Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ Վճռաբեկ դատարանը, ընդունելով ՀՀ դատախազության բողոքում արտահայտված դիրքորոշումները, հերթական ուղղորդիչ որոշումն է կայացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազությունը երկու օր առաջ ստացել է 2011 թվականին կատարված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ 17.08.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով ՀՀ դատախազության կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին կայացրած՝ քրեադատավարական պրակտիկայի բարելավման և հստակեցման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող որոշումը: 

Նշված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի, ով չէր համաձայնել ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով գործի վարույթը կարճելուն, քրեական հետապնդումը դադարեցնելուն և չէր ընդուել իրեն առաջադրված մեղադրանքը: Ընդհանուր կարգով շարունակված քննության ըթնացքում նախաքննական մարմնի կողմից միջնորդություններ են  ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ գործով մեղադրյալի տանը, կից շինություններում, ինչպես նաև աշխատասենյակում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու մասին, սակայն դատարանը մերժել էր դրանք:

Այդ որոշումների դեմ դատախազության կողմից բերվել էր վերաքննիչ բողոք, որը ՀՀ Վերաքննիչ դատարանի 2020թ. հունվարի 10-ի որոշմամբ մերժվել է։

Դատարաններն իրենց որոշումը հիմնականում  պատճառաբանել էին նրանով, որ ենթադրյալ հանցագործության դեպքի կապակցությամբ առկա է քրեական գործով վարույթը բացառող առերևույթ հանգամանք՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքը: Իսկ նման պայմաններում բնակարանում/աշխատասենյակում խուզարկություն  կատարելը կդիտվի անհամաչափ միջամտություն անձի՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների, մասնավորապես բնակարանի և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը գտել էր, որ այն դեպքում, երբ առկա է վարույթը բացառող հանգամանք, սակայն առերևույթ հանցանք կատարած անձը համաձայն չէ այդ հիմքով վարույթը կարճելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն, քննությունը պետք է իրականացվի այնպիսի մեթոդների և գործիքակազմի գործադրմամբ, որոնց կիրառումը չի ենթադրում անձի իրավունքների և օրինական շահերի անհամաչափ միջամտություն:

Չհամաձայնելով ստորադաս դատարանների վերոնշյալ իրավական մոտեցումների հետ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կայացված որոշումների դեմ ներկայացել էր վճռաբեկ բողոք, որն ընդունվել էր վարույթ:

 Դատախազությունը ելել է այն դիրքորոշումից, որ անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ միջամտությունը չի կարող անհամաչափ գնահատվել զուտ այն փաստի ուժով, որ առերևույթ անցել են անձին պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Այն պայմաններում, երբ մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում և համաձայնություն չի տվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կաճելուն, վերջինիս վերագրվող արարքն ապացուցված համարելու, նրա մեղավորությունը կամ անմեղությունը հաստատելու համար պահանջվում է կատարել լրացուցիչ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություն վերջինիս բնակավայրում կամ աշխատավայրում: Մինչդեռ ստորադաս դատարանների կայացրած նման որոշումների արդյունքում վարույթն իրականացնող մարմինը զրկվում է այդ հնարավորությունից: Դատարանների վերնշյալ հիմնավորումների ընդունման դեպքում, նմանատիպ իրավիճակներում վարույթն իրականցնող մարմինը պետք է զրկվի մի շարք քննչական ու դատավարական գործողություններ կատարելու հնարավորությունից, օրինակ՝ դատարան ներկայացնել նամակագրության, փոսային, հեռագրական և այլ հաղորդումների, հեռախոսային խոսակցությունները լսելու վերաբերյալ միջնոդրություններ կամ առգրավել բանկային կամ ստանալ նոտարական գաղտնիք պարունակող տեղեկություններ, քանի որ դրանք ևս այս կամ այն կերպ միջատում են անձի անձնական կյանքի գաղտնիությանը:  

Քննության առնելով դատախազության բողոքները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը լիովին համաձայնել է վերջինիս իրավական դիրքորոշումների հետ: Մասնավորապես, դատարանն ընդգծել է, որ այն դեպքում, երբ ենթադրյալ հանցագործության դեպքի կապակցությամբ առկա է քրեական գործով վարույթը բացառող՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքը, սակայն մեղադրյալը համաձայնություն չի տվել այդ հիմքով վարույթը կաճելուն, վարույթը պետք է շարունակվի ընդհանուր կարգով, քրեադատավարական հնարավոր բոլոր միջոցներով պետք է կատարվի օբյեկտիվ, լրիվ և բազակողմանի քննություն՝ վերջնական դատավարական որոշում կայացնելու համար: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ այս պայմաններում մեղադրյալի համար կանխատեսելի է, որ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված բոլոր քննչական և դատավարական գործողությունները, որոնք ուղղված են անձի մեղքի ապացուցմանը, կարող են կատարվել: Այսինքն՝ վաղեմությունն անցնելու հիմքով վարույթի դադարեցման դեմ առարկելով՝ մեղադրյալն ընդունում է իր որոշ իրավունքների հնարավոր սահմանափակման, իսկ արդյունքում նաև՝ իր մեղավորության հաստատման ռիսկը:

Համաձայնելով նաև մյուս պատճառաբանությունների վերաբերյալ դատախազության դիրքորոշումների հետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանի հետևությունները իրավաչափ չեն:

Ելնելով դրանից՝ Վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազության բողոքները բավարարել է մասնակիորեն, բեկանել է ստորադաս դատարանների վերոնշյալ որոշումները և գործն ուղարկել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
Самое популярное