Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի պետականության ամրությունը սկսվում է երկրի ներսից». Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ»-ի հարցազրույցն ԱԺ պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ.

– Պարոն Ծառուկյան, շաբաթներ առաջ Դուք հայտարարեցիք, որ սիրիահայերին, մասնավորապես՝ վերջին ամիսներին Հալեպում ռմբահարումների տակ հայտնված մեր հազարավոր հայրենակիցներին տարհանելու եւ Հայաստան տեղափոխելու նպատակով պատրաստվում եք հիմնադրամ ստեղծել: 2011թ. սիրիական հակամարտության առաջին օրից Սիրիան ամբողջ աշխարհի, իսկ սիրիահայության խնդիրը համայն հայության մտահոգության առարկան է: Ինչո՞ւ որոշեցիք հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ:

– Վստահ եմ, որ ոչ մի հայ չի կարող անտարբեր մնալ Սիրիայում, հատկապես Հալեպում տեղի ունեցող իրավիճակի հանդեպ: Հակամարտության սկզբնավորման առաջին օրից միջազգային տարբեր հիմնադրամներ են ստեղծվել, Հայաստանում եւ Սփյուռքում բազմաթիվ դրամագլուխներ են կազմակերպվել, վերջերս էլ Ռուբեն Վարդանյանի IDEA հիմնադրամը հանդես եկավ նմանօրինակ նախաձեռնությամբ: Ողջունում եւ կարեւոր եմ համարում մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ցանկացած միջոցառում: Բայց եւ այնպես, կարծում եմ, որ սիրիական խնդրի աշխարհաքաղաքական ծավալներն ու շերտերն այնքան մեծ են, որ Հայաստանում, հայրենի Արցախում եւ Սփյուռքի որեւէ գաղթօջախում մեր ազգակիցների անվտանգությամբ մտահոգ եւ պատասխանատու որեւէ մեկը չի կարող անտարբեր գտնվել: Ուստի խորապես մտահոգված վերջին շրջանում Հալեպում կատարվող իրադարձություններով՝ որոշեցի հանդես գալ հեռանկարային մի նախաձեռնությամբ, որի նպատակը ոչ միայն հալեպահայերի անհապաղ տարհանումն է շարունակ ռմբակոծվող քաղաքից, այլեւ նրանց համար ապրելու պայմանների ստեղծումը Հայաստանում եւ Արցախում: Խնդիրն իրապես բարդ եւ տարողունակ է, որը պահանջում է համազգային ջանքերի համադրում, բայց ես կարծում եմ, որ մեր ազգակից սիրիահայերը, որոնք 1915թ. Ցեղասպանությունից փրկված սերնդի ժառանգներն են, իրավունք ունեն կյանքի ավելի լավ պայմանների, հենց միայն այն պատճառով, որ ի տարբերություն այդ երկրում ամենատարբեր հալածանքների ենթարկվող այլ փոքրամասնությունների՝ Սիրիայում՝ քրդերի, Իրաքում՝ եզդիների, հայերը ունեն պետականություն, հայրենիք, որի գոյությունը ինքնին պարտավորեցնում է, որ մեր հայրենակիցների հետ տեղի չունենա այն, ինչ կատարվել է մեր նախնիների հետ հարյուր տարի առաջ, երբ մենք զրկված ենք եղել պետականությունից:

– Օրերս այդ նպատակով մեկնել էիք Լիբանան՝ Անթիլիաս, եւ հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: Ինչո՞ւ: Եվ ի՞նչ արդյունքներ գրանցեցիք:

– Արամ Ա Վեհափառ Հայրապետին շաբաթներ առաջ հայտնել էի սիրիահայերին օգնելու նպատակով հիմնադրամ ստեղծելու իմ մտադրության մասին եւ նրա օրհնությունը ստանալու ակնկալիքով ընդունելություն էի խնդրել՝ քննարկելու համար նաեւ որոշ մանրամասներ: Ինչպես հայտնի է, Հալեպ քաղաքը եւ հարակից շրջանները պատկանում են Կիլիկիո աթոռին պատկանող Բերիո Հայոց թեմին, եւ Հալեպի հետ կապված ցանկացած նախաձեռնություն պատշաճ է համաձայնեցնել եւ խորհրդակցել Կիլիկիո աթոռի գահակալի հետ: Վեհափառ հայրապետը օրհնեց եւ իր հավանությունը տվեց մեր նախաձեռնությանը՝ միաժամանակ որպես սիրիահայության, մասնավորապես՝ Հալեպի ազգային-եկեղեցական հարուստ ժառանգության կրող եւ պատասխանատու, Վեհափառ Հայրապետը դեռեւս հույս ունի, որ պատերազմը կարող է ավարտվել եւ անհրաժեշտ է ջանք չխնայել նաեւ Հալեպի հայկական գաղութը վերակազմակերպելու, պահպանելու եւ հայոց հարուստ հետքին տեր լինելու համար, ինչը մեզ համար եւս խնդիր է, եւ մենք էլ կիսում ենք Վեհափառ Հայրապետի մտահոգությունն ու տեսակետը:

– Պարոն Ծառուկյան, հիմնադրամի ստեղծման մասին ե՞րբ եք պատրաստվում հայտարարել:

– Առաջիկայում մի քանի հանդիպումներ կունենանք նաեւ Հայաստանում, որոշ քննարկումներ կանցկացնենք Սփյուռքի ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ կհայտարարենք: Շատ կարեւոր է, որպեսզի հիմնադրամը դառնա Հայաստան փոխադրված հայությանն արժանավայել կյանքով ապահովելու համազգային կենտրոն, ուստի այս հնարավորությունը եւս օգտագործելով՝ Սիրիայի, մասնավորապես՝ հալեպահայության ճակատագրով մտահոգ Սփյուռքի եւ Հայաստանի պատասխանատու մարմիններին հրավիրում եմ միասնաբար որոշելու անելիքները: Պատրաստ եմ լսել եւ աջակցել ցանկացած գործուն նախաձեռնություն եւ գաղափար, որը կօգնի փրկել մեկ հայի կյանք, մեկ հայի՝ հայրենիքում արժանապատիվ կյանք կազմակերպելու համար:

– Փաստորեն հիմնադրամի գործունեության շրջանակը բացառապես վերաբերում է սիրիահայությանը:

– Այս պահին ես ավելի հրատապ համահայկական խնդիր չգիտեմ: Կարծում եմ՝ աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայ չի կարող անտարբեր մնալ Սիրիայում ռմբահարումների տակ գոյատեւող հայության ճակատագրի նկատմամբ: Հիմնադրամը գործունեության ավելի լայն շրջանակ կարող է ուրվագծել, որպեսզի սիրիական ճգնաժամի հանգուցալուծումից հետո մենք աշխարհի ցանկացած պատերազմող կետում գտնվող մեր ազգակիցներին ձեռք մեկնելու պատրաստի գործիքներ ունենանք: Ուստի չի բացառվում, որ հիմնադրամը կարող է ավելի երկարաժամկետ նպատակ հռչակել:

– Հալեպահայությանն օգնելու համար հիմնադրամ ստեղծելու Ձեր մտադրության մասին հայտարարությունը համընկավ քաղաքականություն Ձեր հնարավոր վերադարձի շուրջ քննարկումների եւ խոսակցությունների հետ:

– Հայրենիք տեղափոխվող ցանկացող հալեպահայերին օգնելու իմ նախաձեռնությունը մտքումս եռում է ամիսներ շարունակ: Միայն շաբաթներ առաջ այդ մասին հայտարարելու հնարավորություն ընձեռվեց, որովհետեւ միայն վերջերս բազմաթիվ քննարկումներից հետո եկա այդպիսի եզրահանգման: Քաղաքականություն վերադառնալու որոշում դեռ չունեմ եւ անկախ այդ որոշման դրական կամ բացասական ելքից՝ չեմ պատրաստվում այս գերկարեւոր խնդիրը առկախված պահել: Հալեպահայությանը պետք է անհապաղ օգնել, եւ դա ենթակա չէ քննարկման եւ սակարկումի:

– Որո՞նք են լինելու Ձեր առաջիկա գործողությունները, անելիքները: Դուք եւ Ձեր գործունեությունը շարունակում է մնալ ամենաքննարկվող թեման ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

– Եթե խոսքը իմ քաղաքական ակտիվությանն է վերաբերում, ապա թույլ տվեք այդ մասին խոսել, երբ զգամ, որ հասունացել է պահը: Քաղաքականություն վերադառնալու համար պետք է հաշվարկել, ծանրութեթեւ անել բոլոր շերտերը: Հայաստանը, Արցախը լրջագույն անվտանգության մարտահրավերների առջեւ են: Չկա ավելի կարեւոր մարտահրավեր, քան Հայաստանի սահմաններն ու Արցախը եւ արցախցիներին պաշտպանելն է: Դա բոլոր հայերիս սրբազան պարտքն է՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, անկախ նույնիսկ մեր բնակության վայրից: Քաղաքականություն վերադառնալու իմ որոշումը պայմանավորող միակ հարցը բացառապես Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրացումն է: Ես խորապես հավատացած եմ, որ Հայաստանի պետականության ամրությունը սկսվում է երկրի ներսից: Մեր երկրի դիմադրողունակությունը սերտորեն կապ ունի երկրի ներքին կյանքի առողջության հետ: Իմ վերադարձը միայն պետք է նպաստի այդ խաթարված առողջության վերականգնմանն ու ամրապնդմանը:

А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США
Самое популярное