Թմրանյութ, ալկոհոլ, բազմակի աբորտ ու անառողջ կենսակերպ.զղջում եմ, որ այդպես էլ չկարողացա երեխաներ ունենալ....հայտնի երգչուհին անկեղծանում է.
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի երգչուհի Լայմա Վայկուլեն խոստովանել է, որ երիտասարդ տարիներին բազում սխալներ է գործել, ինչի համար հետո շատ է զղջացել: Ճակատագրական սխալները նրան չեն խանգարել հայտնի ու սիրված դառնալ, սակայն փառքը չի փոխարինի այն երեխաներին, որոնք 59-ամյա երգչուհին այդպես էլ չկարողացավ ունենալ աբորտի պատճառով:

Այն ժամանակ Լայման սկսնակ երգչուհի էր և շատ էր ուզում հաջող բեմական կարիերա ունենալ, այդ պատճառով էլ լուրը, որ երեխայի է սպասում, նրան տագնապի մեջ է գցել: Մեծ դժվարությամբ, բայց նա որոշում է կայացրել ընդհատել հղիությունը: Հիմա երգչուհին խորեպես զղջում է իր արածի համար:

«Երբ միայնակ ես քեզ զգում, պետք է երեխա ունենաս, կամ շուն պահես»,- խոստովանել է Վայկուլեն «Միայնակ բոլորի հետ» հաղորդմանը հյուրընկալելու ժամանակ: Վայկուլեն նաև չի թաքցրել, որ երիտասարդ օրերին օգտագործել է թմրամիջոցներ, իսկ այդ կախվածությունից նրան փրկել է միայն այն հանգամանքը, որ Խորհրդային Միությունում շատ դժվար էր թմրամիջոց հայթայթելը:

«Երբ բոլորն սկսում էին ասել, թե ծխելը վնասակար է, ես ծխում էի, 5 գրամ լիկյորի փոխարեն, որը կարող էր յուրացնել իմ օրգանիզմը, ես խմում էի 500 գրամ: Ճիշտն ասած, ես ալկոհոլի հետ սեր չունեմ....Հետո կարծես միտքս պայծառացավ. Մինչև 18 տարեկանը փորձելով այն ամենը, ինչ հնարավոր էր` ես դարձա շատ օրինակալի աղջիկ»,- խոտոավանել է երգչուհին:
Նյութը պատրաստեց 1or.am-ը