Լինզաների համար եզակի լուծույթը կարելի է կիրառել գլաուկոմայի բուժման ժամանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի գիտնականները գլաուկոմայի ժամանակ բուժական եւ պրոֆիլակտիկ հատկություններով կոնտակտային լինզաների համար լուծույթ են մշակել:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ լուծույթի կազմությունը թույլ է տալիս նվազեցնել ներակնային ճնշումը եւ վերականգնել աչքի հյուսվածքը: Դրանք սովորական կաթիլներ չեն, իսկ լուծույթը երկարատեւ ազդեցություն է թողնում, եւ բուժման արդյունավետությունը մեծանում է:
«Դեղորայքային նյութով հագեցած ներդիրներն ունեն մի շարք առավելություններ, մեծացնում են դեղորայքային նյութի շփումը աչքի մակերեսի հետ, փոքրացնում կողմնակի էֆեկտները»,-ասել է Բելգորոդի տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոցի ակնաբույժ Նատալյա Կրիվոշապովան:
Լուծույթի պատրաստման համար օգտագործվում է նատրիումի հիալուրոնատ (օգտագործվում է այսպես կոչված արհեստական արցունքի մեջ): Լինզաները տեղադրվում են դեղորայքային լուծույթով կոնտեյների մեջ որոշ ժամանակահատվածում, որի ընթացքում տեղի է ունենում գործող նյութերի կապակցում լինզաների մակերեսի հետ: Արդյունքում ստացվում են դեղորայքային բարակ շերտով հավասար պատված կոնտակտային լինզաներ: