Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մայիսի 18-ին կայացավ Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնի՝ նախարարների կոմիտեի 126-րդ նստաշրջանը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
ԵԽ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ներկա էին և քննարկումներին մասնակցեցին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը, կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ։
Իր խոսքում անդրադառնալով Եվրախորհրդի օրակարգային հարցերին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ցանկանում եմ նաև մեր երախտագիտությունը հայտնել գլխավոր քարտուղարին՝ «Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության» մասին իր երրորդ տարեկան զեկույցը ներկայացնելու համար: Մենք կիսում ենք պարոն Յագլանդի տեսակետը «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի վերաբերյալ, ըստ որի՝ ժողովրդավար երկրները քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն։ Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում»:
Գործընկերներին ներկայացնլով ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, դրանց հաղթահարման նպատակով երկու օր առաջ Վիեննայում կայացած բարձր մակարդակի հանդիպումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց. «Նման իրավիճակի ականատեսը դարձանք այս տարվա ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ եղան, տեղի ունեցան միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։
Ապրիլի սկզբին ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները քննարկվեցին երկու օր առաջ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որին ներկա էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարը, ովքեր ներկայացնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները։
Իրենց համատեղ հայտարարության մեջ համանախագահող երկրները շեշտեցին 1994-1995թթ. զինադադարի մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Այս ամենը կարող է ճանապարհ հարթել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար:
Մինչ այսօր Ադրբեջանը շարունակաբար խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նման առաջարկությունները և անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները»:
Նախարար Նալբանդյանն իր ելույթում արծարծեց ԵԽ առջև ծառացած մարտահրավերները և այդ առումով ընդգծեց. «Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է պաշտպանել եվրոպական արժեքները և անհատի իրավունքները ողջ մայրցամաքում: Մենք կիսում ենք այս սրահում հավաքվածներից շատերի համոզմունքը, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անհատների իրավունքները չեն կարող պայմանավորված լինել մարդկանց բնակության վայրի կարգավիճակով: Այս առումով կարևորում ենք հակամարտության գոտիներում մարդու իրավունքների ապահովման թեմայի շուրջ քննարկումներ ծավալելու վերջերս առաջադրված նախաձեռնությունները:

Այսօր ահաբեկչության հանգեցնող բռնի ծայրահեղականությունը և արմատականությունը անմիջական սպառնալիքներ են հանդիսանում մեր արժեքների համար: Մենք վճռական ենք՝ պայքարելու այս զարհուրելի երևույթի դեմ: Հաջողության հասնելու համար պետք է առաջին հերթին սկսել դրանց խորքային պատճառներից:
Այս առումով էական է ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը: Հայաստանը մշտապես իր ձայնն է բարձրացրել՝ քննադատելու ատելության քարոզչությունը և այլատյացությունը, հատկապես քաղ աքական ելույթներում։ Այս երևույթների դեմ պայքարը Հայաստանի առաջնահերթություններից մեկն էր Նախարարների կոմիտեում նախագահության ընթացքում և այժմ էլ շարունակում է գտնվել մեր գերակայությունների շարքում»:
ԱԳՆ ղեկավարը, անդրադառնալով նաև Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակին, շեշետեց. «2016թ. նշում ենք Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակը: Այս ժամանակահատվածը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում արգասաբեր համագործակցության տարիներ էին: Մի քանի օրից պաշտոնապես կմեկնարկի Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. գործողությունների ծրագիրը: Գործողությունների նոր ծրագիրը առավել կխթանի բարեփոխումների գործընթացը մեր երկրում»:

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%
Самое популярное