Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտում. Ինչու սպանեցին Տիգրան Նաղդալյանին, հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին ինչ գաղտնիք գիտեր նա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մոտենում է 1999 թվականի հոկտեմբերի 27_ի ողբերգալի իրադարձությունների տարելիցը: 

Politik.am-ը հոկտեմբեր ամսվա ընթացքում կներկայացնի մի շարք հոդվածներ և հրապարակումներ այդ դեպքերի վերաբերյալ:

Կարծում եմ՝ Տիգրան Նաղդալյանի սպանությամբ փորձ է արվել կտրել դեպի «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները տանող թելերից մեկը: Հիմնավորեմ վարկածս: Ուսումնասիրելով «Հոկտեմբերի 27»-ի քր. գործով իրեղեն ապացույց ճանաչված հայտնի տեսաերիզը եւ դեպքի պահին դահլիճում գտնվող լրագրողներից մեկի կողմից կատարված ձայնագրությունը, որը նույնպես քր. գործին կցված իրեղեն ապացույց է, դժվար չէ համոզվել, որ տեսաերիզը ենթարկվել է կողմնակի միջամտության, եւ դա կատարվել է մինչեւ այն Տիգրան Նաղդալյանի կողմից դատախազությանը հանձնելը:

Իսկ ուսումնասիրելով «Հոկտեմբերի 27»-ի քր. գործի հատոր 12 եւ 13-ում Տ.Նաղդալյանի ցուցմունքները՝ պարզ է դառնում, որ Նաղդալյանը ի սկզբանե տեղյակ է եղել մոնտաժման փաստին եւ շատ նրբանկատորեն փորձել է թաքցնել դա: Այսպես, նախ տեսաերիզի եւ ձայներիզի մասին: Դրանցում տարօրինակն ու կասկածելին այն է, որ տեսաերիզը մոտ 6 րոպե առաջ է ընկնում ձայներիզից (խոսքը ահաբեկիչների ԱԺ դահլիճ ներխուժելու պահից սկսած առաջին 20 րոպեներին է վերաբերվում):

Անձամբ ես ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել եմ դրանք (իմ նախաձեռնությամբ եւ համակարգչային որակյալ մասնագետների աջակցությամբ ձայներիզից մաքրվել էր տեխնիկական աղմուկը եւ դրա սղագրումը տպագրվել էր «Չորրորդ իշխանություն» թերթում):

Ինչ վերաբերում է տեսաերիզին, ապա նկարահանումը ընդհատվում է միայն ԱԺ դահլիճից լրագրողներին դուրս թողնելուց հետո: Այս առումով Ազգային Հեռուստաընկերության շարժական հեռուստակայանի օպերատորը իր ցուցմունքում նշում է, որ, երբ ահաբեկիչները դուրս են թողել լրագրողներին, ինքը նույնպես դուրս գալու թույլտվություն է խնդրել եւ դուրս է եկել: Իսկ ահա բազմաթիվ վկաներ եւ տուժողներ իրենց ցուցմունքներում նկատում են, որ ԱԺ դահլիճ ներխուժելուց 20-25 րոպե հետո Նաիրի Հունանյանի հրամանով ահաբեկիչները լրագրողներին դուրս են թողել: Կրկնում եմ, 20-25 րոպեն ֆիքսվում է ոչ թե մի քանի, այլ 100-ից ավելի ցուցմունքներում: Կան նաեւ մի քանի ցուցմունքներ, որոնցում նշվում է 15 րոպե:
 
Կապված տեսաերիզի հետ՝ Տ. Նաղդալյանը իր ցուցմունքում (հատոր 12, գործ թերթ 188) նշում է. «…Լուրն առնելուն պես իմ աշխատասենյակի հեռուստացույցին միացվեց ԱԺ-ից եկող ազդանշանը եւ համոզվելով, որ խորհրդարանում հարձակում է տեղի ունենում… ժամը 18-ի «Հայլուրի» համար հատուկ թողարկում պատրաստելու համար կարգադրել եմ մոնտաժել առկա կադրեր… Ավելացնում եմ, որ հաղորդումից մոտ 9 րոպե անց ԱԺ-ից ստացվող տեսագրությունը կորավ, ապա ընդհատվեց ձայնային ազդանշանը: Համոզվելով, որ ԱԺ-ից ստացվող ազդանշանը ընդհատվել է, հրահանգեցի տեսագրությունը անմիջապես փոխանցել ինձ եւ դրանից հետո այն ոչ մեկին չի տրամադրվել, մինչեւ դատախազությանը հանձնելը»:
 
Այն, որ տեսաերիզը մինչեւ դատախազությանը հանձնելը ոչ ոքի չի տրամադրվել՝ սուտ է, եւ դա ապացուցվում է ինչպես Տ. Նաղդալյանի հետագա, այնպես էլ իր տեղակալ Հարություն Հարությունյանի ցուցմունքներով, որոնցում նրանք նշում են, որ տեսաերիզը անվտանգության նկատառումներով դուրս են տարել հեռուստաընկերությունից եւ, ըստ Նաղդալյանի ցուցմունքի,
 
2 ժամ, իսկ ըստ Հարությունյանի ցուցմունքի՝ 1 օր պահվել է վերջինիս ընկերոջ քրոջ տանը: Թե իրականում ինչ նպատակով են տեսաերիզը դուրս հանել հեռուստաընկերությունից, չենք կարող ասել: Գուցե մոնտաժելու, միգուցե անհրաժեշտ է եղել որեւէ մեկին ուշադիր դիտել այն եւ հրահանգել, թե ինչ կադրեր պետք է մոնտաժվեն: Բայց որ դա արվել է իբր անվտանգության նկատառումներով, բացառվում է, քանի որ ահաբեկիչների առաջին պահանջը հենց այն էր, որ ԱԺ-ում կատարվածը ցուցադրվի ուղիղ եթերում:
 
Ինչ վերաբերում է Նաղդալյանի կողմից տեսաերիզի մոնտաժման հրահանգ տալուն, ապա դա վերաբերվում է ոչ թե բնօրինակին, այլ նրանից արված պատճենին, ինչի մասին Նաղդալյանը իր հաջորդ ցուցմունքում (հատոր 13, գ.թ. 144) քննիչի՝ «Տեսաերիզի հետ որեւե աշխատանք կատարվե՞լ է, թե ոչ» հարցին պատասխանում է.
«Իմ հանձնարարությամբ տեսաերիզներից մեկից պատճենահանում է իրականացվել «Հայլուրի» ստուդիայում եւ մոնտաժվել կարճ կադրերով, ու հանվել են հատկապես դաժան կադրերը: ԱԺ-ի դահլիճից հեռարձակվածը, որը գրվել է երկու տեսաերիզների վրա, հետագայում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Բնօրինակ կասետների հետ որեւէ գործողություն չի իրականացվել»:
 
Այսպիսով, ճշտենք, թե ինչ փաստեր ունենք մեր ձեռքին, որոնք բոլորն էլ քրեական գործում անցնում են ցուցմունքների կամ իրեղեն ապացույցների տեսքով՝
 
1. ԱԺ դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության տեսագրության մի հատված, որը, ըստ Նաղդալյանի ցուցմունքի, որեւէ կողմնակի միջամտության չի ենթարկվել.
 
2. նույն տեսաերիզը, որում ֆիքսված է, որ տեսագրումը ընդհատվել է ահաբեկիչների՝ ԱԺ դահլիճ ներխուժելու պահից 11 րոպե հետո,
 
3. քր. գործով անցնող 100-ից ավելի ցուցմունքներ, որոնցում նշվում է, որ ահաբեկիչները լրագրողներին դահլիճից դուրս են թողել 20-25 րոպե հետո,
 
4. նույնպես իրեղեն ապացույց ճանաչված ձայներիզ, որը սկսվում է ահաբեկիչների դահլիճ ներխուժելուց 5 րոպե առաջ եւ ավարտվում ԱԺ ներքին ռադիոյի անջատվելով,
 
5. Նաղդալյանի ցուցմունքը, որտեղ նշվում է, որ ԱԺ-ից ստացվող ազդանշանը ընդհատվել է 9 րոպե հետո:
 
Այս փաստերը համադրելիս ի՞նչ պատկեր կստանանք:
 
Նախ՝ արձանագրենք, որ ձայներիզի ու տեսաերիզի առաջին 20 րոպեները (Լ. Բարխուդարյանի. «դրանք վարկեր չեն…» եւ լրագրողներից մեկի «Նաիրի, արի մեզի դուրս տար…» բառակապակցությունների ընթացքում) միմյանց չեն համապատասխանում. տեսաերիզը մոտ 6 րոպե առաջ է անցնում:
 
Փաստորեն, Նաղդալյանը նշում է, որ ազդանշանը ընդհատվել է 9 րոպե հետո, եթե դրան ավելացնենք այն 1-2 րոպեները, որոնց ընթացքում գլխավոր ինժեները շարժական հեռուստակայանից ստացվող ազդանշաններում նկատում է ահաբեկիչների դահլիճ ներխուժելն ու կրակոցները եւ վազելով մտնում ու այդ մասին զեկուցում է Նաղդալյանին, ապա ստանում ենք 11 րոպե, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան տեւում է տեսաերիզը: Փորձենք վկաների ամենանվազագույն ցուցմունքներից՝ 15 րոպեից հանենք Նաղդալյանի նշած 9+2 րոպեն:
Իսկ ի՞նչ եղավ նվազագույն 4 րոպեն: Ստացվում է, որ Նաղդալյանը ի սկզբանե իր ցուցմունքներում փորձել է թաքցնել 4-9 րոպե տեւողությամբ ինչ-որ կադրերի մոնտաժման փաստը: Բնականաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Համաձայնեք, որ այս հարցի պատասխանը «Հոկտեմբերի 27»-ի առաջիկա նիստերից մեկի ընթացքում պետք է ակնկալվեր անձամբ Նաղդալյանից լսել, իսկ նա, ի տարբերություն «գործեր» թխող շատ քննիչների, գրագետ անձնավորություն էր եւ, բնականաբար, գիտակցում էր, որ այսքան ծանրակշիռ ու անհերքելի փաստերի առկայությամբ հրաժարվել մոնտաժման փաստից՝ կնշանակի կասկածի տակ դնել սեփական անձը, իսկ խոստովանելը ոչ այլ ինչ էր, քան մատնացույց անել դեպի «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները տանող թելերից մեկը:
Նկատենք նաեւ այն, որ սպանության նախորդող օրերին Նաղդալյանը շատ անտրամադիր է եղել (դա չի վրիպել Քոչարյանի հետ նախատոնական հանդիպման մասնակից լրագրողներից): Իսկ նույն օրերին Նաղդալյանին Շվեյցարիա դեսպան ուղարկելու լուրը այս հարթության մեջ, ոչ այլ ինչ է, քան «փափուկ բարձ», այսինքն. «Հանգիստ եղիր, մինչեւ դատական նիստը, բոսը քեզ Շվեյցարիա է ուղարկելու»:
 
Հետեւաբար, Նաղդալյանին հավիտյան լռեցնելուն շահագրգռված անձանց պիտի փնտրել «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների մեջ:
Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆ
Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеЧетыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»
Самое популярное