Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աթոռից կառչելը՝ ձախողված իշխանությունների վերջին փրկօղակ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո պետությունը ոչ թե փորձում է կենտրոնացնել իր ներուժը և ինչ-որ կերպ ուշքի գալ կատարվածից, այլ ժամանակի ընթացքում ավելի ենք գլորվում դեպի անիշխանություն։ Աստիճանաբար արմատավորվում է այն տպավորությունը, որ մենք երկրում ընդհանրապես իշխանություն չունենք։ Իշխանություններն ի վիճակի չեն պատշաճ կերպով իրականացնել իրենց գործառույթները և, ըստ այդմ, նաև պաշտպանել քաղաքացիների ու երկրի շահերը։ Եվ բնական է, որ այսպիսի պայմաններում իշխող քաղաքական ուժը չի կարող արժանանալ հանրության վստահությանը։ «Իմ քայլի» վարկանիշը աստիճանաբար հողին է հավասարվել։ Չէ, սխալվեցինք, «Իմ քայլը» երբեք էլ վարկանիշ չի ունեցել, խոսքը կոնկրետ մեկ անձի մասին է: Դրա համար էլ ընտրություններ անցկացնելու «առաջարկից» շատ չանցած Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցությունը հայտարարություն տարածեց ընտրություններից հրաժարվելու մասին:

Մենք, իհարկե, այնքան միամիտ չենք, որ «հալած յուղի» տեղ ընդունենք Փաշինյանի ու իր թիմի որևէ հայտարարություն: Այսօր շատերն են կարծում, որ հաշվի առնելով Փաշինյանի անհավասարակշիռ բնավորությունը և պահի ազդեցության տակ որոշումներ ընդունելու սովորությունը, հնարավոր է, որ նա մի օր արթնանա ու հերթական անգամ իր միտքը փոխի ու հրաժարական տա, կամ իր ողջ թիմին կանգնեցնի փաստի առջև ու հեռանա պաշտոնից։ Բայց «վերադառնանք մեր ոչխարներին», այն է՝ անիշխանությանը, որը միայն պատերազմից հետո չէ, որ առկա է մեր երկրում: Պարզից էլ պարզ է, որ իշխանությունները լիովին տապալել են իրենց առաքելությունը։ Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր քաղաքական ուժ հանրության վստահության քվեն ստանալու համար ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը, իսկ ընտրողները, քվե տալով այդ քաղաքական ուժին, հավանություն են տալիս նրանց ծրագրի իրականացմանը։ Եվ եթե նայում ենք «Իմ քայլի» 2018 թ. նախընտրական ծրագիրը, ապա տեսնում ենք, որ նրանք տապալել են այդ ծրագրում նախանշված կետերը։

Օրինակ՝ նախընտրական ծրագրում գրված է, որ Արցախը պետք է վերականգնի բանակցային կողմի իր կարգավիճակը, ինչն էլ Փաշինյանը հետագայում դարձրել էր Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում իր քաղաքականության հիմնասյունը, բայց արդյունքում հասանք նրան, որ Արցախը այդպես էլ բանակցային կողմ չդարձավ, իսկ բանակցային գործընթացը ձախողեցինք՝ իր ծանր հետևանքներով հանդերձ։ Ավելին՝ պատերազմի արդյունքում հազարավոր զոհեր տվեցինք, Արցախը տարածքային մեծ կորուստներ ունեցավ, իսկ կարգավիճակի հարցը դեռևս անորոշ է։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը շարունակում է իր օրակարգը թելադրել։ Մեր իշխանություններն անգամ Հայաստանի սահմանների անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը չեն կարողանում պաշտպանել, ուր մնաց, թե մյուս հարցերը ընդունակ լինեն լուծել։ Եվ տեսնում ենք, թե Սյունիքի սահմանամերձ հատվածներում հակառակորդն ինչքան է լկտիացել, որ այսօր կարող է իրեն թույլ տալ դիրքերն առաջ բերել կամ անկանոն կրակոցներ արձակելով՝ փորձել խախտել սյունեցիների անդորրը։ Այսպես շարունակվելու դեպքում վաղն էլ հակառակորդի զինված ուժերը կարող են ավելի մեծ սադրանքների դիմել։

Օրինակ՝ գողանալ գույք, ընտանի կենդանիներ, կարող է նոր գերիներ վերցնել։ Ի՞նչ երաշխիք կա, որ մենք ապահովագրված ենք այսպիսի սադրանքներից։ Այս պայմաններում՝ ոչ մի երաշխիք։ Իսկ Փաշինյանի ներկայացրած վեցամսյա ճանապարհային քարտեզի կետերը նույնիսկ իրականություն դառնալուն մոտ չեն, թեպետ նշյալ ժամկետի կեսն անցել է: Փաշինյանը իր կառավարության օրախնդիր հարցերից էր համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնման հարցը, բայց մենք տեսանք, թե Մինսկի խմբի համանախագահներին Բաքվում ինչպիսի սառը ընդունելություն ցույց տվեց Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ հայտարարելով, թե Ղարաբաղի հարցն իր համար արդեն լուծված է։ Եվ բանակցային գործընթաց այսօր, ըստ էության, չկա։ Իր ճանապարհային քարտեզում Փաշինյանը հատուկ անդրադարձել էր նաև գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին, սակայն մինչ այժմ չեն կարողանում հասնել նրան, որ Ադրբեջանը վերադարձնի հարյուրավոր գերիներին։ Իսկ ճանապարհային քարտեզով նախանշված տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնման, ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացման, զինված ուժերի բարեփոխումների մեկնարկի և մյուս կարևոր հարցերի մասին խոսելն ուղղակի անիմաստ է։ Եվ ահա, իշխանությունները կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխարեն զբաղված են «թիթեռ նկարելով», այն է՝ այնպիսի երկրորդական հարցեր առաջ քաշելով, որոնք այս պահին որևէ նշանակություն չունեն: Կարևորը՝ ամուր կառչած մնան աթոռներից:

Թերևս իշխանություններն էլ վստահ են, որ պատասխանատվություն են կրելու, ինչին, բնականաբար, պատրաստ չեն։ Ուստի հույս ունեն, թե այս ամենը կարող է «հենց այնպես» անցնել ու գնալ։ Հաշվի առնենք, որ այս պահին իշխող ուժի ներկայացուցիչներին որևէ փրկօղակ է պետք, իսկ դա կարող է լինել իրենց պաշտոնավարումը երկարաձգելն ու արհեստական օրակարգերով կապիտուլ յացիան աստիճանաբար մոռացնելը, կամ գոնե դրա հետ կապված զայրույթի ալիքը մեղմելը։ Սակայն փաստ է, որ ինչքան համառ են նրանք կառչում իրենց աթոռներից, այնքան մեծ վնասներ են կրում երկիրն ու ժողովուրդը, քաղաքացիներին պատում է հուսահատությունը և հուսալքությունը։ Իսկ ամեն պատեհ առիթի ժողովրդի իշխանության մասին խոսող ու ժողովրդի անունով երդվող իշխանություններին ժողովրդի վիճակը հետաքրքիր չէ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона
Самое популярное