Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնաբերել Լելե թեփեի գործողության քաղաքական որոշման պատասխանատուին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնաբերել Լելե թեփեի գործողության քաղաքական որոշման պատասխանատուին։

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից անցկացված այս հետաքննության հիմնական նպատակն Արցախյան երկրորդ պատերազմի ելքը որոշած ջեբրաիլյան կամ Լելե թեփեի գործողությունն է, որն անցկացվեց հոկտեմբերի սկզբին, եւ որի հետեւանքով ռազմաճակատում ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն, փաստացի վճռելով պատերազմի ելքը:

Դավաճանություն էր սա, թե արկածախնդրություն, որի հետեւանքով հարյուրավոր զոհեր տվեցինք եւ կրեցինք նյութատեխնիկական հսկայական կորուստներ, թողնում ենք իրավապահ համակարգին՝ հայկական նյուրնբերգյան դատավարությանը, իսկ առայժմ արձանագրում ենք, որ.

Գործողության մասին հանրությանն առաջինը հայտնել է վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը, հենց ռազմական գործողության ընթացքում, հարցազրույց տալով ռուսաստանյան RBK հեռուստաալիքին, որում ասել է. «Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։

5STOPPED
Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը:

Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:

Սա փաստում է, որ այս ողբերգական եւ ծանր հետեւանքներով ռազմական գործողության հիմնական պատասխանատուն եւ մեղավորը Փաշինյանն է, որը հաստատել է այն ու տվել հրամաններ։

Զինվորականները, մասնագետները փաստում են, որ գործողությունը սկսվել է առանց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների, առանց հաշվարկելու մեր գրոհող ուժերի հնարավորությունը, առանց հետախուզելու տեղանքը, առանց հաշվարկելու զբաղեցրած դիրքերը վերահսկելու մեր ներուժը:

Հույժ գաղտնի պայմաններում մշակված ռազմական գործողության մասին, ինչպես վկայում են տարբեր աղբյուրներ, այդ օրը, բառիս բուն իմաստով, ամբողջ Ստեփանակերտն էր խոսում։ Սա միտումնավոր արտահո՞սք էր, պետական դավաճանությո՞ւն, թե՞ լիակատար անմեղսունակություն։ Բայց այս ամենից հետեւանքը չի փոխվում՝ հարյուրավոր զոհեր, տեխնիկայի ջախջախում, ողջ ճակատի կազմաքանդում։

Հետաքննությունը ցույց է տվել, որ բավական բարդ եւ գերկարեւոր գործողությանը մեր ստորաբաժանումները մասնակցել են գերհոգնած վիճակում, գործողության բուն տեղանք հասնելու համար անցնելով տասնյակ կիլոմետրեր, իսկ տեխնիկան՝ զրահամեքենաները եւ տանկերը գտնվել են, մեղմ ասած, ոչ լավ վիճակում, քանի որ բուն գործողությունը սկսել են կտրելով մոտ հարյուր կմ ճանապարհ: Այս պատճառով, ինչպես նաեւ հակահարվածը հպանցիկ եւ հապճեպ մշակելու հետեւանքով գրոհի նետված չորս տասնյակից ավելի տանկերից եւ զրահամեքենաներից կորցրել ենք առնվազն 42-ը, տվել ենք մարդկային հսկայական կորուստներ (տարբեր գնահատականներով 650-750 զոհ):

Ռազմական գործողության ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին հարցազրույց է տվել ռուսաստանյան RBK հեռուստաալիքին եւ պատմել, որ մեր զինվորականները մշակել եւ ռազմաճակատի հարավում իրականացնում են հատուկ գործողություն, որը որոշելու է պատերազմի ելքը: Փաստորեն, ընթացող ռազմական գործողության մասին Փաշինյանը տեղեկացնում է նաեւ թշնամում: Սա կամ անմեղսունակություն է կամ դավաճանություն:

Հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին եղել է Արցախում եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ու Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»: Ինչը եւս մեկ վկայություն է, որ հենց նրա հավանությամբ եւ վերջնական համաձայնությամբ է իրականացվել պատերազմի ելքը հոգուտ թշնամու որոշած գործողությունը:

Հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանը գրել է, թե գտնվում են գնդակոծվող քաղաքում, եւ կից տեսանյութ տեղադրել, որտեղից երեւում է, որ նաեւ Նիկոլ Փաշինյանը դուրս են գալիս առանձին զրույցից, իսկ դռների առաջ նրանց սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նույն օրը, ռազմական գործողության ընթացքում Հանրային հեռուստաալիքով ցուցադրվում է ռազմական քարտեզ, որտեղ սլաքներով ցուցադրվում են հակահարվածի հիմնական ուղղությունները:

Վատ նախապատրաստական աշխատանքների եւ այլ թերացումների պատճառով մենք այս գործողության ժամանակ կորցրել ենք նաեւ պաշտպանական բանակի ռեզերվը, կանխորոշելով պատերազմի ելքը:

Մինչ այս գործողությունն իրականացվել են անհաջող հակահարվածներ, որոնց հետեւանքով կրկին ծանր կորուստներ են կրել մեր բանակային կորպուսները: Այս ամենը հիմք է տալիս պնդելու, որ խնդիր է դրված եղել փլուզել մեր զինված ուժերը, այն երկար ժամանակով զրկելով վերականգնվելու հնարավորությունից:

Ջաբրաիլյան կամ Լելե Թեփեի գործողության հետեւանքով լուրջ կորուստներ է կրել մեր հրամկազմը, որից հետո անչափ դժվար է եղել ղեկավարել զորքը եւ իրականացնել այլ գործողություններ:

Ընդամենը մեկ գործողության ընթացքում տվել ենք սարսափելի շատ զոհեր:

Ռազմական գործողությունից առաջ տարբեր հրամատարների կողմից եղել են սթափեցնող կոչեր, եղել են կոնկրետ առաջարկներ, սակայն բոլոր խելամիտ եւ բանական առաջարկները մերժվել են:

Ակնհայտ է, որ բացի կոնկրետ խնդիր լուծելուց, այս ռազմական գործողության կազմակերպիչները, ղեկավարները հետապնդել են բանակին ծանր հարված հասցնելուեւ Հայաստանի ու Արցախի համար ծանր պարտություն երաշխավորելու հեռահար նպատակ:

Ամփոփում

Այս գործողությունն իրականացվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո: Անձամբ նրա ղեկավարությամբ։ Նա այդ օրերին եղել է Ստեփանակերտում:

Այս իրավիճակում, հաշվի առնելով այս հարցի հանրային մեծ հնչեղությունը եւ կարեւորությունը, հաշվի առնելով այն հսկայական զոհերը, որ տվել ենք այս գործողություն ընթացքում, դիմում ենք խորհրդարանական խմբակցություններին՝ այս հարցով օր առաջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար:

Դիմում ենք.

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին:

Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպես քաղաքացի, որպես ապագա մայր, կարծում ենք չեք կարող անտարբեր լինել այս հարցի վերաբերյալ: Արկածախնդրության կամ դավաճանության հետեւանքով զոհվել է ավելի քան վեց հարյուր զինվոր: Հուսով եմ կիսում եք մեր տեսակետը, որ ամեն ինչ պետք է անենք, պարզելու համար, թե ինչու է տրվել նման գործողություն իրականացնելու հրաման, երբ չեն ձեռնարկվել նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ: Մենք պատրաստ ենք մեր ակտիվ մասնակցությունը բերել նախապատրաստական աշխատանքներին, պատրաստ ենք մասնակցել նաեւ լսումներին:

ԲՀԿ խմբակցության հարգարժան ղեկավար Գագիկ Ծառուկյան, գիտենք, որ անտարբեր չեք այս խնդրի նկատմամբ, խնդրում ենք այս հարցում եւս ցուցաբերել հետեւողականություն եւ առաջարկում ենք, որ հետամուտ լինեք այս հարցով խորհրդարանական լսումների անցկացմանը:

ԼՀԿ խմբակցության ղեկավար, հարգելի պրն Մարուքյան, ապացուցեք, որ անտարբեր չեք ամենակարեւոր խնդիրների նկատմամբ եւ ինքնուրույն քաղաքական ուժի ղեկավար եք. ձեր նպաստը բերեք այս հարցով խորհրդարանական լսումների անցկացմանը:

Մեկ անգամ եւս ընդգծենք, որ մեր նպատակը այս գործողության քաղաքական որոշման պատասխանատուի հայտնաբերումն է: Պետության համար անհրաժեշտ է պարզել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել, ինչո՞ւ է այն այդքան անփույթ իրականացվել, ինչո՞ւ չեն լսվել նախազգուշացումները, ինչո՞ւ այդքան հեշտ մահվան տարան մեր տղաներին, մեր բանակի մարտունակ հատվածներին, ի՞նչ հրեշավոր նպատակներ էր հետապնդում գերագույն գլխավոր կազմակերպիչը։

Մենք այս հարցերի պատասխաններ ենք ուզում ստանալ ԱԺ լսումների արդյունքում։

Պատերազմի օրերին ԱԺ նախագահը տեղադրելով Փաշինյանի լուսանկարը գրել էր. «Չշշկռվեք՝ մեր Գերագույն գլխավոր հրամանատարը»։

Հիմա շշկռված է ողջ երկիրը, որը մնացել է անպաշտպան, շշկռված ենք մենք, որ հրեշավոր հրամանների պատճառով կորցրեցինք մեր տղաներին ու հիմա մենք հարցեր ունենք այդ նույն գերագույն գլխավոր հրամանատարին։

Այս հարցերը վաղեմության ժամկետ չունեն։

Գեղամ Նազարյան

Դավիթ Ամալյան

Զավեն Մկրտչյան

Ելիզավետա Օհանջանյան

Գոհար Սիմոնյան

Վարդան Երմալովյան

Տիգրան Անդրեասյան

Բորիկ Կոյտիկով

Վարդան Երմալովյան

Արթուր Միրզոյան

Արաքսյա Մկրտումյան

Սպարտակ Բեյբության

Ագապի Քոչարյան

Արփինե Բեյբության

Ավետիք Բեյբության

Ալիսա Միրզոյան

Ալիսա Գրիգորյան

Գրիշա Միրզոյան

Օֆելյա Ավետիսյան

Աննա Մկրտչյան

Արեւիկ Մկրտչյան

Եւա Մկրտչյան

Արմենուհի Մարգարյան

Ավդիխանյան Հայկանուշ

Արմեն Սուքիասյան

Տոնական Շահբարյան

Արսեն Ղազարյան

Արմեն Ասլանյան

Տաթեւ Անդրեասյան

Վարսիկ Մարգարյան

Արմինե Հարությունյան

Արմինե Սուքիասյան

Օֆելյա Ավետիսյան

Աննա Եղիազարյան

Ոսկեհատ Խաչատրյան

Հարություն Սուքիասյան

Նշան Նշանյան

Միքայել Խաչատրյան

Մխիթար Մխիթարյան

Դավիթ Կիրակոսյան

Էսմա Կիրակոսյան

Լենա Սուքիասյան

Արմեն Ներսիսյան

Կարեն Օհանջանյան

Կարինե Սուքիասյան

Գայանե Սուքիասյան

Անդրանիկ Մայիլյան

Կարեն Ասրիբաբայան

Հրաչ Սուքիասյան

Արթուր Երմալովյան

Արմեն Այվազյան

Վարդուհի Այվազյան

Ռուզանա Աբրահամյան

Էդիկ Աբրահամյան

Ռուդիկ Պետրոսյան

Գալուստ Երմալովյան

Հասմիկ Գրիգորյան

Լանա Աբրահամյան

Սուսանա Զաքարյան

Աշոտ Զաքարյան

Մարգուշ Երմալովյան

Լիլիթ Չատինյան

Շուշանիկ Աղաբաբյան

Լիլիթ Ներսիսյան

Նազելի Տերտերյան

Արշակ Երմալովյան

Նաիրա Նազարյան

Աշոտ Խաչատրյան

Էլյա Նազարյան

Գեւորգ Վարդանյան

Հայկ Տերտերյան

Անահիտ Տերտերյան

Նաիրա Մարտիկյան

Քրիստինա Կարապետյան

Կարեն Գեւորգյան

Քրիստինա Գրիգորյան

Վալենտինա Շագայանց

Ֆիրդուսի Դանիելյան

Կարեն Դանիելյան

Լաուրա Սարգսյան

Աննա Էժդարյան

Մհեր Մարության

Աննա Մարության

Նարինե Ալեքսանյան

Գրիգոր Ջավախյան

Սեդա Ջավախյան

Գայանե Արզումանյան

Արմենուհի Գիշյան

Ռիմա Եղիազարյան

Մարիամ Գրիգորյան

Ռազմիկ Սիմոնյան

Վահե Սիմոնյան

Կարինե Աստատուրյան

Ժուժանա Աստատուրյան

Գոհար Մազմանյան

Անդրանիկ Թորոյան

Նաիրա Թորոյան

Սուրիկ Նահապետյան

Սերժիկ Նահապետյան

Սամվել Աստատուրյան

Լուսինե Գրիգորյան

Սերժիկ Ծատրյան

Արա Պուլուզյան

Թագուհի Արիստակեսյան

Միլենա Թորոսյան

  
Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
Самое популярное