Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք էլիտաներն ու ժողովուրդը. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը երկու օր շունչը պահած լսում էր Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ճակատագրի հեգնանք է, որ մարդուն, ով 10 տարի իշխանության էր եւ անընդմեջ բոլորի աչքի առաջ էր, սկսեցին լսել պաշտոնավարումից հետո։

Ես մեկ անգամ իրենից ներողություն խնդրել եմ՝ 2018-ին։ Ես ասել եմ, որ չնայած շարունակում եմ իր որոշումների մի մասի հետ համաձայն չլինել, բայց ներողություն եմ խնդրում, որ հեռացա՝ իրեն թողնելով մենակ։

Երեք տարի անց հետադարձ հայացք նետելով՝ ուզում եմ ներողությունս խնդրել հրապարակային։

2012թ.-ին ես գնացի իմ ճակատագրի հետեւից, որպեսզի կայանամ, որպես անհատ, որպես դիվանագետ ու նաեւ վերանայի Հայաստանի ներքաղաքական կյանքից, որի հետ ունեի սկզբունքային անհամաձայնություններ։ Հաջողվե՞ց ինձ դա, առաջին մասով՝ այո, երկրորդ մասով՝ ոչ։ Ես հիմա եմ հասկանում, ինչ էր ուզում Սերժ Սարգսյանը. նա պաշտպանում էր պետությունը եւ որքան էլ տարօրինակ հնչի, այդ թվում՝ սեփական ժողովրդից։ Երեւի թե սա է պատճառը, որ նա մնաց մենակ։

Գրածս ամենեւին էլ չի նշանակում, թե Սերժ Սարգսյանն անթերի է, իսկ իր կառավարման տարիները՝ հեքիաթային։ Այսօրվա վիճակի մեղավորներից է նաեւ ինքը, բայց երեք տարի համադրելով փաստերը՝ հասկանում ես, որ մեծ հաշվով ինքը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալվեցինք։

Իսկ բանական մարդը պետք է նորողություն խնդրի իր սխալների համար։

Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք շատերը։ Իր կուսակիցները, որոնք երկրի կառավարման ժամանակ ամբողջ պատասխանատվությունը դրեցին մեկ մարդու վրա, շատ անգամ չհամարձակվեցին լինել անկեղծ, չխախտել կուսակցական ունիսոնը, ադեկվատության փոխարեն ընտրեցին հնազանդությունը, ճշմարտախոսության փոխարեն՝ ջայլամությունը։ Բայց հանուն արդարության պետք է նշեմ, որ Հանրապետականն այս երեք տարիների ընթացքում իր քավարանով անցել է պատվով՝ ցույց տալով, որ գիտակցել է իր մեղքի բաժինը, մաքրել է իր շարքերը եւ իշխանական ուժից դարձել է Հայաստանի ամենամեծ, ամենակուռ ու կազմակերպված ազգային-քաղաքական ուժը։

Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք էլիտաներն ու ժողովուրդը։ Նա գուցե սխալ էր հաշվարկել կամ թերի, բայց բոլորը դուրս եկան նրա դեմ, որովհետեւ մտածում էին, որ Սերժ Սարգսյանին պաշտպանելը ամոթ է։ Ու որքան էլ տարօրինակ է, բայց հիմա ամենաշատը քարկոծում են նրանք, ովքեր դավաճանել են իրեն, իրենց եւ արդեն երկրին։ Նրանք հիմա ասում են, թե խաբվել են Նիկոլի կողմից ու դրա մեղավորը Սերժ Սարգսյանն է (ու ոչ ոք մինչեւ հիմա չի հարցնում, թե ինչո՞ւ է մեղավոր, եթե իրենք որոշեցին սիրել ու կուրորեն հավատալ անգրագետ ոչնչությանը)։

Սերժ Սարգսյանին քարկոծում են Ռոբերտ Քոչարյանի ներկայիս հետեւորդներից ոմանք՝ փորձելով այդ աղմուկի մեջ մոռացության մատնել 2018-ի ապրիլ-մայիսին իրենց մշտական եւ հպարտ ներկայությունը Նիկոլի հանրահավաքներին, որտեղ որքան ուժ ունեին գոռում էին «դուխով», իսկ հիմա ակնարկում են, թե «Նիկոլը Սերժի պրոյեկտն է»։ Եվ այստեղ բնական հարց է ծագում՝ իրենց էլ էր Սերժն այնտեղ ուղարկե՞լ։

Ներողություն պիտի խնդրեն Լեւոն Տեր-Պետրոսյանի «ձագերը», որոնք տարիների ընթացքում վերածվեցին «աբիժնիկների սեկտայի» եւ մոռացան, որ իրենց ղեկավարին ու իրենց մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը վերադարձրեց հասարակություն։ Սերժ Սարգսյանը փորձեց վերականգնել հանրային համերաշխությունը՝ տեղ տալով Վաղարշակ Հարություններից մինչեւ Անդրանիկ Քոչարյաններ, որոնք ընդամենը 10 տարի անց նորից ապացուցեցին իրենց պոռնկությունը եւ ամեն գնով իշխանություն հետույքում մնալու իրենց կյանքի ցանկությունը։ Ճի՞շտ է արել Սերժ Սարգսյանը, ըստ իս, մարդու տեսանկյունից՝ ոչ, նախագահի տեսանկյունից՝ այո։

Ներողություն են պարտք արցախցիները, որոնք երկիր պահող հպարտ ժողովրդից ընդամենը մեկ օրում վերածվեցին ստրկամիտ ժպիտով Նիկոլին ծաղիկներով դիմավորողների ու ամեն անհեթեթություն ծափահարողների, իսկ հիմա ծեծված երեխայի պես իրենց շուրջն են նայում, թե ինչպես պիտի ապրեն այս ավերակի մեջ։

Սերժ Սարգյանին ներողություն են պարտք արվեստագետներն ու շոու բիզնեսի աստղերը, որոնք իրենց ինստագրամյան, յութուբյան ու ֆեյսբուքյան հաշվիներով քարոզում էին «սեր ու հեղափոխություն»։ Իսկ այսօր նոր Հայաստանի քարոզիչները ինքնամոռաց փորձում են մաքրել իրենց վրայից Արցախի ու տղաների արյունը, արտագաղթի գարշահոտը՝ լավագույն դեպքում հայտարարելով, թե իրենք հիասթափվել են ու այլեւս քաղաքականությամբ չեն զբաղվում։

Ներողություն պիտի խնդրեն ՏՏ ոլորտի տղաներն ու աղջիկները, որոնք ծրագրեր էին գրում Նիկոլի էջին ֆեյք լայքեր ավելացնելու համար, քուչի լավ տղերքը, որոնք փողոց էին փակում, հայոց պատմության ուսուցիչները, որոնք երեխաներին տանում էին հանրահավաքի, իսկ հիմա խոնավ աչքերով պատմություն են խմբագրում։ Ներողություն պիտի խնդրի այն հոգեւորականը, որը եկեղեցին սարքել էր միտինգի հրապարակ, տնտեսագետները, որոնք ինքնամոռաց քարոզում էին տնտեսության թռիչքաձեւ աճ իսկ հիմա ահաբեկված նայում են պետական պարտքի աճին։ Ներողություն պիտի խնդրեն սփյուռքահայ պալատական կենացասածները, որոնց խնջույքների սեղանի գլխավոր թեման՝ Արցախը այլեւս չկա։ Ներողություն պիտի խնդրեն անցյալ եւ ներկա օլիգարխները։ Բոլոր այս մարդկանց միավորում է, որ իրենք Սերժ Սարգսյանի ժամանակ ապրել են անհամեմատ ավելի լավ եւ իրենք իրենց ձեռքով մերժեցին իրենց կյանքը ու սարքեցին իրենց դժոխքը։ Եվ այդ դժոխքը շարունակվելու է այնքան, քանի դեռ նրանք գոնե իրենց ներսում ներողություն չեն խնդրել։

Այս ցանկն իրականում շարունակելի է։ Անշնորհակալների ու դավաճանների պակաս չկա։

Գուցե Սերժ Սարգսյանը ինչ-որ բաներ էր արել արժանանալու այդ վերաբերմունքին, վստահ նաեւ շատ սխալներ էլ է թույլ տվել, գուցե նաեւ իրեն մերժելու պատճառներ ունեիք։

Բայց ում ինչի հետ փոխեցիք։ Եվ ամենակարեւոր երկու հարցը՝ ինչի՞ հասաք եւ ինչո՞ւ եք շարունակում ձեր սխալի հետ ապրել։

Ավելին, նույնիսկ հիմա՝ պատերազմից հետո ցավի, Նիկոլից հիասթափվածների հեկեկոցի, նիկոլակականների աներես ու անպատկառ աղմուկի մեջ ոչ ոք չի կարողանում կամ չի ցանկանում նկատել մի անհերքելի ճշմարտություն. Սերժ Սարգսյանը պահում էր Հայաստանն ու Արցախը՝ լավ, վատ, բայց անվտանգ ու ապահով, բարեկեցիք, որքան կարողանում էր։ Հարգում էր յուրաքանչյուրին, հանդուրժում էր ամեն մեկին, ճակատագրական պահին, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրեն պահեց ժողովրդավար առաջնորդի պես, երբ հասկացավ, որ իր ժողովուրդն այլ բան է ուզում, քան ինքը՝ ի հետճուկս այն բանի որ քաջ գիտակցում էր, որ ժողովրդի ուզածը սխալ է, բայց նույնիսկ այդ դեպքում ժողովրդի կամքին դեմ չգնաց։

Այլ հարց է, որ ժողովուրդն ինքն էլ չգիտեր ինչ էր ուզում ու պետք եղավ 3 տարի, 5000 զոհ, Արցախի անկում, ինքնիշխանության կորուստ, որ համեմատության մեջ տեսնի տարբերությունը՝ մարդու եւ կենդանու։ Գործչի եւ դավաճանի։ Տղամարդու եւ տականքի։ Նախագահի ու վիժվածքի։

Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
Самое популярное