերջին օրերին Փաշինյանի թիմակիցների ձևակերպումները ամենավառ ապացույցն եմ իմ նախազգուշացման։

Ինչևէ, գանք աշխարհքաղաքական և տոնական ձվերի իրականությանը։

Հասարակական էմոցիաներից դատելով՝ մենք արդեն իսկ կորցրել ենք պետականությունը։ Այսինքն՝ մեր հակառակորդները և բարեկամները սկսում են գիտակցել, որ հայ ժողովուրդը չունի պետականության ռեսուրս։

Բայց մենք գիտենք նաև, որ հայ ժողովրդի մեջ՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում, կա մի շերտ, ենթադրենք՝ 20 տոկոս, որը չի համակերպվում պետության կորստի հետ, հավատում է պետության վերականգնման գաղափարին և ունակ է իրականացնելու այն։

Հիմա գալիս ենք կիրառական կողմին․ այդ 20 տոկոսը (գուցե՝ մի քիչ ավել կամ պակաս) որպես էլեկտորալ քանակ կարող է անբավարար լինել։ Բայց մյուս կողմից, որպես պետականության գաղափարի կրող այն հերիք է պետական և ազգային վերածննդի համար։ Պատմությունից հայտնի է, որ շատ երկրներում հատուկենտ անհատներով է նույնիսկ հնարավոր եղել պետականության գաղափարը վառ պահել և հաջողության հասնել։

Պետք են նոր լուծումներ

Մի բան ի սկզբանե ակնհայտ է. եթե այս ընտրություններին անձնապես Փաշինյանը մասնակցում է, ուրեմն այս ընտրություններով երկրում որևէ լիցքաթափում չի լինելու, որևէ հանգուցալուծում չի լինելու։ Այս հեռանկարով է պետք նայել պրոցեսներին։

Ուրեմն, հաշվի առնելով ներհասարակական տրամադրությունները, լրջության աստիճանը (ողբերգական անլրջությունը), ռիսկերը և ռեսուրսները, պետք է գտնել ոչ պարզ լուծումներ։ Եթե մեկի համար, որպես քաղաքացի և որպես էթնոսի անդամ, երեկվա ձվի գինն ավելի կարևոր է, քան՝ երեկվա Ղազանչեցոցի հոգևոր ժառանգությունը, ապա նրանից որևէ լուրջ ակնկալիք չի կարող լինել, բայց մենք կարող ենք, մշտապես դիտորդ հանրային շերտի օգնությամբ, նրանց վերածել մարգինալ նեղ խմբի՝ որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժ։ Բանալին սա է։

Իմ առաջարկն է. ինտենսիվ կոնսուլտացիաների ճանապարհով՝ պետականության գաղափարը կրող ուժերից և անհատներից ձևավորել նոր լայն քաղաքական-հանրային հոսանք, հստակ բովանդականությամբ։ Ողջ Հայաստանով մեկ ձևավորել գրասենյակներ, մինչև վերջին գյուղը։

Քաղաքական նոր հոսանքին ակտիվ և էական ձայնի իրավունքով մասնակից դարձնել տեղական էլիտաներին։

Նոր քաղաքական հոսանքի մեջ ներգրավել Սփյուռքի և Արցախի կարող ուժերին։

Նոր քաղաքական հոսանքը պետք է ունենա լուրջ, էֆեկտիվ աշխատող գրասենյակներ՝ Երևանում, մյուս քաղաքներում, խոշոր գյուղերում, որոնք պետք է զբաղվեն քաղաքացուն հուզող բոլոր հարցերով (ներառյալ՝ սննդամթերքի թանկացման և այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ)։

Այս քաղաքական հոսանքի առանցքը պետության փրկությունն է, և այն չպետք է կապվի ընտրական պրոցեսին այս կամ այն ուժի մասնակցության հետ։

Չի կարելի ծաղրել կամ անընդհատ բողոքել, որ ժողովուրդը չի հասկանում, չի պատկերացնում, որ այսքան կենցաղային է և այլն։ Իսկ վերնախավերը հասկանում ե՞ն։ Չի՞ հասկանում, ուրեմն պետք է լավ բացատրել։ Իսկ լավ բացատրել հնարավոր է միայն բացատրելու լավ համակարգեր ստեղծելու դեպքում։ Միայն»։

За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаБыло дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» Власти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»
Самое популярное